Թրաֆիքինգ՝ մի շարք այլ մեղադրանքների համակցությամբ

    • Իրավունք - Ուրբաթ, 03 Օգոստոսի 2012, 17:05

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ քննվում է թրաֆիքինգի, Երևանում, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում խաբեության, գողության և բացահայտ հափշտակության հատկանիշներով գործը:

Ըստ մեղադրանքի, Արտեմ Գասպարյանը 2010թ. մայիսից մինչև 2012թ. փետրվարի 21-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում խաբեության, գողության և բացահայտ հափշտակելու եղանակներով, ինչպես նաև՝ շորթմամբ, մի շարք քաղաքացիներից հափշտակել է նրանց պատկանող խոշոր և զգալի չափերի գույքը, (գույքի և մատուցած ծառայության դիմաց խաբեությամբ նրանց վճարել է գունավոր բազմացնող տպիչ սարքի միջոցով տպագրված, վճարման միջոց չհանդիսացող, «բիլետ բանկա պրիկոլով» գրառմամբ, ՌԴ 1.000 և 5.000 ռուբլի հուշանվեր թղթադրամներով: Դրանով նրանց պատճառվել է զգալի չափերի գույքային վնաս։

2010թ. հոկտեմբերին խաբեությամբ ամուսնանալու պատրվակով ծանոթացել է Ազնիվ Ղարագյոզյանի հետ: Ամբաստանյալը՝ հոգեբանական, ինչպես նաև ֆիզիկական հարկադրանք կիրառելու եղանակով՝ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով և այդպիսիք գործադրելու սպառնալիքներով նրան հասցրել է անգամ ինքնասպանության փորձի: Ապա մինչև 2011թ. մարտ ամիսը Ազնիվ Ղարագյոզյանին պահել է ստրկության վիճակում և, օգտագործելով իրենից կախյալ վիճակում գտնվելու առումով վերջինիս մոտ ստեղծված վիճակի խոցելիությունը, նրան ենթարկել է սեռական շահագործման, նրա կամքին հակառակ պարտադրել է կատարել իր ապօրինի պահանջներն ու ցուցումները։

Օգոստոսի 3-ի դատական նիստին ամբաստանյալը չէր ներկայացվել, փոխարենը ներկայացել էր հանրային պաշտպան Ալիկ Ստեփանյանը: Օգոստոսի 31-ի դատական նիստում դատարանը կճշտի ամբաստանյալի դիրքորոշումը գործում որպես պաշտպան Ա. Ստեփանյանին ներգրավելու վերաբերյալ:

  1. Հայտարարություն` ուղղված ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային ժողովին եւ ՀՀ արդարադատության նախարարությանը
    Հայաստանում ազատազրկվածները, մասնավորաբար՝ ցմահ դատապարտյալները շարունակում են անտեսված մնալ
    15:29 23/05/2013
  2. Վազգեն Խաչիկյանը դատի ժամանակ ուսումնասիրում էր անգլերեն լեզվի քերականությունը
    Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստում վկաները շարունակեցին ներկայացնել, որ իրենց հարազատները մեկնել են արտերկիր, թոշակ չեն ստացել:
    15:14 23/05/2013
  3. Խնամակալության և հոգաբարձության խորհրդի անպատասխանատու գործունեության արդյունքում խեղվում են բազմաթիվ երեխաների ճակատագրեր. Օմբուդսմեն
    Խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել երեխայի և այն անձի կյանքի հետազոտություն, ով հավակնում է նրա դաստիարակությանը:
    12:03 23/05/2013
  4. Վ. Շահինյան. Լիազորությունները չարաշահող պաշտոնատար անձինք կհայտնվեն ՀՔԾ տեսադաշտում
    «ՓԱՍՏԻՆՖՈ» գործակալության հարցերին է պատասխանում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը
    18:14 22/05/2013
  5. Քրեական գործ Սամվել Ալեքսանյանի կամ Տարոն Մարգարյանի դեմ
    Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց կառավարությանը, թե Փակ շուկայի ապօրինի շինարարության հարցով ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվում:
    17:35 22/05/2013
  6. Ինքնասպանություն երեք կրակոցով
    Մայիսի 24-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը` Ստեփանակերտ) կսկսվի զինծառայող Հայկ Կալեյանի մահվան գործով դատավարությունը:
    16:03 22/05/2013
  7. Զինված ուժերի օգտագործումը բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ հանցագործություն է
    ՀՔԱ Վանաձորի գրասենյակը արձանագրում է, որ
    15:55 22/05/2013
  8. Բարձր աշխատավարձը օրենքը հարգելու երաշխիք չէ
    Հանձնաժողովը մինչ օրս չի իրականացրել իր մեկ այլ ոչ պակաս կարեւոր գործառույթ եւս` չի հրապարակել իր կայացրած գոնե այս երկու որոշումները, ինչպես պահանջում է օրենքը:
    15:23 22/05/2013
  9. ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ
    Շարունակվում է առողջական խնդիրներով ՀՀ տարբեր բնակավայրերից զինծառայողների հետ կապված ահազանգերը ծնողների կողմից:
    14:03 22/05/2013
  10. ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է քրեական գործ հարուցել Պնախարարի եւ այլ պաշտոնյաների դեմ
    ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը
    13:51 22/05/2013