Հրայր Թովմասյան. «Սահմանադրությունը պետության տեսլականի փաստաթուղթ է»

    • Իրավունք - Չորեքշաբթի, 04 Հուլիսի 2012, 18:42

Արդարադատության նախարարը շնորհավորել է Սահմանադրության օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Սահմանադրության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Ուղերձում մասնավորապես նշվում է. «Սահմանադրությունը պարզապես իրավաբանական փաստաթուղթ չէ: Սահմանադրությունը պետականության ատրիբուտներից մեկն է:

Սահմանադրությունը պետության զարգացման հիմնական ուղենիշն է, Սահմանադրությունն է սահմանում այն արժեքները, որոնց հիման վրա պետական, հասարակական ու քաղաքական կյանքը կառուցվում է: Իհարկե, կարող եք հարցնել` որքանո՞վ է Սահմանադրությունից դեպի կյանք ճանապարհը սահուն անցնում, ի՞նչ խնդիրներ ունենք այդ ճանապարհը հարթ դարձնելու, լիարժեք իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետություն ունենալու համար:

Այս առումով Սահմանադրությունը պետության տեսլականի փաստաթուղթ է: Ուստի ցանկալի է, որպեսզի այն խոչընդոտները, որոնք առկա են Սահմանադրությունից դեպի կյանք անցման ճանապարհին, հաղթահարենք, հնարավորինս անկորուստ` համատեղ ջանքերով: Եվ Սահմանադրության ընդունման օրն էլ իրականում տոն դառնա բոլորիս համար:

Բոլորս գիտակցենք, որ Սահմանադրությունը պետականության խորհրդանիշն է, դարեր շարունակ պետականությունից զրկված ժողովուրդը, գիտակցելով Սահմանադրություն ունենալու կարևորությունը, հպարտությամբ համակվի, և հուլիսի 5-ը իսկապես տոն դառնա յուրաքանչյուր հայի համար: Ու թեև դեռ կան անելիքներ, այդուամենայնիվ հավատում եմ, որ հեռու չէ այդ օրը»:

  1. Ռուբեն Հայրապետյանի վկայությունը Հարսնաքարի գործով
    «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանն այսօր ներկայացել է դատարան:
    16:36 21/05/2013
  2. «Չեն կարողանում կարել ինքնասպանությունը երեխուս վրա»
    Նախաքննությունը շարունակվում է շուրջ երկու տարի: Զինվորի հայրն ասում է, որ քննիչները փորձում են ձևակերպել ինքնասպանություն և դրանով ամեն ինչ վերջացնել:
    13:49 21/05/2013
  3. Քրեական հեղինակության որդին կրակել է սպայի վրա՞
    Իրավապաշտպան Արթուր Սաքունցը երեկ տեղեկություններ է ստացել Հայաստանի Մարտունու զորամասում երկու օր առաջ տեղի ունեցած միջադեպի մասին
    16:29 20/05/2013
  4. Օմբուդսմենը վիճարկում է ԲՈՒՀ -երի ընդունելության քննությունների միասնական համակարգի սահմանադրականությունը
    Գրեթե չորս տարի է, ինչ ՀՀ կառավարության որոշմամբ ընդունելության քննությունները կազմակերպվում և անցկացվում են բացառապես «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:
    13:49 20/05/2013
  5. Արմավիրի գյուղացիները պահանջում են վարչապետին կամ նախագահին
    Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած 5-6 գյուղերի բնակիչներն այսօր բողոքի ակցիան են անում եւ փակել են Արմավիր-Երեւան ճանապարհը:
    13:33 20/05/2013
  6. «Ծածկադմփոցով հարցերը չեն լուծվում»
    Նմանօրինակ բողոքի ակցիայի անցկացումը, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով, արդեն խոսում է այն մասին, որ ի վերջո մարդիկ այլևս չեն ուզում հանդուրժել այս իրավիճակը:
    15:10 19/05/2013
  7. Լյուքս Ստեփանյանի հարազատները պայքարելու են մինչև վերջ
    2013 թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանում սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատներն ի նշան բողոքի փորձում էին մայիսի 18-ին նրա դին տանել ՀՀ Կառավարության շենքի մոտ
    18:43 18/05/2013
  8. Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ կասկածվողին մեղադրանք է առաջադրվել
    Փաստի առթիվ 15.05.2013թ-ին ՀՀ ՊՆ ՔԾ 6-րդ կայազորային քննչական բաժնում` ՀՀ քր. օր.-ի 104 հոդ.-ի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ
    13:27 18/05/2013
  9. ՊԵԿ-ը անցել է «հարձակման»
    Բազմաթիվ տնտեսվարողներ նշում են, որ կտրուկ ավելացել են այլ տիպի ստուգումներ ևս, որոնք նույնպես կատարվում են իրավական պահանջների խախտմամբ:
    17:01 17/05/2013
  10. Էթիկայի հանձնաժողովը քննարկել է Գագիկ Խաչատրյանի հարցը
    Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկացանք, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված վարույթն ավարտված է:
    13:16 17/05/2013