Փոփոխություններ են առաջարկվում ՀՀ քրեական օրենսգրքում

    • Իրավունք - Ուրբաթ, 13 Հուլիսի 2012, 14:56

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Ազգային ժողովի հանրապետական պատգամավորների նախաձեռնությամբ պաշտոնական շրջանառության մեջ է դրվել ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը:

Հեղինակների հիմնավորմամբ, փոփոխություններով օրենսգրքի որոշ հոդվածներ համապատասխանեցվում են Սահմանադրությանը: Մասնավորապես, դա վերաբերում է օրենքի առջև Քր. Օրով ամրագրված հավասարության սկզբունքին, հանցանք կատարած անձանց հանձնելուն: ՀՀ քրեական օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, այլ պետության տարածքում հանցանք կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այլ պետության չեն հանձնվում, մինչդեռ, Սահմանադրության 30.1 հոդվածի համաձայն, ՀՀ քաղաքացուն չի կարելի հանձնել օտարերկրյա պետությանը, բացառությամբ ՀՀ-ի վավերացրած միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:

Հաջորդ խումբ փոփոխություններով վերացվում են ՀՀ քրեական օրենսգրքի ընդհանուր և հատուկ մասերի դրույթների միջև առկա հակասությունները:

ՀՀ քրեական օրենսգրքի 165-րդ հոդվածի (Անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելը) 2-րդ մասի, 291-րդ հոդվածի (Ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի, 294-րդ հոդվածի (Ապօրինի որսը) 2-րդ մասի, 296-րդ հոդվածի (Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը) 3-րդ մասի, 314.1-րդ հոդվածի (Այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում օրենքով սահմանված ժամկետում ՀՀ կառավարության լիազոր մարմնին չհայտնելը) և Քրեական օրենսգրքի ընդհանուր մասի 52-րդ հոդվածի 2-րդ մասի միջև առկա է հակասություն` որպես լրացուցիչ պատիժ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ժամկետների հետ կապված:

Քր. Օր-ի 315.2-րդ հոդվածում (Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը, ինչպես նաև շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելը) ընդհանրապես բացակայում են որպես լրացուցիչ պատիժ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու ժամկետները:

  1. Վ. Շահինյան. Լիազորությունները չարաշահող պաշտոնատար անձինք կհայտնվեն ՀՔԾ տեսադաշտում
    «ՓԱՍՏԻՆՖՈ» գործակալության հարցերին է պատասխանում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը
    18:14 22/05/2013
  2. Քրեական գործ Սամվել Ալեքսանյանի կամ Տարոն Մարգարյանի դեմ
    Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց կառավարությանը, թե Փակ շուկայի ապօրինի շինարարության հարցով ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվում:
    17:35 22/05/2013
  3. Ինքնասպանություն երեք կրակոցով
    Մայիսի 24-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը` Ստեփանակերտ) կսկսվի զինծառայող Հայկ Կալեյանի մահվան գործով դատավարությունը:
    16:03 22/05/2013
  4. Զինված ուժերի օգտագործումը բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ հանցագործություն է
    ՀՔԱ Վանաձորի գրասենյակը արձանագրում է, որ
    15:55 22/05/2013
  5. Բարձր աշխատավարձը օրենքը հարգելու երաշխիք չէ
    Հանձնաժողովը մինչ օրս չի իրականացրել իր մեկ այլ ոչ պակաս կարեւոր գործառույթ եւս` չի հրապարակել իր կայացրած գոնե այս երկու որոշումները, ինչպես պահանջում է օրենքը:
    15:23 22/05/2013
  6. ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ
    Շարունակվում է առողջական խնդիրներով ՀՀ տարբեր բնակավայրերից զինծառայողների հետ կապված ահազանգերը ծնողների կողմից:
    14:03 22/05/2013
  7. ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է քրեական գործ հարուցել Պնախարարի եւ այլ պաշտոնյաների դեմ
    ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը
    13:51 22/05/2013
  8. ՀՀ քաղաքացին դիմել է դատարան` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշումը ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի մասով անվավեր ճանաչելու պահանջով
    Վերոգրյալ որոշումը փոստային ծրարով ինձ ուղարկվել է Հանձնաժողովի կողմից 15.05.2013թ.-ին
    10:15 22/05/2013
  9. Ռուբեն Հայրապետյանի վկայությունը Հարսնաքարի գործով
    «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանն այսօր ներկայացել է դատարան:
    16:36 21/05/2013
  10. «Չեն կարողանում կարել ինքնասպանությունը երեխուս վրա»
    Նախաքննությունը շարունակվում է շուրջ երկու տարի: Զինվորի հայրն ասում է, որ քննիչները փորձում են ձևակերպել ինքնասպանություն և դրանով ամեն ինչ վերջացնել:
    13:49 21/05/2013