Հերթական միջադեպը ՀՀ զինված ուժերում

    • Իրավունք - Շաբաթ, 21 Հուլիսի 2012, 16:57

Ներկայացվում է սպայի կողմից նորակոչիկի արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի հետեւանքով հերթական դեպքի նկարագրությունը:

Սույն թվականի հուլիսի 12-ին ՀՀ զինված ուժերում գրանցվել է սպայի կողմից 1994 թ-ին ծնված նորակոչիկ Դավիթ Սամվելի Մարկոսյանի արժանապատվությունը նվաստացնող դեպքը:

Դավիթ Մարկոսյանը զորակոչվել է Վանաձոր քաղաքից, 2012 թ-ի մայիսի 23-ին եւ ծառայության է ուղարկվել Քելբաջարի Չոթռլու գյուղում տեղակայված հակահրետանատանկային 1-ին մարտկոց: Դավիթը այնտեղ մեկ ամիս կարանտինում է եղել: Հուլիսի 7-ին հարազատները մեկնել են Չոթռլու՝ մասնակցելու Դավիթի երդման արարողությանը:

Այնուհետեւ, հուլիսի 9-ին Դավիթին տեղափոխել են «Յանշակ», եւ քանի որ նա վարորդ էր, նրան տրամադրվել է ավտոմեքենա:

Ըստ Դավիթ Մարկոսյանի մոր հայտնած տեղեկատվության՝ հուլիսի 12-ի առավոտյան, դիվիզիայի հրամանատարը՝ մայոր Գարեգին Պողոսյանը, տագնապ է հայտարարել մեքենայի տեխնիկական վիճակը եւ զինվորների պատրաստվածության վիճակը ստուգելու նպատակով: Այդ ժամանակ Դավիթի շալվարի ներքեւի մասը՝ փողքը, երկարաճիտք կոշիկի տակից դուրս եկած է եղել, եւ Դավիթը մի ձեռքով փորձել է ուղղել այն, իսկ մյուս ձեռքով բռնել է զենքը: Նրան է մոտեցել մայոր Պողոսյանը եւ ասել. «Այ ոչխար, հլա ուղղվի» եւ սկսել է ստուգել մեքենան:

Ստուգումն ավարտելուց հետո, Դավիթը գնացել է մայորի աշխատասենյակ, որպեսզի պարզաբանի մայորի կողմից վիավորանքի պատճառը: Երբ մտել է աշխատասենյակ, մայորին հարցրել է. «Էդ ինձ էիք ասու՞մ այ ոչխար»: Մայորը պատասխանում է. «Ոչ միայն էդ եմ ասում, այլեւ ուրիշ բաներ» եւ սկսում է սեռական բնույթի հայհոյանքներ տալ: Դավիթը երկու ձեռքով հարվածում է մայորի գլխին՝ ականջների ուղությամբ: Սկսվում է հարվածների փոխադարձում, եւ Դավիթը փորձում է դուրս գալ սենյակից, սակայն մայոր Պողոսյանը բռնում է Դավիթի ձեռքը, եւ չի թողնում: Դավիթը աթոռի հարվածով փորձում է դուրս պրծնել մայոր Պողոսյանի ձեռքից:

Դեպքից հետո, հուլիսի 13-ի կամ 14-ի երեկոյան Դավիթին տեղափոխել են Մարտունիի 5-րդ կայազորի կալանատուն: Գործով ներգրավված է Սեւանի կայազորի բաժնի քննիչ Արմեն Գեւորգյանը եւ վերջինիս կողմից տրամադրված հանրային պաշտպան Սիրվարդ Ասլանյանը:

Երբ Դավիթի մայրը հանդիպել է նրան հուլիսի 19-ին, Դավիթի այտը ատամից այտուցված է եղել, նա դժվարացել է խոսել: Ըստ մոր խոսքերի՝ նա ունեցել է 82-83 կգ քաշ /հասակը՝ 1.80 մ/, սակայն տեսակցության ժամանակ նիհարած է եղել, եւ այտոսկրերը ցցված են եղել, դաստակին կապտուկ կար, իսկ ոտքը խոսելու ժամանակ դողալիս է եղել: Մոր խոսքերով տպավորություն կար, որ Դավիթի ներքեւի առաջնային ատամնաշարը ետ ընկած էր:

Այդ օրը՝ հուլիսի 19-ին տեղի է ունեցել առերեսում մայոր Պողոսյանի հետ, սակայն այդ մասին Դավիթը կամ նրա հարազատները չեն տեղեկացվել: Ավելին, առերեսումը կազմակերպվել է առանց փաստաբանի, չնայած նա գտնվել է զորամասում:

2012 թ-ի հուլիսի 19-ին Դավիթին ՌՈ 7-րդ կայազորի կալանատնից տեղափոխել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Մայրը տեղյակ չէր , թե որդու նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց, կիրառվել է, թե ոչ:

Տեղեկատվությունը կազմվել է Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից:

  1. Քրեական հեղինակության որդին կրակել է սպայի վրա՞
    Իրավապաշտպան Արթուր Սաքունցը երեկ տեղեկություններ է ստացել Հայաստանի Մարտունու զորամասում երկու օր առաջ տեղի ունեցած միջադեպի մասին
    16:29 20/05/2013
  2. Օմբուդսմենը վիճարկում է ԲՈՒՀ -երի ընդունելության քննությունների միասնական համակարգի սահմանադրականությունը
    Գրեթե չորս տարի է, ինչ ՀՀ կառավարության որոշմամբ ընդունելության քննությունները կազմակերպվում և անցկացվում են բացառապես «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:
    13:49 20/05/2013
  3. Արմավիրի գյուղացիները պահանջում են վարչապետին կամ նախագահին
    Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած 5-6 գյուղերի բնակիչներն այսօր բողոքի ակցիան են անում եւ փակել են Արմավիր-Երեւան ճանապարհը:
    13:33 20/05/2013
  4. «Ծածկադմփոցով հարցերը չեն լուծվում»
    Նմանօրինակ բողոքի ակցիայի անցկացումը, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով, արդեն խոսում է այն մասին, որ ի վերջո մարդիկ այլևս չեն ուզում հանդուրժել այս իրավիճակը:
    15:10 19/05/2013
  5. Լյուքս Ստեփանյանի հարազատները պայքարելու են մինչև վերջ
    2013 թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանում սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատներն ի նշան բողոքի փորձում էին մայիսի 18-ին նրա դին տանել ՀՀ Կառավարության շենքի մոտ
    18:43 18/05/2013
  6. Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ կասկածվողին մեղադրանք է առաջադրվել
    Փաստի առթիվ 15.05.2013թ-ին ՀՀ ՊՆ ՔԾ 6-րդ կայազորային քննչական բաժնում` ՀՀ քր. օր.-ի 104 հոդ.-ի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ
    13:27 18/05/2013
  7. ՊԵԿ-ը անցել է «հարձակման»
    Բազմաթիվ տնտեսվարողներ նշում են, որ կտրուկ ավելացել են այլ տիպի ստուգումներ ևս, որոնք նույնպես կատարվում են իրավական պահանջների խախտմամբ:
    17:01 17/05/2013
  8. Էթիկայի հանձնաժողովը քննարկել է Գագիկ Խաչատրյանի հարցը
    Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկացանք, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված վարույթն ավարտված է:
    13:16 17/05/2013
  9. ՊԵԿ-ը ստուգումներ է կատարում՝ չներկայացնելով հիմնավորված որոշումը
    Օմբուդսմենը ստացել է ահազանգեր, որ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները հաճախակի այցելում են տնտեսվարող սուբյեկտներին և հաստատված պլանից դուրս ստուգումներ իրականացնում
    10:52 17/05/2013
  10. Զինվորական հանցագործությունների «բացահայտման» որջը
    Նախարարը պարտավոր է գնալ Վանաձորի զինվորական ոստիկանություն` նախ տեսնելու զինվորի վիճակը
    10:19 17/05/2013