Գավառում կրակոցների հեղինակի պաշտպանների վերաքննիչ բողոքը մերժվել է

    • Իրավունք - Ուրբաթ, 27 Հուլիսի 2012, 14:51

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Արամ և Արթուր Մարտիրոսյանների և Հրաչյա Պետրոսյանի նկատմամբ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` 2012թ. փետրվարի 23-ի դատավճռի դեմ ամբաստանյալների պաշտպանների կողմից բերված վերաքննիչ բողոքները, այն հիմնավորմամբ, որ 2009 թվականի նոյեմբերի 5-ին` ժամը 13:00-ի սահմաններում, Արամ և Արթուր Մարտիրոսյանները և Հրաչյա Պետրոսյանը Գավառ քաղաքում վիճաբանել և ծեծի են ենթարկել Վ. Մուխսիխչոյանին: Դեպքից մի քանի ժամ անց Մարտիրոսյան եղբայրները և Հ. Պետրոսյանը բազմաթիվ կրակոցներ են արձակել Վ. Մուխսիխչոյանի աներոջը` Հակոբ Հովհաննիսյանին պատկանող մեքենայի ուղղությամբ, որում գտնվել են Հակոբ Հովհաննիսյանը իր որդու` Հովսեփ Հովհաննիսյանի հետ և վերջինիս ընկեր Սպարտակ Զարգարաղոյանը, ինչի արդյունքում Հովսեփ Հովհաննիսյանն ու Ս. Զարգարաղոյանը ստացել են կյանքին վտանգ սպառնացող բազմաթիվ հրազենային ծանր մարմնական վնասվածքներ:

ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի`    2012թ. փետրվարի 23-ի դատավճռով՝ Արամ Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ազատազրկման 13 տարի ժամկետով: Իսկ Արթուր Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով ու 235-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 13 տարի ժամկետով, իսկ Հրաչյա Պետրոսյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 7-րդ կետերով ու 235-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման 12 տարի ժամկետով:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2012թ. հուլիսի 20-ին որոշում է կայացրել`  պաշտպանների վերաքննիչ բողոքները մերժելու մասին` ուժի մեջ թողնելով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012թ. փետրվարի 23-ի  դատավճիռը:

  1. ԹԻ-ն դիմել է ԱԺ Էթիկայի հանձնաժողով Սամվել Ալեքսանյանի հարցով
    Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանավոր հանձնաժողովին
    16:19 24/05/2013
  2. Փաստաբանները հունիսի 10-ին եւ 11-ին գործադուլ կանեն
    Մայիսի 6-ին նախաձեռնող խմբի անդամ 46 փաստաբաններ հայտարարեցին, որ հունիսի 10-ին և 11-ին իրականացնելու են նոր գործադուլ
    14:13 24/05/2013
  3. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է ԱԺ Էթիկայի հանձնաժողով
    Հիմք ընդունելով «Հետք» ինտերնետային լրատվամիջոցի 2013թ. ապրիլի 17-ին հրապարակված «Աժ-ում՝ ընտանյոք հանդերձ, կամ ովքե՞ր են պատգամավորների օգնականները» վերտառությամբ հոդվածը
    13:19 24/05/2013
  4. Հայտարարություն` ուղղված ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային ժողովին եւ ՀՀ արդարադատության նախարարությանը
    Հայաստանում ազատազրկվածները, մասնավորաբար՝ ցմահ դատապարտյալները շարունակում են անտեսված մնալ
    15:29 23/05/2013
  5. Վազգեն Խաչիկյանը դատի ժամանակ ուսումնասիրում էր անգլերեն լեզվի քերականությունը
    Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստում վկաները շարունակեցին ներկայացնել, որ իրենց հարազատները մեկնել են արտերկիր, թոշակ չեն ստացել:
    15:14 23/05/2013
  6. Խնամակալության և հոգաբարձության խորհրդի անպատասխանատու գործունեության արդյունքում խեղվում են բազմաթիվ երեխաների ճակատագրեր. Օմբուդսմեն
    Խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել երեխայի և այն անձի կյանքի հետազոտություն, ով հավակնում է նրա դաստիարակությանը:
    12:03 23/05/2013
  7. Վ. Շահինյան. Լիազորությունները չարաշահող պաշտոնատար անձինք կհայտնվեն ՀՔԾ տեսադաշտում
    «ՓԱՍՏԻՆՖՈ» գործակալության հարցերին է պատասխանում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը
    18:14 22/05/2013
  8. Քրեական գործ Սամվել Ալեքսանյանի կամ Տարոն Մարգարյանի դեմ
    Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց կառավարությանը, թե Փակ շուկայի ապօրինի շինարարության հարցով ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվում:
    17:35 22/05/2013
  9. Ինքնասպանություն երեք կրակոցով
    Մայիսի 24-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը` Ստեփանակերտ) կսկսվի զինծառայող Հայկ Կալեյանի մահվան գործով դատավարությունը:
    16:03 22/05/2013
  10. Զինված ուժերի օգտագործումը բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ հանցագործություն է
    ՀՔԱ Վանաձորի գրասենյակը արձանագրում է, որ
    15:55 22/05/2013