Արման Դանիելյան. «դատավորներն առաջնորդվում են «ինչ տեսել է, այն էլ սովորել է» մտածողությամբ»

    • Իրավունք - Չորեքշաբթի, 01 Օգոստոսի 2012, 14:23

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն (ՔՀԻ) և «Սոցիալական արդարություն» Հկ-ն ՄԻՊ-ի գրասենյակի հետ համագործակցությամբ Աբովյան քրեակատարողական հիմնարկում կատարում են ուսումնասիրություն՝ կապված անչափահաս դատապարտյալների հետ իրականացվող սոցիալ-հոգեբանական աշխատանքների հետ:

ՔՀԻ ՀԿ նախագահ Արման Դանիելյանի խոսքով՝ ուսումնասիրվում են նաև անչափահասների հետ կապված դատական գործընթացները, հարցազրույցներ են անցկացվում հատուկ դպրոցների երեխաների հետ: «Որպեսզի անչափահասները չդառնան վերջնական հանցագործներ, նրանց արդարադատության համակարգը պետք է լինի վերականգնողական և ոչ թե պատժողական:

Ուսումնասիրության նպատակն է պարզել, արդյոք անչափահասների հետ տարվող աշխատանքները վերականգնողական են»,- «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց Արման Դանիելյանը:  Ըստ նրա՝ թեև ուսումնասիրություններն ավարտին կհասցվեն աշնանը, սակայն նախնական արդյունքները թույլ են տալիս ևս մեկ անգամ պնդել, որ Հայաստանում անչափահասների արդարադատության համակարգ ընդհանրապես չի գործում:

«Մեզանում անչափահասներն անցնում են նույն ընթացակարգերով, ինչ մեծահասակները: Անչափահաս մեղադրյալների գործերին մասնակից սոցիալական աշխատողներն ու հոգեբանները շատ քիչ են: Ընդհանրապես սոցիալական և հոգեբանական աշխատանքները քրեակատարողական հիմնարկներում ձևական են, չկան անչափահասների հատուկ դատարաններ կամ մասնագիտացված դատավորներ»,-«Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում նշեց Արման Դանիելյանը:

«Անչափահասների հարցերով զբաղվող մարմինները չեն տիրապետում անչափահասների առանձնահատկություներին: Իսկ ՀՀ օրենսդրությունը հանցանք կատարած անչափահասին չի առանձնացնում չափահաս հանցագործներից և հաշվի չի առնում անչափահասների հատուկ կարիքները»,- նշեց փաստաբան Սիրանուշ Սահակյանը: Նա առաջարկում է վերապատրաստել և մասնագիտացնել անչափահասների գործերը քննող դատավորներին, դատախազներին, քննիչներին, ոստիկանության աշխատակիցներին և հանրային պաշտպաններին: 

«Չկան անչափահասների գործեր քննող քննիչներ (որն ամենակարևոր օղակն է) և չկան բուն անչափահասների գործերով զբաղվող դատախազներ: Նրանք պետք է հատուկ վերապատրաստվեն, որպեսզի իմանան, 11-17 տարեկան դեռահասին ինչպես պետք է դիմել, ինչպես հարցեր տալ»,- նշում է «Սոցիալական արդարություն» ՀԿ համագումարի նախագահ Արշակ Գասպարյանն ու հիշում, թե ինչպես է մի անգամ գործի քննության ժամանակ դատավորն անչափահաս ամբաստանյալին դիմել ոչ թե անունով, այլ «դաժանիկ» մականունով:

Ըստ Ա. Գասպարյանի՝ եթե անչափահասի ծնողներից մեկը նախկինում դատված է լինում, նա դատավորի աչքին արդեն հանցագործ է դառնում: «Այս դեպքում դատավորներն առաջնորդվում են «ինչ տեսել է, այն էլ սովորել է» մտածողությամբ: Պետք է իրավակիրառ գործունեության աշխարհայացքային մոտեցումների փոփոխություն: Դատավորը պետք է գիտակցի, որ իր դիմաց կանգնած է անչափահաս, ով կատարել է վատ արարք: Պետք է հասկանա՝ ինչու է կատարել այդ արարքը և ինչու է հենց տվյալ անձը կատարել այն»:

Հատկապես երկրորդ հարցը, Ա. Գասպարյանի կարծիքով, հայաստանյան դատական համակարգում «կաղում է»: Ըստ նրա՝ Հայաստանում գործող  մասնագիտական կառույցները պետք է օգնեն դատարաններին՝ ունենալ ամբաստանյալի նաև տուժողի ու վկաների խոսուն հոգեբանական դիմանկարը, որպեսզի դատավորը կարողանա համապատասխան հոդվածներով պատիժը համապատասխանեցնել անձին և նրա կատարած արարքին: «Քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի համաձայն՝ պատիժ նշանակելիս պետք է հաշվի առնել անձի սոցիալական, բարոյական և ամենակարևորը՝ հոգեբանական առանձնահատկությունները: Հասկանալ՝ անձն ինչ դաստիարակություն է ստացել, ինչ միջավայրում է զարգացել, անձնային ինչ առանձնահատկություններ ու հակումներ, արժեհամակարգ ունի: Այս ամենը մեզանում անտեսվում են»,- նշեց Ա. Գասպարյանը:

Ավելացնենք նաև, որ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ն (ՔՀԻ) և «Սոցիալական արդարություն» ՀԿ-ն կատարվող ուսումնասիրության արդյունքներով և գոյություն ունեցող բացերը լրացնելու առաջարկով դիմելու են դաշտակայան դեպարտամենտ, դատախազություն, փաստաբանների պալատ, ոստիկանություն: ՔՀԻ նախագահի խոսքով՝ նախնական զեկույցն արդեն ներկայացրել են համապատասխան մարմիններին, սպասում են նրանց արձագանքին:

  1. Սփյուռքահայ գործարարի շենքից տուն գնած քաղաքացու բնակարանի թալանի գործով վկաները դատարան չեն ներկայանում
    Վկաները ըստ երևույթին հնարավոր բոլոր տարբերակներով խուսափում են դատարանում վկայություն տալուց:
    15:19 19/06/2013
  2. Freedom House-ը Հայաստանն ընդգրկել է կիսաավտորիտար երկրների շարքում
    Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Անցումային շրջանում գտնվող երկրներ - 2013» զեկույցը:
    12:02 19/06/2013
  3. Հետախուզվող Աշոտ Սուքիասյանը նամակ է գրել Հետքին եւ դատախազությանը
    Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ եւ ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի եւ Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության եւ առանց նրանց համաձայնության:
    11:14 19/06/2013
  4. «Հարսնաքար»-ի մատուցողները ոչ տեսել են, ոչ էլ լսել
    Բոլոր վկաները դատարանում միաբերան կրկնեցին, որ իրենք որևէ տեղեկություն չունեն, կատարվածի մասին էլ իմացել են ավելի ուշ լրատվամիջոցներից:
    22:05 18/06/2013
  5. «Ռուսալ-արմենալ»-ը սպառնացել է ազատել աշխատակիցներին եւ աշխատողներ բերել Աֆրիկայից
    Նրանք դիմում են վարչապետին, որպեսզի նա հանձնարարի լսելու աշխատակիցների բողոքները
    14:29 18/06/2013
  6. Հրայր Թովմասյանի վարսավիրն էր հարցրել
    Պետական կառավարման ոլորտում, ըստ Հրայր Թովմասյանի, առկա են խնդիրներ, որոնք չարորակ ուռուցքի պես կարող են վտանգել մեր պետական համակարգը:
    13:02 18/06/2013
  7. 98-ամյա հունգարացին դատվում է Երկրորդ համաշխարհայինի հանցաքների համար
    Հունգարիայում 98-ամյա Լասլո Չատարը դատվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարած հանցանքների համար:
    12:37 18/06/2013
  8. Բաց նամակ Սահմանադրական դատարանի անդամներին
    Սահմանադրական դատարանը իր կայքում նպատակաուղղված կեղծել է Սահմանադրության ռուսերեն և երեք անգլերեն թարգմանություններ:
    19:24 17/06/2013
  9. Հրանուշ Խառատյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի հայցը մերժվել է
    Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Արսեն Բաբայանի նախագահությամբ, այսօր մերժվել է Հրանուշ Խառատյանի հայցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի:
    17:45 17/06/2013
  10. Copy-paste անող եւ ստատուս տպող կայքերը պղծում են լրատվական դաշտը եւ առաջ ընկնում հաշվիչներում
    «Դրական փոփոխություն չի լինի, մինչև Ազգային ժողովն օրենք չընդունի, և copy-paste անող կայքերը չտուգանվեն»,- «Մեդիալաբին» ասում է Արամ Աբրահամյանը:
    15:56 17/06/2013