Հացադուլ հայտարարած նախկին ոստիկանը դատի է տալիս վարչության պետին

    • Իրավունք - Չորեքշաբթի, 01 Օգոստոսի 2012, 16:17

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Նախկին ոստիկան, բազմազավակ ընտանիքի հայր Մխիթար Ալումյանն այսօր դադարեցրեց երկու օր առաջ հայտարարած հացադուլը: Այդ մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին տեղեկացրեց ինքը՝ Մ. Ալումյանը: Ըստ նրա՝ այս օրերի ընթացքում ոչինչ չի եղել, ոչ ոք իրեն չի ընդունել:

«Ասացին ոստիկանապետն արձակուրդի մեջ է, տեղակալներն էլ խոստացան, բայց չընդունեցին: Հանդիպեցի Կենտրոնի բաժնի պետ Մարտիրոսյանի հետ: Անկեղծ ասած՝ նրա խոսքերն ինձ վրա ազդեցին: Համաձայն եմ նրա հետ. որպես նախկին ոստիկան՝ պետք չէր նման քայլ անել: Ընդունում եմ իմ սխալը, բայց իրենք էլ թող ինձ հասկանան...»:

Մ. Ալումյանը նշեց, որ իրեն խորհուրդ են տվել պարզապես դատի տալ նախկին ղեկավարությանը՝ Պետական պահպանության գլխավոր վարչության պետ Խաչիկ Ասատրյանին: «Ասացին՝ եթե դատարանը պահանջի՝ մենք իրավունք չունենք չպատասխանելու՝ ծառայել ես, թե ոչ: Եթե ապացուցվի, որ իսկապես ծառայել եմ, նախկին ղեկավարությունն իր գրպանից է վճարելու իմ հավելավճարները»: Մ. Ալումյանի խոսքով՝ վարչության նախկին պետն էլ, վաշտի հրամանատարն էլ հեռացվել են աշխատանքից դեռ 2011-ի նոյեմբերին:

«Երեկ նրանց կանչեցին ոստիկանություն, չգիտեմ ինչ են խոսել, բայց շփոթված գնացին ոստիկանությունից: Ինձ հետ էլ անգամ չխոսեցին»,- նշում է Մ. Ալումյանը: Նա նամակ է գրել ոստիկանապետին ու ներողություն խնդրել կատարվածի համար: Նաև խնդրել է, որ իր նկատմամաբ հետապնդում չլինի: Ինչ արել եմ, երեխայիս համար եմ արել: Մ. Ալումյանի խոսքով՝ ՀՀ նախագահի նստավայրից խոստացել են՝ մինչև ուրբաթ աշխատանքի հրամանը տալ: Ի դեպ, ոստիկանությունից Մ. Ալումյանին նորից են առաջարկել 150 հազար դրամ: Այս անգամ նա պատրաստվում է վերցնել գումարը: «Ասացին ոստիկանապետը ի սրտե է հատկացրել այդ գումարը»:

Հիշեցնենք, որ Մ. Ալումյանը ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Հրազդանի ՋԷԿ-ի առանձին վաշտի ոստիկան է եղել: Աշխատանքից ազատվել է 2011-ի հոկտեմբերին, երբ սկսել է բարձրաձայնել արտաժամյա ծառայության հավելավճարները չստանալու մասին և պահանջել իրեն հասանելիք 4,5 միլիոն դրամը: ՊԳԳՎ պետ Ռոման Մկրտումյանը պատվիրել էր Մխիթարին փոխանցել 5000 դոլար ու դրանով գործը փակված համարել: Նրան 2 միլիոն 570 հազար դրամ քիչ էին վճարել, միաժամանակ ասել, որ Մխիթարը ստացական գրի, որ այլևս ոչ մի պահանջ չունի: Մխիթար Ալումյանի խոսքով՝ ինքն այդ գումարը վերցրել է, սակայն «պարտք ու պահանջ չունենալու» վերաբերյալ դիմումը գրել է «վախի ու ճնշման» մթնոլորտում:

  1. «Ծածկադմփոցով հարցերը չեն լուծվում»
    Նմանօրինակ բողոքի ակցիայի անցկացումը, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով, արդեն խոսում է այն մասին, որ ի վերջո մարդիկ այլևս չեն ուզում հանդուրժել այս իրավիճակը:
    15:10 19/05/2013
  2. Լյուքս Ստեփանյանի հարազատները պայքարելու են մինչև վերջ
    2013 թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանում սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատներն ի նշան բողոքի փորձում էին մայիսի 18-ին նրա դին տանել ՀՀ Կառավարության շենքի մոտ
    18:43 18/05/2013
  3. Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ կասկածվողին մեղադրանք է առաջադրվել
    Փաստի առթիվ 15.05.2013թ-ին ՀՀ ՊՆ ՔԾ 6-րդ կայազորային քննչական բաժնում` ՀՀ քր. օր.-ի 104 հոդ.-ի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ
    13:27 18/05/2013
  4. ՊԵԿ-ը անցել է «հարձակման»
    Բազմաթիվ տնտեսվարողներ նշում են, որ կտրուկ ավելացել են այլ տիպի ստուգումներ ևս, որոնք նույնպես կատարվում են իրավական պահանջների խախտմամբ:
    17:01 17/05/2013
  5. Էթիկայի հանձնաժողովը քննարկել է Գագիկ Խաչատրյանի հարցը
    Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկացանք, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված վարույթն ավարտված է:
    13:16 17/05/2013
  6. ՊԵԿ-ը ստուգումներ է կատարում՝ չներկայացնելով հիմնավորված որոշումը
    Օմբուդսմենը ստացել է ահազանգեր, որ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները հաճախակի այցելում են տնտեսվարող սուբյեկտներին և հաստատված պլանից դուրս ստուգումներ իրականացնում
    10:52 17/05/2013
  7. Զինվորական հանցագործությունների «բացահայտման» որջը
    Նախարարը պարտավոր է գնալ Վանաձորի զինվորական ոստիկանություն` նախ տեսնելու զինվորի վիճակը
    10:19 17/05/2013
  8. Խոշտանգե՞լ են ձերբակալված զինվորին
    Չի բացառվում, որ զինծառայողի վիճակն այնպիսին է, որ նրան ցույց տալ չեն ցանկանում:
    20:30 16/05/2013
  9. Նախկին պատգամավորի շենքը անցել է բանկին, բնակիչները զրկվել են տներից
    ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին (Տոնուսի Աշոտ) պատկանող Տոնուս շինարարական ընկերության պատճառով տուժած անձինք պահանջում են իրենց բնակարանները
    17:06 16/05/2013
  10. Հարթաշենցի մայրը դատապարտվեց պայմանական պատժի
    ՀՀ Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղում նորածնի սպանության գործով դատավճիռ է կայացվել՝ երեխայի մայրը՝ Աննա Մկրտչյանը, դատապարտվել է 2 տարվա պայմանական ազատազրկման
    14:24 16/05/2013