«Երեք սխալի օրենքի» կասեցմամբ Կալիֆոռնիան ազատ կարձակի 3000 դատապարտյալի

    • Իրավունք - Չորեքշաբթի, 18 Հուլիսի 2012, 13:13

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Կալիֆոռնիայի իշխանությունները մտահոգված են բանտերում պատիժը կրող այն հասակավոր մարդկանց մեծ քանակով, ովքեր ազատազրկման վայրերում են հայտնվում այսպես կոչված՝ «երեք հանցագործությունների օրենքի» կիրառման արդյունքում:

Օրենքի կիրարկումը իշխանություններին կանգնեցնում է մեծ ծախսերի առջև, քանի որ անկախ հանցագործության տեսակից, երեք անգամ հանցանք գործած քաղաքացին համաձայն այդ իրավական փաստաթղթի, պետք է դատապարտվի ոչ պակաս քան 25 տարի:

Օրինապահ ամերիկացիները գոհ են օրենքից, սակայն իրավապահ մարմինները միանգամայն հակառակ կարծիքի են. նման կարգով դատապարտվածների վրա պետությունը 2 անգամ ավելի շատ միջոցներ է ծախսում և հետո՝ այդ օրենքով դատվածները հիմնականում բարձր տարիքի կամ ծերունահասակ մարդիկ են: Իրավապահների կարծիքով՝ այդ մարդիկ այնքան էլ հակված չեն կրկնահանցագործության, ուստի կարելի է նրանց ժամկետից շուտ ազատ արձակել:

Այսօր ԱՄՆ-ի բանտերում անազատության մեջ պատիժ կրողներից 125 հազարի տարիքն անցնում է 55-ից: Նրանցից 14 հազարը տեղավորված են Կալիֆոռնիայի բանտերում, իսկ նրանց համար կատարվող ծախսերի առյուծի բաժինն ուղղվում է դեղերին ու բժշկական սպասարկմանը:

Նոյեմբերին նախատեսվում է նահանգում այդ օրենսդրության փոփոխության հարցի քվեարկություն, որի ընդունումը հնարավորություն կտա ազատ արձակել 3000 դատապարտյալի: Բարեփոխումների հեղինակներն առաջարկում են «Երեք հանցագործությունների օրենքը» կիրարկել ծանր հանցագործների և եռակի ռեցիդիվիստների նկատմամբ, եթե նրանց հանցանքները ծանրագույն են կամ բռնարարքային: Բացառություն են միայն այն մարդիկ, որոնց երկրորդ հանցագործությունը սպանություն կամ բռնաբարություն է:

Նշենք, որ 2010 թ. Կալիֆոռնիայում արդեն ընդունված օրենքը թույլ է տալիս ծանր հիվանդ հանցագործին ժամկետից շուտ ազատ արձակելու դիմում ներկայացնել: Սակայն պահանջներն այնքան խիստ են, որ առ այսօր միայն 37 հիվանդ դատապարտյալ է ազատվել:

Ի դեպ, 2004 թ. նույնպես օրենսդիրները Կալիֆոռնիայում փորձել են փոխել «Երեք հանցագործությունների օրենքը», բայց այդ ժամանակ դրա դեմ հանդես եկավ նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը: 2008թ. օրենքը բարեփոխելու կողմնակիցները ևս մեկ անգամ նման փորձ արեցին, բայց անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ չհավաքվեցին:

  1. Սփյուռքահայ գործարարի շենքից տուն գնած քաղաքացու բնակարանի թալանի գործով վկաները դատարան չեն ներկայանում
    Վկաները ըստ երևույթին հնարավոր բոլոր տարբերակներով խուսափում են դատարանում վկայություն տալուց:
    15:19 19/06/2013
  2. Freedom House-ը Հայաստանն ընդգրկել է կիսաավտորիտար երկրների շարքում
    Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Անցումային շրջանում գտնվող երկրներ - 2013» զեկույցը:
    12:02 19/06/2013
  3. Հետախուզվող Աշոտ Սուքիասյանը նամակ է գրել Հետքին եւ դատախազությանը
    Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ եւ ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի եւ Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության եւ առանց նրանց համաձայնության:
    11:14 19/06/2013
  4. «Հարսնաքար»-ի մատուցողները ոչ տեսել են, ոչ էլ լսել
    Բոլոր վկաները դատարանում միաբերան կրկնեցին, որ իրենք որևէ տեղեկություն չունեն, կատարվածի մասին էլ իմացել են ավելի ուշ լրատվամիջոցներից:
    22:05 18/06/2013
  5. «Ռուսալ-արմենալ»-ը սպառնացել է ազատել աշխատակիցներին եւ աշխատողներ բերել Աֆրիկայից
    Նրանք դիմում են վարչապետին, որպեսզի նա հանձնարարի լսելու աշխատակիցների բողոքները
    14:29 18/06/2013
  6. Հրայր Թովմասյանի վարսավիրն էր հարցրել
    Պետական կառավարման ոլորտում, ըստ Հրայր Թովմասյանի, առկա են խնդիրներ, որոնք չարորակ ուռուցքի պես կարող են վտանգել մեր պետական համակարգը:
    13:02 18/06/2013
  7. 98-ամյա հունգարացին դատվում է Երկրորդ համաշխարհայինի հանցաքների համար
    Հունգարիայում 98-ամյա Լասլո Չատարը դատվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարած հանցանքների համար:
    12:37 18/06/2013
  8. Բաց նամակ Սահմանադրական դատարանի անդամներին
    Սահմանադրական դատարանը իր կայքում նպատակաուղղված կեղծել է Սահմանադրության ռուսերեն և երեք անգլերեն թարգմանություններ:
    19:24 17/06/2013
  9. Հրանուշ Խառատյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի հայցը մերժվել է
    Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Արսեն Բաբայանի նախագահությամբ, այսօր մերժվել է Հրանուշ Խառատյանի հայցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի:
    17:45 17/06/2013
  10. Copy-paste անող եւ ստատուս տպող կայքերը պղծում են լրատվական դաշտը եւ առաջ ընկնում հաշվիչներում
    «Դրական փոփոխություն չի լինի, մինչև Ազգային ժողովն օրենք չընդունի, և copy-paste անող կայքերը չտուգանվեն»,- «Մեդիալաբին» ասում է Արամ Աբրահամյանը:
    15:56 17/06/2013