Ոստիկանությունը պետք է գործ հարուցի

    • Իրավունք - Երկուշաբթի, 09 Հուլիսի 2012, 13:05

Հարսնաքար ռեստորանում երեկ երեկոյան ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը հարվածել էր Հելսինկյան ասոցիացիայի անդամ, իրավապաշտպան Արման Վեզիրյանին: Հելսինկան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը Lragir.am-ի հետ զրույցում դատապարտեց տեղի ունեցածը՝ նշելով. «Սա անձի խնդիր չի, իշխանության, համակարգի խնդիր է: Ծառուկյան Գագիկի ախրանան ուժ չի՞ կիրառել, Սերժ Սարգսյանի ախրանան չի՞ մասնակցել նման գործողությունների: Համակարգը զինվորական ոստիկանության քրեական պետություն է, բա ի՞նչ եք ուզում, բա ըտենց պիտի լինի»:

Իրավապաշտպանի խոսքով՝ Հայաստանում բոլոր օլիգարխներն էլ տարբեր ժամանակահատվածներում ուժ են կիրառում, և այդ երևույթի մասին մամուլը պետք է գրի ամեն օր, ոչ թե դեպքից դեպք հիշի օլիգարխներին ու նրանց ծեծող թիկնապահներին:

Միքայել Դանիելյանի խոսքով՝ Ռուբեն Հայրապետյանը ներողություն է խնդրել Արման Վեզիրյանից՝ ասելով, որ իրավիճակից ելնելով է նման քայլի դիմել, նյարդային վիճակում է եղել:

Իրավապաշտպանը նաև նշեց, որ ոստիկանությունը պարտավոր է քրեական գործ հարուցել նշված դեպքի առթիվ, հատկապես, որ հարցը հասարակական հնչեղություն է ստացել:

«Նախագահը ստորագրել է բարեփոխուների մի նոր պլան, և թող իշխանությունները մտածեն՝ այդ բարեփոխումները իրականացվո՞ւմ են»,- նկատեց Միքայել Դանիելյանը:

  1. ԹԻ-ն դիմել է ԱԺ Էթիկայի հանձնաժողով Սամվել Ալեքսանյանի հարցով
    Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանավոր հանձնաժողովին
    16:19 24/05/2013
  2. Փաստաբանները հունիսի 10-ին եւ 11-ին գործադուլ կանեն
    Մայիսի 6-ին նախաձեռնող խմբի անդամ 46 փաստաբաններ հայտարարեցին, որ հունիսի 10-ին և 11-ին իրականացնելու են նոր գործադուլ
    14:13 24/05/2013
  3. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է ԱԺ Էթիկայի հանձնաժողով
    Հիմք ընդունելով «Հետք» ինտերնետային լրատվամիջոցի 2013թ. ապրիլի 17-ին հրապարակված «Աժ-ում՝ ընտանյոք հանդերձ, կամ ովքե՞ր են պատգամավորների օգնականները» վերտառությամբ հոդվածը
    13:19 24/05/2013
  4. Հայտարարություն` ուղղված ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային ժողովին եւ ՀՀ արդարադատության նախարարությանը
    Հայաստանում ազատազրկվածները, մասնավորաբար՝ ցմահ դատապարտյալները շարունակում են անտեսված մնալ
    15:29 23/05/2013
  5. Վազգեն Խաչիկյանը դատի ժամանակ ուսումնասիրում էր անգլերեն լեզվի քերականությունը
    Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստում վկաները շարունակեցին ներկայացնել, որ իրենց հարազատները մեկնել են արտերկիր, թոշակ չեն ստացել:
    15:14 23/05/2013
  6. Խնամակալության և հոգաբարձության խորհրդի անպատասխանատու գործունեության արդյունքում խեղվում են բազմաթիվ երեխաների ճակատագրեր. Օմբուդսմեն
    Խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել երեխայի և այն անձի կյանքի հետազոտություն, ով հավակնում է նրա դաստիարակությանը:
    12:03 23/05/2013
  7. Վ. Շահինյան. Լիազորությունները չարաշահող պաշտոնատար անձինք կհայտնվեն ՀՔԾ տեսադաշտում
    «ՓԱՍՏԻՆՖՈ» գործակալության հարցերին է պատասխանում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը
    18:14 22/05/2013
  8. Քրեական գործ Սամվել Ալեքսանյանի կամ Տարոն Մարգարյանի դեմ
    Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց կառավարությանը, թե Փակ շուկայի ապօրինի շինարարության հարցով ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվում:
    17:35 22/05/2013
  9. Ինքնասպանություն երեք կրակոցով
    Մայիսի 24-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը` Ստեփանակերտ) կսկսվի զինծառայող Հայկ Կալեյանի մահվան գործով դատավարությունը:
    16:03 22/05/2013
  10. Զինված ուժերի օգտագործումը բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ հանցագործություն է
    ՀՔԱ Վանաձորի գրասենյակը արձանագրում է, որ
    15:55 22/05/2013