Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հուլիսի 27-ին կայացվել է Շիրակի մարզի քննչական բաժնի հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Վահրամ Բեյբությանին վրաերթի ենթարկելու գործով դատավճիռը:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին 23-ամյա Ռաֆիկ Մուրադյանը ոստիկանության շենքի դիմաց ավտովթարի էր ենթարկել քննիչին ու փախուստի էր դիմել՝ նրան անօգնական վիճակում թողնելով: 58-ամյա քննիչը մահացել էր շտապօգնության մեքենայի մեջ:
Դատավոր Էդուարդ Մանուկյանը Ռաֆիկ Մուրադյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման:
Հիշեցնենք նաեւ, որ Վահրամ Բեյբությանը Գյումրու քաղաքապետի դստեր փեսացուի սպանության գործով զբաղվող քննչական խմբի անդամ էր:
