Գյումրիում ընտրակաշառքի գործով կա մեղադրյալ

    • Իրավունք - Ուրբաթ, 10 Օգոստոսի 2012, 22:39

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում իրականացված քննության արդյունքում Գյումրու «Մհեր Մկրտչյան» թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154 պրիմ 2 հոդվածի երկրորդ մասով՝ Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը: Ըստ մեղադրանքի, հիշյալ անձը 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների օրը Գյումրի քաղաքի 5 բնակչի ընտրակաշառք է տվել՝ ՀՀԿ-ի օգտին քվեարկելու համար:

Հիշեցնենք, որ 2012թ. մայիսի 6-ին «ԳԱԼԱ» հեռուստաընկերությամբ տեսանյութ էր ցուցադրվել այն մասին, որ նույն օրը ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում Գյումրի քաղաքի «Շարլ Ազնավուրի» անվան հրապարակում «Գազել» մակնիշի ավտոմեքենայից կաշառք է բաժանվել: Դատախազությունը հանձնարարել էր Շիրակի մարզի ոստիկանությանը՝ պարզել ԶԼՄ-ի տարածած տեսանյութում մատնանշված հանգամանքները:

Ոստիկանությունը նախապատրաստած նյութերի արդյունքում մերժել էր քրեական գործի հարուցումը, ինչը սակայն վերացվեց ՀՀ գլխավոր դատախազ կողմից:

Ուսումնասիրելով տվյալ տեսանյութի հիման վրա ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի կողմից նախապատրաստված նյութերը` դատախազության պարզել էր, որ դրանք թերի են, իսկ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը՝ ոչ հիմնավոր: Մասնավորապես` օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում տեսանկարահանման պահին ավտոմեքենայի մոտ հավաքված բազմաթիվ քաղաքացիներից միայն երկուսի ինքնությունն է պարզվել, որոնց պատճառաբանություններն այն մասին, թե իբր ավտոմեքենայից հագուստ է վաճառվել և այդ կապակցությամբ են մոտեցել ավտոմեքենային ու հայտնվել տեսանյութում, ինչպես նաև` հիշյալ ավտոմեքենայի վարորդի պատճառաբանությունը` իր կողմից մատնանշված կանանց վարձավճարով տեղափոխելու և առավել ևս նրանց չճանաչելու վերաբերյալ, արժանահավատ չեն:

Բացի այդ, հիշյալ տեսանյութի հետ կապված` «Առավոտ» օրաթերթում հրապարակված «Գալան» կռիվ է գցել ընտրակաշառք վերցրած կնոջ ընտանիքում» վերտառությամբ հոդվածի համաձայն` «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հիմնադիր Վ. Խաչատրյանը նշել է, որ ընտրությունների ընթացքում կաշառք ստացած անձանցից շատերը տարբեր եղանակներով դիմել են` տեսանյութից իրենց դեմքերը հանելու խնդրանքով: Այդ կապակցությամբ ևս բավարար ստուգումներ չեն կատարվել, բացատրություններ չեն վերցվել կողմերից:

Վերոգրյալի հիման վրա՝ 2012թ. հուլիսի 21-ին ՀՀ գլխավոր դատախազի որոշմամբ վերացվել էր ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և հարուցվել քրեական գործ: Այն ըստ քննչական ենթակայության ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն` նախաքննություն կատարելու:

Հատուկ քննչական ծառայությունում կատարված քննությամբ հիմնավորվել է ընտրակաշառք բաժանելու հանգամանքը:

Նախաքննության տվյալներով՝ 2012 թ. մայիսի 6-ին՝ ժամը 18-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Շարլ Ազնավուրի հրապարակում կայանված ավտոմեքենայում ոչ թե հագուստ են վաճառել, այլ Շ. Մելքոնյանը Գյումրի քաղաքի թվով 5 բնակիչների տվել է 5000-ական դրամ կաշառք՝ ընտրություններին ՀՀԿ-ի օգտին քվեարկելու համար:

  1. Լյուքս Ստեփանյանի հարազատները պայքարելու են մինչև վերջ
    2013 թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանում սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատներն ի նշան բողոքի փորձում էին մայիսի 18-ին նրա դին տանել ՀՀ Կառավարության շենքի մոտ
    18:43 18/05/2013
  2. Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ կասկածվողին մեղադրանք է առաջադրվել
    Փաստի առթիվ 15.05.2013թ-ին ՀՀ ՊՆ ՔԾ 6-րդ կայազորային քննչական բաժնում` ՀՀ քր. օր.-ի 104 հոդ.-ի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ
    13:27 18/05/2013
  3. ՊԵԿ-ը անցել է «հարձակման»
    Բազմաթիվ տնտեսվարողներ նշում են, որ կտրուկ ավելացել են այլ տիպի ստուգումներ ևս, որոնք նույնպես կատարվում են իրավական պահանջների խախտմամբ:
    17:01 17/05/2013
  4. Էթիկայի հանձնաժողովը քննարկել է Գագիկ Խաչատրյանի հարցը
    Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկացանք, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված վարույթն ավարտված է:
    13:16 17/05/2013
  5. ՊԵԿ-ը ստուգումներ է կատարում՝ չներկայացնելով հիմնավորված որոշումը
    Օմբուդսմենը ստացել է ահազանգեր, որ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները հաճախակի այցելում են տնտեսվարող սուբյեկտներին և հաստատված պլանից դուրս ստուգումներ իրականացնում
    10:52 17/05/2013
  6. Զինվորական հանցագործությունների «բացահայտման» որջը
    Նախարարը պարտավոր է գնալ Վանաձորի զինվորական ոստիկանություն` նախ տեսնելու զինվորի վիճակը
    10:19 17/05/2013
  7. Խոշտանգե՞լ են ձերբակալված զինվորին
    Չի բացառվում, որ զինծառայողի վիճակն այնպիսին է, որ նրան ցույց տալ չեն ցանկանում:
    20:30 16/05/2013
  8. Նախկին պատգամավորի շենքը անցել է բանկին, բնակիչները զրկվել են տներից
    ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին (Տոնուսի Աշոտ) պատկանող Տոնուս շինարարական ընկերության պատճառով տուժած անձինք պահանջում են իրենց բնակարանները
    17:06 16/05/2013
  9. Հարթաշենցի մայրը դատապարտվեց պայմանական պատժի
    ՀՀ Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղում նորածնի սպանության գործով դատավճիռ է կայացվել՝ երեխայի մայրը՝ Աննա Մկրտչյանը, դատապարտվել է 2 տարվա պայմանական ազատազրկման
    14:24 16/05/2013
  10. Օդի բաղադրությունը դատարաններում
    Մայիսի 14-ին ՀՀ Վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Սարգսյանը կայացրել է մի վճիռ՝ այսպես կոչված “արագաչափերի” գործով
    12:52 16/05/2013