Կումարասվանի. «Հանցագործություններ կատարած երեխաները նախ պետք է դիտարկվեն որպես հասուն մարդկանց զոհեր»

    • Իրավունք - Շաբաթ, 28 Հուլիսի 2012, 14:09

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Երեխաների և զինված հակամարտությունների հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռադհիկա Կումարասվանին Կանադայի և ԱՄՆ-ի իշխանություններին կոչ է արել Գուանտամոյի ռազմաբազայում պահվող վերջին` անչափահաս տարիքում կալանավորվածին, տեղափոխել կանադական քրեակատարողական հիմնարկ:

 

Կանադայի քաղաքացի Օմար Խադրը Գուանտանամոյում հայտնվել է 2002թ. 15 տարեկան հասակում: Նրան ձերբակալել են Աֆղանստանում` պատերազմական հանցագործություններ կատարելու մեղադրանքով. պատանու նետած նռնակից ամերիկացի զինվոր է զոհվել:

Ձերբակալությունից հետո նրան տեղափոխել են Գուանտանամո:

 

Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական կայքէջի հաղորդագրության` Հատուկ ներկայացուցիչը բազմիցս նշել է, որ զինվորի կարգավիճակում հանցագործություններ կատարած երեխաներն առաջին հերթին պետք է դիտարկվեն որպես հասուն մարդկանց զոհեր: Նրանք ենթակա են հատուկ պաշտպանության` միջազգային արդարադատության շրջանակներում:

 

Ընթացիկ ամսվա վերջին իր պաշտոնը լքող Ռադհիկա Կումարասվանին կոչ է արել Կանադայի և ԱՄՆ-ի իշխանություններին հարգել Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի արձանագրության դրույթները և, համաձայն 2010թ. ձեռք բերված համաձայնության, Օմարին տեղափոխել Կանադա:

  1. Սփյուռքահայ գործարարի շենքից տուն գնած քաղաքացու բնակարանի թալանի գործով վկաները դատարան չեն ներկայանում
    Վկաները ըստ երևույթին հնարավոր բոլոր տարբերակներով խուսափում են դատարանում վկայություն տալուց:
    15:19 19/06/2013
  2. Freedom House-ը Հայաստանն ընդգրկել է կիսաավտորիտար երկրների շարքում
    Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Անցումային շրջանում գտնվող երկրներ - 2013» զեկույցը:
    12:02 19/06/2013
  3. Հետախուզվող Աշոտ Սուքիասյանը նամակ է գրել Հետքին եւ դատախազությանը
    Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ եւ ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի եւ Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության եւ առանց նրանց համաձայնության:
    11:14 19/06/2013
  4. «Հարսնաքար»-ի մատուցողները ոչ տեսել են, ոչ էլ լսել
    Բոլոր վկաները դատարանում միաբերան կրկնեցին, որ իրենք որևէ տեղեկություն չունեն, կատարվածի մասին էլ իմացել են ավելի ուշ լրատվամիջոցներից:
    22:05 18/06/2013
  5. «Ռուսալ-արմենալ»-ը սպառնացել է ազատել աշխատակիցներին եւ աշխատողներ բերել Աֆրիկայից
    Նրանք դիմում են վարչապետին, որպեսզի նա հանձնարարի լսելու աշխատակիցների բողոքները
    14:29 18/06/2013
  6. Հրայր Թովմասյանի վարսավիրն էր հարցրել
    Պետական կառավարման ոլորտում, ըստ Հրայր Թովմասյանի, առկա են խնդիրներ, որոնք չարորակ ուռուցքի պես կարող են վտանգել մեր պետական համակարգը:
    13:02 18/06/2013
  7. 98-ամյա հունգարացին դատվում է Երկրորդ համաշխարհայինի հանցաքների համար
    Հունգարիայում 98-ամյա Լասլո Չատարը դատվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարած հանցանքների համար:
    12:37 18/06/2013
  8. Բաց նամակ Սահմանադրական դատարանի անդամներին
    Սահմանադրական դատարանը իր կայքում նպատակաուղղված կեղծել է Սահմանադրության ռուսերեն և երեք անգլերեն թարգմանություններ:
    19:24 17/06/2013
  9. Հրանուշ Խառատյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի հայցը մերժվել է
    Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Արսեն Բաբայանի նախագահությամբ, այսօր մերժվել է Հրանուշ Խառատյանի հայցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի:
    17:45 17/06/2013
  10. Copy-paste անող եւ ստատուս տպող կայքերը պղծում են լրատվական դաշտը եւ առաջ ընկնում հաշվիչներում
    «Դրական փոփոխություն չի լինի, մինչև Ազգային ժողովն օրենք չընդունի, և copy-paste անող կայքերը չտուգանվեն»,- «Մեդիալաբին» ասում է Արամ Աբրահամյանը:
    15:56 17/06/2013