Հրայրի հարմարավետ մեքենան

    • Իրավունք - Երկուշաբթի, 23 Հուլիսի 2012, 17:53

Մեկ-երկու շաբաթ առաջ էր, որ Սերժ Սարգսյանի մոտ դատաիրավական թեմայով խորհրդակցությունից հետո արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը մամուլի ասուլիս հրավիրեց ու սկսեց պատկերազարդ կերպով նկարագրել, թե ինչ է սպասում Հայաստանին դատաիրավական բարեփոխումների նոր ծրագրի արդյունքում:

Արդարադատության նախարարը նկարագրում էր, թե ծրագրի իրականացումից հետո ինչ հարմարավետ ավտոմեքենայի է նմանվելու Հայաստանի պետական կառավարման համակարգը:

Դրանից մի քանի օր անց, Հայաստանի դատաիրավական համակարգն արձակեց Հայ ազգային կոնգրեսի մի քանի երիտասարդ ակտիվիստների դատավճիռը, որոնց մեղադրում էին ոստիկանների հանդեպ ինչ որ բան անելու համար: Դատարանը հրապարակեց բավական խիստ դատավճիռ, ավելի խիստ, քան պահանջում էր մեղադրող դատախազը:

Հետաքրքիր կլիներ իմանալ, թե այդ դատավճիռը, որ կայացվում է դատաիրավական համակարգի բարեփոխումների նոր ծրագրի ավետումից հետո, գերհարմարավետ ավտոմեքենայի որ դետալն է հանդիսանում ըստ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի:

Բանն այն է, որ տարբեր քաղաքական դիրքորոշումներ ունեցող ակտիվ քաղաքացիները բավական դժգոհությամբ են ընդունել երիտասարդների դատավճիռը, համարելով այն մեղմ ասած անարդարացի, քաղաքական հետապնդում ակտիվ երիտասարդների հանդեպ, մյուսներին էլ դրանով վախեցնելու համար:

Մինչդեռ, միգուցե երիտասարդների հանդեպ դատավճիռը մի կարեւոր դետալ է ապագա գերժամանակակից մեքենայի համար, ու եթե արդարադատության նախարարը բացատրի “մեքենաշինության” այդ նրբերանգները, ապա ակտիվ քաղաքացիներն ու դատապարտված երիտասարդները նույնիսկ ողջունեն դատարանի որոշումը, որը դեպի գերհարմարավետ Հայաստան տանող առաջին կարեւոր քայլերից է: Հայ ազգային կոնգրեսի երիտասարդները անկասկած մեծագույն պատրաստակամությամբ կընդունեն դատարանի որոշումը, գիտենալով, որ այդ որոշումը ներդաշնակ է ավելի լավ Հայաստան ունենալու իրենց պայքարին:

Իսկ եթե լուրջ, ապա երբ երկրում քաղաքացիական ակտիվություն հանդես բերող մի քանի երիտասարդի հանդեպ կայացվում է դատական մի վճիռ, որը հարուցում է տարբեր քաղաքական կողմնորոշում ունեցող քաղաքացիների, հասարակական տարբեր քաղաքական եւ ոչ քաղաքական շրջանակների դժգոհությունը, այդ երկրի արդարադատության նախարարն առնվազն ասելու բան պետք է ունենա տվյալ դատավճռի վերաբերյալ: Առավել եւս այն նախարարը, ով կարծես թե ինքն էր խոստովանել, թե Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը չի վստահում դատական համակարգին:

Այդ դեպքում ի՞նչ է պահանջվում արդարադատության նախարարից, հատկապես այն նախարարից, որի նշանակումը հանրային շատ շրջանակներ ընկալում էին որպես արդարադատության արդիականացմանն ուղղված դրական քայլ, նկատի ունենալով մինչ այդ ոչ կառավարական գործունեության ոլորտում նրա ձեռք բերած դրական վարկը:

Այդ արդարադատության նախարարից պահանջվում է ոչ թե գերհարմարավետ ավտոմեքենաներով գայթակղել քաղաքացիներին ու լեգիտիմացնել հերթական ճառերն ու թղթի վրա մնացող ծրագրերը, այլ բաց, համարձակ, անկեղծ գնահատական տալ համակարգում տեղի ունեցողին ոչ միայն երեւութական, այլ կոնկրետ, առարկայական իմաստով՝ դեպք առ դեպք, անուն առ անուն:

Եղել է կոնկրետ դատավճիռ, ունի՞ արդարադատության նախարարն ասելու բան, թե նա իր գործն է համարում պետությունը գերհարմարավետ մեքենայի տեսքով մայրուղի հանելը, այն դեպքում, երբ այդ պետության քաղաքացիները մեղմ ասած մնում են ճամփեզրին:

  1. Հայտարարություն` ուղղված ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային ժողովին եւ ՀՀ արդարադատության նախարարությանը
    Հայաստանում ազատազրկվածները, մասնավորաբար՝ ցմահ դատապարտյալները շարունակում են անտեսված մնալ
    15:29 23/05/2013
  2. Վազգեն Խաչիկյանը դատի ժամանակ ուսումնասիրում էր անգլերեն լեզվի քերականությունը
    Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստում վկաները շարունակեցին ներկայացնել, որ իրենց հարազատները մեկնել են արտերկիր, թոշակ չեն ստացել:
    15:14 23/05/2013
  3. Խնամակալության և հոգաբարձության խորհրդի անպատասխանատու գործունեության արդյունքում խեղվում են բազմաթիվ երեխաների ճակատագրեր. Օմբուդսմեն
    Խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել երեխայի և այն անձի կյանքի հետազոտություն, ով հավակնում է նրա դաստիարակությանը:
    12:03 23/05/2013
  4. Վ. Շահինյան. Լիազորությունները չարաշահող պաշտոնատար անձինք կհայտնվեն ՀՔԾ տեսադաշտում
    «ՓԱՍՏԻՆՖՈ» գործակալության հարցերին է պատասխանում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը
    18:14 22/05/2013
  5. Քրեական գործ Սամվել Ալեքսանյանի կամ Տարոն Մարգարյանի դեմ
    Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց կառավարությանը, թե Փակ շուկայի ապօրինի շինարարության հարցով ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվում:
    17:35 22/05/2013
  6. Ինքնասպանություն երեք կրակոցով
    Մայիսի 24-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը` Ստեփանակերտ) կսկսվի զինծառայող Հայկ Կալեյանի մահվան գործով դատավարությունը:
    16:03 22/05/2013
  7. Զինված ուժերի օգտագործումը բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ հանցագործություն է
    ՀՔԱ Վանաձորի գրասենյակը արձանագրում է, որ
    15:55 22/05/2013
  8. Բարձր աշխատավարձը օրենքը հարգելու երաշխիք չէ
    Հանձնաժողովը մինչ օրս չի իրականացրել իր մեկ այլ ոչ պակաս կարեւոր գործառույթ եւս` չի հրապարակել իր կայացրած գոնե այս երկու որոշումները, ինչպես պահանջում է օրենքը:
    15:23 22/05/2013
  9. ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ
    Շարունակվում է առողջական խնդիրներով ՀՀ տարբեր բնակավայրերից զինծառայողների հետ կապված ահազանգերը ծնողների կողմից:
    14:03 22/05/2013
  10. ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է քրեական գործ հարուցել Պնախարարի եւ այլ պաշտոնյաների դեմ
    ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը
    13:51 22/05/2013