«Որոշել են վաճառել իրենց երիկամը, ես էլ օգնել եմ»

    • Իրավունք - Ուրբաթ, 27 Հուլիսի 2012, 18:18

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, հուլիսի 27-ին ավարտվեց մարդկանց շահագործելու հատկանիշներով՝ երիկամների առուծախի ձևով, գործով դատաքննությունը:

Ըստ մեղադրանքի, Սերգեյ Հովսեփյանը նախնական համաձայնություն է ձեռք բերել արտերկրում բնակվող, գործով դեռևս ինքնությունը չպարզված ոմն Ալեքսի, Ալբերտի և Բագդանի հետ, մարդկանց շահագործելու, այն է՝ օրգաններ՝ երիկամ, վերցնելու նպատակով մարդկանց հավաքագրելու, նրանց տեղափոխումը կազմակերպելու և յուրաքանչյուր անձի դիմաց երկուհազարական ԱՄՆ դոլար գումար վարձատրություն ստանալու վերաբերյալ: Ապա՝ ՀՀ-ում բժշկական կենտրոններ այցելելու և ինտերնետային կայքերում հայտարարություններ տեղադրելու միջոցով, մարդկանց վիճակի խոցելիությունն օգտագործելով, բժշկական հետազոտության և տեղափոխման ծախսերը հոգալու և երիկամի դիմաց տասհազարական ԱՄՆ դոլար գումար վարձատրություն տալու խոստումներով, հավաքագրել է Արևհատ Մխիթարյանին, Նարեկ Հովհաննիսյանին, Աշոտ Գազիլյանին, Սարգիս Ֆեսչյանին, Գայանե Ստեփանյանին և Արտաշես Մխիթարյանին ու ՀՀ պետական սահմանը հատելու միջոցով կազմակերպել է Արևհատ Մխիթարյանի, Աշոտ Գազիլյանի, Սարգիս Ֆեսչյանի և Գայանե Ստեփանյանի տեղափոխումը Շրի Լանկայի Հանրապետություն:

Իր դատաքննական ցուցմունքում ամբաստանյալ Սերգեյ Հովսեփյանը հայտնեց, որ երիկամի դոնոր դառնալու իր ցանկության մասին ինքը հայտարարություն է գրել ռուսական ինտերնետային կայքում, ապա իր հետ կապվել էին և սակարկելուց հետո 12 հազար դոլար գումարի դիմաց վաճառել է երիկամը՝ վիրահատությունը կատարվել է Շրի Լանկայում: Սակայն երիկամային թրաֆիքինգի ցանցի մեջ են հայտնվել նաև այլ մարդիկ, որոնք ամբաստանյալի բնորոշմամբ, «հասուն մարդիկ են, որոշել են վաճառել իրենց երիկամը, ես էլ օգնել եմ»: Այն հարցին, թե եթե այդ գործունեությունը օրինական էր, ինչո՞ւ էր ամբաստանյալը դոնորներին ասում, որ իր բարեկամին է պետք երիկամի փոխպատվաստումը, Ս. Հովսեփյանը հայտարարեց, թե չէր ուզում, որ նրանք իմանային, որ ինքն էլ է վիրահատվել:

Հարկ է նշել, որ Ս. Հովսեփյանի «ծառայություններից » օգտվել են ծայրահեղ կարիքի մեջ հայտնված անձինք: Մասնավորապես, գործով տուժող Աշոտ Գազիլյանը իր խնդիրները լուծելու համար այլ ելք չէր տեսել, քան զոհաբերել սեփական օրգանը՝ երիկամը: Առաջին անգամ մեկնել էր Շրի Լանկա 2011թ. դեկտեմբերին, սակայն փոշմանել էր, վերադարձել, ապա ամիսներ անց նորից էր մեկնել և այս անգամ վիրահատվել էր՝ 10 հազար դոլար վարձատրության դիմաց:

Սա հաստատեց նաև տուժողի ազգական, վկա Գևորգ Մարիանյանը, ինչպես նաև տուժողի կինը՝ Հերմինե Խաչատրյանը՝ իր նախաքննական ցուցմունքում. վկան վատառողջ լինելու պատճառով չէր ներկայացել դատարան:

Դատարանում ավարտվեց գործի գրավոր ապացույցների՝ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունների, հեռախոսային զանգերի վերծանումների, գաղտնալսումների արձանագրություններ, հավաքագրված դոնոր տուժողների բժշկական փաստաթղթեր, բանկային փոխանցումներ և այլն, հետազոտումը: Հուլիսի 31-ի դատական նիստում դատարանում կսկսվի դատական վիճաբանությունների փուլը՝ մեղադրողի մեղադրական ճառով:

  1. Լյուքս Ստեփանյանի հարազատները պայքարելու են մինչև վերջ
    2013 թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանում սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատներն ի նշան բողոքի փորձում էին մայիսի 18-ին նրա դին տանել ՀՀ Կառավարության շենքի մոտ
    18:43 18/05/2013
  2. Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ կասկածվողին մեղադրանք է առաջադրվել
    Փաստի առթիվ 15.05.2013թ-ին ՀՀ ՊՆ ՔԾ 6-րդ կայազորային քննչական բաժնում` ՀՀ քր. օր.-ի 104 հոդ.-ի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ
    13:27 18/05/2013
  3. ՊԵԿ-ը անցել է «հարձակման»
    Բազմաթիվ տնտեսվարողներ նշում են, որ կտրուկ ավելացել են այլ տիպի ստուգումներ ևս, որոնք նույնպես կատարվում են իրավական պահանջների խախտմամբ:
    17:01 17/05/2013
  4. Էթիկայի հանձնաժողովը քննարկել է Գագիկ Խաչատրյանի հարցը
    Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկացանք, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված վարույթն ավարտված է:
    13:16 17/05/2013
  5. ՊԵԿ-ը ստուգումներ է կատարում՝ չներկայացնելով հիմնավորված որոշումը
    Օմբուդսմենը ստացել է ահազանգեր, որ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները հաճախակի այցելում են տնտեսվարող սուբյեկտներին և հաստատված պլանից դուրս ստուգումներ իրականացնում
    10:52 17/05/2013
  6. Զինվորական հանցագործությունների «բացահայտման» որջը
    Նախարարը պարտավոր է գնալ Վանաձորի զինվորական ոստիկանություն` նախ տեսնելու զինվորի վիճակը
    10:19 17/05/2013
  7. Խոշտանգե՞լ են ձերբակալված զինվորին
    Չի բացառվում, որ զինծառայողի վիճակն այնպիսին է, որ նրան ցույց տալ չեն ցանկանում:
    20:30 16/05/2013
  8. Նախկին պատգամավորի շենքը անցել է բանկին, բնակիչները զրկվել են տներից
    ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին (Տոնուսի Աշոտ) պատկանող Տոնուս շինարարական ընկերության պատճառով տուժած անձինք պահանջում են իրենց բնակարանները
    17:06 16/05/2013
  9. Հարթաշենցի մայրը դատապարտվեց պայմանական պատժի
    ՀՀ Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղում նորածնի սպանության գործով դատավճիռ է կայացվել՝ երեխայի մայրը՝ Աննա Մկրտչյանը, դատապարտվել է 2 տարվա պայմանական ազատազրկման
    14:24 16/05/2013
  10. Օդի բաղադրությունը դատարաններում
    Մայիսի 14-ին ՀՀ Վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Սարգսյանը կայացրել է մի վճիռ՝ այսպես կոչված “արագաչափերի” գործով
    12:52 16/05/2013