Ամերիկացի փաստաբանները 7 տարի չեն կարողանում ստանալ հոնորարը

    • Իրավունք - Հինգշաբթի, 19 Հուլիսի 2012, 13:16

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Թերրի Յեթսը և նրա անունը կրող իրավաբանական անհատական ձեռնարկությունը 7 տարի փորձում են նախկին հաճախորդից` «Դինիջի ընկերությունից» ստանալ նրա նախկին ղեկավարներից մեկին դատարանում փաստաբանական ծառայություններ մատուցելու դիմաց հասանելիք հոնորարը:

Ըստ «Pravo.ru»-ի` դատարան դիմած Յեթսն, ըստ ամենայնի, ստիպված պետք է սպասի, քանի որ դատավորի որոշմամբ պարտքի մարման ժամկետը հետաձգվել է մինչև երկու ընկերությունների վեճի վերաբերյալ դատարանի կողմից վերջնական վճռի կայացումը:

Հետաքրքիր է, որ հայցվորը նախկինում իր մատուցած իրավաբանական ծառայությունների դիմաց արդեն ստացել է 448556 դոլար, սակայն պարտապան կազմակերպությունը դատարանի այդ վճռին չի համաձայնել և վիճարկել է այն:

ԱՄՆ Գերագույն դատարանը Յեթսի բոլոր հավակնությունները մերժել է այն հիմնավորմամբ, որ «Դինիջի ընկերությունը» սնանկ ճանաչվելու դիմում է ներկայացրել:Ստեղծված իրավիճակում Յեթսը և նրա փաստաբանը խորհրդակցություններ են անցկացնում սպանության գործերով մասնագիտացած իրավաբանների հետ: Նրանք մտադիր են տեր կանգնել իրենց փողերին, քանի որ, ինչպես հավաստում են փաստաբանները, պարտապանին մատուցած ծառայությունները չափազանց ծանրակշիռ են:

  1. Ռուբեն Հայրապետյանը դատարան է ներկայացել
    «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանն այսօր ներկայացել է դատարան:
    16:36 21/05/2013
  2. «Չեն կարողանում կարել ինքնասպանությունը երեխուս վրա»
    Նախաքննությունը շարունակվում է շուրջ երկու տարի: Զինվորի հայրն ասում է, որ քննիչները փորձում են ձևակերպել ինքնասպանություն և դրանով ամեն ինչ վերջացնել:
    13:49 21/05/2013
  3. Քրեական հեղինակության որդին կրակել է սպայի վրա՞
    Իրավապաշտպան Արթուր Սաքունցը երեկ տեղեկություններ է ստացել Հայաստանի Մարտունու զորամասում երկու օր առաջ տեղի ունեցած միջադեպի մասին
    16:29 20/05/2013
  4. Օմբուդսմենը վիճարկում է ԲՈՒՀ -երի ընդունելության քննությունների միասնական համակարգի սահմանադրականությունը
    Գրեթե չորս տարի է, ինչ ՀՀ կառավարության որոշմամբ ընդունելության քննությունները կազմակերպվում և անցկացվում են բացառապես «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:
    13:49 20/05/2013
  5. Արմավիրի գյուղացիները պահանջում են վարչապետին կամ նախագահին
    Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած 5-6 գյուղերի բնակիչներն այսօր բողոքի ակցիան են անում եւ փակել են Արմավիր-Երեւան ճանապարհը:
    13:33 20/05/2013
  6. «Ծածկադմփոցով հարցերը չեն լուծվում»
    Նմանօրինակ բողոքի ակցիայի անցկացումը, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով, արդեն խոսում է այն մասին, որ ի վերջո մարդիկ այլևս չեն ուզում հանդուրժել այս իրավիճակը:
    15:10 19/05/2013
  7. Լյուքս Ստեփանյանի հարազատները պայքարելու են մինչև վերջ
    2013 թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանում սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատներն ի նշան բողոքի փորձում էին մայիսի 18-ին նրա դին տանել ՀՀ Կառավարության շենքի մոտ
    18:43 18/05/2013
  8. Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ կասկածվողին մեղադրանք է առաջադրվել
    Փաստի առթիվ 15.05.2013թ-ին ՀՀ ՊՆ ՔԾ 6-րդ կայազորային քննչական բաժնում` ՀՀ քր. օր.-ի 104 հոդ.-ի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ
    13:27 18/05/2013
  9. ՊԵԿ-ը անցել է «հարձակման»
    Բազմաթիվ տնտեսվարողներ նշում են, որ կտրուկ ավելացել են այլ տիպի ստուգումներ ևս, որոնք նույնպես կատարվում են իրավական պահանջների խախտմամբ:
    17:01 17/05/2013
  10. Էթիկայի հանձնաժողովը քննարկել է Գագիկ Խաչատրյանի հարցը
    Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկացանք, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված վարույթն ավարտված է:
    13:16 17/05/2013