Վաժա Ազարիաշվիլի. Եթե գրքեր եմ գնում, չի նշանակում, որ գողանում եմ

    • Իրավունք - Հինգշաբթի, 26 Հուլիսի 2012, 21:05

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, հուլիսի 26-ին սկսվեց «Հայաստանի ազգային գրադարան»-ից և «Երևանի պետական համալսարանի» «Սարգիս և Մարի Իզմիրյանների» անվան գիտական գրադարանից գողության գործով դատաքննությունը:

Ըստ մեղադրական եզրակացության, Վրաստանի քաղաքացի Վաժա Ազարիաշվիլին 2010թ. հուլիսին նախնական համաձայնության է եկել «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի շենքի պահպանությունն իրականացնող, ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկան Երվանդ Ղամբարյանի հետ` գրապահոց ապօրինի մուտք գործելու և մեծ քանակությամբ գրքերի գողություն կատարելու վերաբերյալ:

2010թ. հուլիսից մինչև 2011թ. նոյեմբերն ընկած ժամանակահատվածում Վ. Ազարիաշվիլին, ոմն Վլադ Տրուբիցինը և Ե. Ղամբարյանը «Հայաստանի ազգային գրադարան»-ից գողացել են առանձնապես խոշոր չափերի հասնող` 7 500 000 ՀՀ դրամ արժողության, 1800-1900-ական թվականների հրատարակության, մատենագիտական նշանակություն ունեցող, ռուսերեն լեզվով 150 տարբեր գրքեր: Ըստ գործի նյութերի, Վ. Ազարիաշվիլին համագործակցության համար Ե. Ղամբարյանին տվել է 20 000 ԱՄՆ դոլար, իսկ հափշտակած գրքերի մի մասը Տրուբիցինի հետ իրացրել քննությամբ չպարզված անձանց:

Ըստ մեղադրական եզրակացության, Վ. Ազարիաշվիլին «Երևանի պետական համալսարանի» «Սարգիս և Մարի Իզմիրյանների» անվան գիտական գրադարանի հնատիպ, հազվագյուտ և արվեստի գրականության բաժնի վարիչ Հասմիկ Դուրգարյանի օժանդակությամբ հափշտակել է նաև հիշյալ գրադարանին պատկանող, 1700-1800-ական թվականների հրատարակության, մատենագիտական և աղբյուրագիտական նշանակություն ունեցող, ընդհանուր առմամբ 5 627 400 ՀՀ դրամ արժողությամբ, ռուսերեն լեզվով 17 տարբեր գրքեր: Նախաքննությամբ պարզվել է, որ Հ. Դուրգարյանը գողացված գրքերի դիմաց Վ. Ազարիաշվիլուց ստացել է 15 000 ԱՄՆ դոլար գումար:

Բացի այդ, 2011թ. դեկտեմբերի կեսերին Վ. Ազարիաշվիլին նախնական համաձայնության է եկել ՀՀ քաղաքացիներ Կարեն Հովհաննիսյանի և Վարդան Եղիազարյանի հետ` «Հայաստանի ազգային գրադարան»-ի գրապահոցներ մուտք գործելու և այնտեղից առանձնապես խոշոր չափերի գրքեր գողանալու վերաբերյալ: Ըստ մեղադրական եզրակացության, հանցագործության վայրի և հափշտակության ենթակա գրքերի նախապես ուսումնասիրելու հարցում նրանց օգնել է գրադարանի շենքի պահպանությունն իրականացնող, ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկան Դավիթ Ղամբարյանը, ով խոստացել է իր ծառայության օրը գրադարանի շենք թողնել հանցակիցներին` այնտեղ նախապատրաստական գործողություններ կատարելու համար: 2011թ. դեկտեմբերի 26-ին` ժամը 3:00-ի սահմաններում, Վ. Ազարիաշվիլին, Կ. Հովհաննիսյանը և Վ. Եղիազարյանը փորձել են ապօրինի մուտք գործել «Հայաստանի ազգային գրադարան»-ի «Թամանյանական» մասնաճյուղի շենք, որը կանխվել է ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնի ՊՊԳՎ աշխատակիցների կողմից:

ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի գողություն ու գողության փորձ, և 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի յուրացմանը դրդելը, մեղադրվող Վրաստանի քաղաքացի Վաժա Ազարիաշվիլին իրեն մեղավոր չի ճանաչում: Նա հայտարարեց, որ եթե ինքը գիրք է գնում, չի նշանակում, որ գողանում է: Իրեն առաջադրված մեղադրանքում՝ առանձնապես խոշոր չափերի գողություն, մեղավոր չի ճանաչում նաև Երվանդ Ղամբարյանը:

Ըստ դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի՝ դատարանում սկսվեց վկաների հարցաքննությունը՝ 19 դատակոչված վկաներից հարցաքննվեցին 14-ը: Վկաներից առնվազն երեքը հայտնեցին, որ տեսել են Տրուբիցինին, իսկ Վ. Ազարիաշվիլու դստեր կնքահայրը՝ Լևոն Ուզունյանը նաև 15-20 րոպե զրուցել է նրա հետ հիմնականում քաղաքական թեմաներով: Վկա, ԵՊՀ գրադարանի գրադարանավար Էլզա Ասմարյանը հայտնեց, որ Վ. Ազարիաշվիլին եկել է գրադարան, ներկայացել որպես բուհի դասախոս և մեկ շաբաթվա ընթացքում գրադարանավարների հսկողության տակ ուսումնասիրում էր գրականություն, ինչը նրան անհրաժեշտ էր հայ-վրացական կապերի մասին թեզ պաշտպանելու համար: «Մենք առիթ չունեինք չհավատալու նրան»,- ասաց վկան:

Օգոստոսի 15-ի դատական նիստում կշարունակվի վկաների հարցաքննությունը, որից հետո կհարցաքննվեն ամբաստանյալները, կհետազոտվեն գործով գրավոր ապացույցները:

  1. Դատավորին կաշառք տալու հայտարարությունը չի հիմնավորվել
    ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մայիսի 20-ին որոշում է կայացրել ամերիկահայ գործարար Էդմոն Խուդյանի, Էդուարդ Եսայանի, այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին
    12:01 25/05/2013
  2. «Եթե մայրական հայհոյանքը կուլ տար, տրյապկա կդարձնեին»
    «Բանակն ա պետք փրկել, որ մենք էլ փրկվենք»,- ասում էին վրդովված ուսուցիչները:
    11:42 25/05/2013
  3. ԹԻ-ն դիմել է ԱԺ Էթիկայի հանձնաժողով Սամվել Ալեքսանյանի հարցով
    Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանավոր հանձնաժողովին
    16:19 24/05/2013
  4. Փաստաբանները հունիսի 10-ին եւ 11-ին գործադուլ կանեն
    Մայիսի 6-ին նախաձեռնող խմբի անդամ 46 փաստաբաններ հայտարարեցին, որ հունիսի 10-ին և 11-ին իրականացնելու են նոր գործադուլ
    14:13 24/05/2013
  5. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է ԱԺ Էթիկայի հանձնաժողով
    Հիմք ընդունելով «Հետք» ինտերնետային լրատվամիջոցի 2013թ. ապրիլի 17-ին հրապարակված «Աժ-ում՝ ընտանյոք հանդերձ, կամ ովքե՞ր են պատգամավորների օգնականները» վերտառությամբ հոդվածը
    13:19 24/05/2013
  6. Հայտարարություն` ուղղված ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային ժողովին եւ ՀՀ արդարադատության նախարարությանը
    Հայաստանում ազատազրկվածները, մասնավորաբար՝ ցմահ դատապարտյալները շարունակում են անտեսված մնալ
    15:29 23/05/2013
  7. Վազգեն Խաչիկյանը դատի ժամանակ ուսումնասիրում էր անգլերեն լեզվի քերականությունը
    Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստում վկաները շարունակեցին ներկայացնել, որ իրենց հարազատները մեկնել են արտերկիր, թոշակ չեն ստացել:
    15:14 23/05/2013
  8. Խնամակալության և հոգաբարձության խորհրդի անպատասխանատու գործունեության արդյունքում խեղվում են բազմաթիվ երեխաների ճակատագրեր. Օմբուդսմեն
    Խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել երեխայի և այն անձի կյանքի հետազոտություն, ով հավակնում է նրա դաստիարակությանը:
    12:03 23/05/2013
  9. Վ. Շահինյան. Լիազորությունները չարաշահող պաշտոնատար անձինք կհայտնվեն ՀՔԾ տեսադաշտում
    «ՓԱՍՏԻՆՖՈ» գործակալության հարցերին է պատասխանում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը
    18:14 22/05/2013
  10. Քրեական գործ Սամվել Ալեքսանյանի կամ Տարոն Մարգարյանի դեմ
    Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց կառավարությանը, թե Փակ շուկայի ապօրինի շինարարության հարցով ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվում:
    17:35 22/05/2013