Զինվորական քրեական գործերով արդարացման դատավճիռ չի կայացվել

    • Իրավունք - Հինգշաբթի, 02 Օգոստոսի 2012, 12:26

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: 2009-2010թթ. զինվորական հանցագործությունների դեպքերով հարուցված քրեական գործերից ոչ մեկով արդարացման դատավճիռ չի կայացվել: Միայն չորս ամբաստանյալների նկատմամբ դատարանի կողմից կայացվել են քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական վարույթը կարճելու դատավճիռներ, ընդ որում` մեղադրանքից հրաժարվել է մեղադրողը: Մյուս բոլոր դեպքերում կայացվել են մեղադրական դատավճիռներ: Այդ մասին նշված է «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ի կողմից օրերս ներկայացված` «Զինվորական հանցագործությունների վերաբերյալ դատական գործերի դիտարկման արդյունքներ» զեկույցում:

Դիտարկումների արդյունքների համաձայն, զինծառայության կարգի դեմ ուղղված հանցագործություններից ամենատարածվածներն են զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, զինծառայողների կանոնագրքային փոխհարաբերությունները խախտելը` նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում, իշխանության չարաշահումը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, ինչպես նաև անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը:

Զինծառայողների կողմից ընդհանուր բնույթի հանցագործությունների կատարման դեպքում ևս առկա են որոշակի օրինաչափություններ. գերակշռում են սեփականության դեմ ուղղված հանցագործությունները: Դրանց հաջորդում են հասարակական կարգի և բարոյականության, ինչպես նաև կյանքի ու առողջության դեմ ուղղված հանցագործությունները:

Նշենք, որ դիտարկված 181 գործերում ներգրավված են եղել 290 ամբաստանյալներ:

Գործերի 50%-ում ամբաստանյալներն եղել են շարքայիններ, 10%-ում` կրտսեր սերժանտներ, 6% -ում` ավագ լեյտենանտներ: Նվազագույն թիվ են կազմում այն գործերը, որոնցով ամբաստանյալներն ունեցել են փոխգնդապետի կամ ավագ ենթասպայի զինվորական կոչումներ:

Ի դեպ` դիտարկումների արդյունքները փաստում են, որ ժամկետային պարտադիր զինծառայողների կողմից կատարված հանցագործությունները հիմնականում տեղի են ունենում ծառայության վերջին ամիսներին:

Զեկույցի հեղինակները դատական իշխանությանը, մասնավորապես, առաջարկում են բացառել դատարանում չհարցաքննված վկաների նախաքննական ցուցմունքների հիման վրա դատավճռի կայացումը, զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի կողմից առանց պաշտպանի տրված ցուցմունքների օգտագործումը: Նաև առաջարկվում է վարքագծի և էթիկայի կանոնները խախտող դատավորների նկատմամբ ձեռնարկել պատասխանատվության արդյունավետ միջոցներ, ապահովել ներկայացրած միջնորդությունների մերժումների պատշաճ պատճառաբանվածությունը, ինչպես նաև` կասկածյալի և մեղադրյալի լռելու իրավունքի իրացումը, պաշտպանի ներգրավումը գործով վարույթի ամենավաղ փուլերից:

  1. Վ. Շահինյան. Լիազորությունները չարաշահող պաշտոնատար անձինք կհայտնվեն ՀՔԾ տեսադաշտում
    «ՓԱՍՏԻՆՖՈ» գործակալության հարցերին է պատասխանում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը
    18:14 22/05/2013
  2. Քրեական գործ Սամվել Ալեքսանյանի կամ Տարոն Մարգարյանի դեմ
    Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց կառավարությանը, թե Փակ շուկայի ապօրինի շինարարության հարցով ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվում:
    17:35 22/05/2013
  3. Ինքնասպանություն երեք կրակոցով
    Մայիսի 24-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը` Ստեփանակերտ) կսկսվի զինծառայող Հայկ Կալեյանի մահվան գործով դատավարությունը:
    16:03 22/05/2013
  4. Զինված ուժերի օգտագործումը բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ հանցագործություն է
    ՀՔԱ Վանաձորի գրասենյակը արձանագրում է, որ
    15:55 22/05/2013
  5. Բարձր աշխատավարձը օրենքը հարգելու երաշխիք չէ
    Հանձնաժողովը մինչ օրս չի իրականացրել իր մեկ այլ ոչ պակաս կարեւոր գործառույթ եւս` չի հրապարակել իր կայացրած գոնե այս երկու որոշումները, ինչպես պահանջում է օրենքը:
    15:23 22/05/2013
  6. ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ
    Շարունակվում է առողջական խնդիրներով ՀՀ տարբեր բնակավայրերից զինծառայողների հետ կապված ահազանգերը ծնողների կողմից:
    14:03 22/05/2013
  7. ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է քրեական գործ հարուցել Պնախարարի եւ այլ պաշտոնյաների դեմ
    ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը
    13:51 22/05/2013
  8. ՀՀ քաղաքացին դիմել է դատարան` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշումը ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի մասով անվավեր ճանաչելու պահանջով
    Վերոգրյալ որոշումը փոստային ծրարով ինձ ուղարկվել է Հանձնաժողովի կողմից 15.05.2013թ.-ին
    10:15 22/05/2013
  9. Ռուբեն Հայրապետյանի վկայությունը Հարսնաքարի գործով
    «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանն այսօր ներկայացել է դատարան:
    16:36 21/05/2013
  10. «Չեն կարողանում կարել ինքնասպանությունը երեխուս վրա»
    Նախաքննությունը շարունակվում է շուրջ երկու տարի: Զինվորի հայրն ասում է, որ քննիչները փորձում են ձևակերպել ինքնասպանություն և դրանով ամեն ինչ վերջացնել:
    13:49 21/05/2013