Գրիգոր Մուրադյան. «Պետք է բացառել հնարավորությունը, որպեսզի քաղաքացուց կորզվեն, մեղմ արտահայտված՝ ինչ-ինչ հավելյալ վճարներ»

    • Իրավունք - Շաբաթ, 28 Հուլիսի 2012, 14:38

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: 2012-2016 թթ. դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրի կարևոր նպատակներից մեկը դատական իշխանության համակարգի բոլոր բաղադրիչների գործունեությունը հանրության համար հնարավորինս կանխատեսելի դարձնելն է: Այդ մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ հարցազրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը, նկատելով, որ կանխատեսելիությունն ինքնին էականորեն նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը: Նախատեսվում են կոնկրետ, գործնական քայլեր կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ այն դեպքերում, երբ անմիջական շփումներ կան քաղաքացիների ու համապատասխան պետական մարմինների միջև: Մասնավորապես, ռազմավարական ծրագրով նախատեսվում է Նոտարիատում ներդնել էլեկտրոնային նոտարի համակարգը և մեկ պատուհանի սկզբունքը, ինչպես նաև զարգացնել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման էլեկտրոնային համակարգը: «Պետք է բացառել հնարավորությունը, որպեսզի այստեղ քաղաքացուց կորզվեն, մեղմ արտահայտված՝ ինչ-ինչ հավելյալ վճարներ, սա շատ հեռանկարային խնդիր է, և ես հեռու եմ այն մտքից, որ մի քանի ամսում կլուծվի. անհրաժեշտ է ապահովել էլեկտրոնային կառավարման համակարգեր բոլոր այս բնագավառներում: Հեռանկարն այն է, որ էլեկտրոնային կառավարումը դառնա միասնական մեկ համակարգ՝ ենթահամակարգերով»,- ասաց Գրիգոր Մուրադյանը:

Ըստ մեկ պատուհանի ծառայություններ մատուցելու համակարգի՝ քաղաքացին դիմում է այն մարմնին, որը վերջնական որոշումն է կայացնում, իսկ միջանկյալ որոշումները հայցում և ստանում է վերջնական որոշումներ կայացնող մարմինը: «Համակարգի ներդրմամբ էապես կբարելավվի քաղաքացուն մատուցվող ծառայությունների, ինչպես նաև բուն վարչարարության որակը: Նախատեսված է, որ հանրային ռեգիստրներ վարող բոլոր այդպիսի կառույցները պետք է ունենան էլեկտրոնային կառավարման նման համակարգ»,- ընդգծեց ՀՀ արդարադատության առաջին փոխնախարարը:

Վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը կնվազեցվի

2012-16թթ. դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագրով որոշ չափով վերանայվելու է վարչական վարույթի շրջանակներում «վարչական մարմին» հասկացությունը: «Փաստինֆո» գործակալության թղթակցի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը պարզաբանեց, որ մասնավորապես, նախատեսվում է այդ հասկացության մեջ ներառել այն մասնավոր սուբյեկտները, որոնց պետությունը վերապահել է հանրային գործառույթներ: Դրանով կապահովվի այդ սուբյեկտների որոշումներից, գործողություններից և անգործությունից մասնավոր անձանց դատական պաշտպանությունը: Ըստ ՀՀ արդարադատության առաջին փոխնախարարի, այդ սուբյեկտներն ըստ էության դուրս են մնացել Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի ներգործության շրջանանակներից:

Ռազմավարական ծրագիրը նախատեսում է նաև նվազեցնել վարչական դատարանների ծանրաբեռնվածությունը: «Այսօր վարչական դատարանները գերծանրաբեռնված են, այդ նպատակով մասնավորապես, անհրաժեշտ է վճարման կարգադրություններ արձակելու ներկայիս վարույթը հանել Վարչական դատավարության օրենսգրքից: Ըստ էության, վճարման կարգադրություններն այնպիսի վարչական ակտեր են, որ անբողոքարկելի են, իսկ դրանց վերաբերյալ դատական քննությունը ենթադրում է ուղղակի միջամտություն գործադիր իշխանության բնագավառ: Սա իշխանությունների տարանջատման սահմանադրական սկզբունքի տեսանկյունից վիճելի է»,- ասաց Գրիգոր Մուրադյանը:

Նա հավելեց, որ այս հարցը պետք է լուրջ ուսումնասիրել և ձերբազատվել նման հայեցակարգային լուծումներից, որոնք ժամանակին եղել են գուցե իրավիճակային լուծումներ, սակայն այսօր անհրաժեշտ է օրենսդրության բարեփոխումը դնել ռազմավարական հենքի վրա՝ հստակ կանխորոշելով նպատակները:

  1. Քրեական հեղինակության որդին կրակել է սպայի վրա՞
    Իրավապաշտպան Արթուր Սաքունցը երեկ տեղեկություններ է ստացել Հայաստանի Մարտունու զորամասում երկու օր առաջ տեղի ունեցած միջադեպի մասին
    16:29 20/05/2013
  2. Օմբուդսմենը վիճարկում է ԲՈՒՀ -երի ընդունելության քննությունների միասնական համակարգի սահմանադրականությունը
    Գրեթե չորս տարի է, ինչ ՀՀ կառավարության որոշմամբ ընդունելության քննությունները կազմակերպվում և անցկացվում են բացառապես «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:
    13:49 20/05/2013
  3. Արմավիրի գյուղացիները պահանջում են վարչապետին կամ նախագահին
    Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած 5-6 գյուղերի բնակիչներն այսօր բողոքի ակցիան են անում եւ փակել են Արմավիր-Երեւան ճանապարհը:
    13:33 20/05/2013
  4. «Ծածկադմփոցով հարցերը չեն լուծվում»
    Նմանօրինակ բողոքի ակցիայի անցկացումը, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով, արդեն խոսում է այն մասին, որ ի վերջո մարդիկ այլևս չեն ուզում հանդուրժել այս իրավիճակը:
    15:10 19/05/2013
  5. Լյուքս Ստեփանյանի հարազատները պայքարելու են մինչև վերջ
    2013 թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանում սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատներն ի նշան բողոքի փորձում էին մայիսի 18-ին նրա դին տանել ՀՀ Կառավարության շենքի մոտ
    18:43 18/05/2013
  6. Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ կասկածվողին մեղադրանք է առաջադրվել
    Փաստի առթիվ 15.05.2013թ-ին ՀՀ ՊՆ ՔԾ 6-րդ կայազորային քննչական բաժնում` ՀՀ քր. օր.-ի 104 հոդ.-ի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ
    13:27 18/05/2013
  7. ՊԵԿ-ը անցել է «հարձակման»
    Բազմաթիվ տնտեսվարողներ նշում են, որ կտրուկ ավելացել են այլ տիպի ստուգումներ ևս, որոնք նույնպես կատարվում են իրավական պահանջների խախտմամբ:
    17:01 17/05/2013
  8. Էթիկայի հանձնաժողովը քննարկել է Գագիկ Խաչատրյանի հարցը
    Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկացանք, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված վարույթն ավարտված է:
    13:16 17/05/2013
  9. ՊԵԿ-ը ստուգումներ է կատարում՝ չներկայացնելով հիմնավորված որոշումը
    Օմբուդսմենը ստացել է ահազանգեր, որ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները հաճախակի այցելում են տնտեսվարող սուբյեկտներին և հաստատված պլանից դուրս ստուգումներ իրականացնում
    10:52 17/05/2013
  10. Զինվորական հանցագործությունների «բացահայտման» որջը
    Նախարարը պարտավոր է գնալ Վանաձորի զինվորական ոստիկանություն` նախ տեսնելու զինվորի վիճակը
    10:19 17/05/2013