Ոստիկանությունում ընթացող նախաքննությունը կպարզի, թե որոնք են 15-ամյա աղջկա ինքնասպանության դրդապատճառները:
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈւԼԻՍԻ, «ՓԱՍՏԻՆՖՈ»: Ինչպես «Փաստինֆո» գործակալությանը հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, ոստիկանության Էրեբունու քննչական բաժնում դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի առաջին մասով՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը:
Հիշեցնենք, որ աղջկա դիակը հայտնաբերվել էր նախօրեի կեսօրին էրեբունի փողոցի 14 հարկանի թիվ 21 շենքի մուտքի մոտ:
