Ոստիկանապետը «Հարսնաքար»-ի մասին

    • Իրավունք - Երկուշաբթի, 02 Հուլիսի 2012, 16:52

«Հարսնաքար» ռեստորանային համալիրում հայտնի միջադեպի գործով նախաքննությունը կլինի բացարձակապես արդար, ազնիվ և թափանցիկ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հուլիսի 2-ին հավաստիացրեց ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը: Նա ընդգծեց, որ առաջին հերթին հասարակությունը և «մենք՝ բոլորս, պետք է անհանդուրժող լինենք նման երևույթների նկատմամբ»:

ՀՀ ոստիկանապետը չբացառեց նաև, որ միջադեպի հետևանքով տուժածներից մեկի՝ զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան պարագայում կարող են փոփոխություններ լինել մեղադրանքում: Հիշեցնենք, որ գործով մեղադրյալները 6-ն են՝ բոլորը ռեստորանային համալիրի աշխատակիցներ:

Արդյո՞ք պետք է պատասխանատվություն կրի «Հարսնաքար»-ի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանը հարցին, ՀՀ ոստիկանապետը հայտարարեց. «Իմ կարծիքը օրենքի հետ համահունչ է, նախաքննության պրոցես է տեղի ունենում, նախաքննությունը բոլոր այդ հարցերին կպատասխանի և, բնական է, նախաքննությունը լինելու է բացարձակապես թափանցիկ»:

  1. «Հարսնաքար»-ի մատուցողները ոչ տեսել են, ոչ էլ լսել
    Բոլոր վկաները դատարանում միաբերան կրկնեցին, որ իրենք որևէ տեղեկություն չունեն, կատարվածի մասին էլ իմացել են ավելի ուշ լրատվամիջոցներից:
    22:05 18/06/2013
  2. «Ռուսալ-արմենալ»-ը սպառնացել է ազատել աշխատակիցներին եւ աշխատողներ բերել Աֆրիկայից
    Նրանք դիմում են վարչապետին, որպեսզի նա հանձնարարի լսելու աշխատակիցների բողոքները
    14:29 18/06/2013
  3. Հրայր Թովմասյանի վարսավիրն էր հարցրել
    Պետական կառավարման ոլորտում, ըստ Հրայր Թովմասյանի, առկա են խնդիրներ, որոնք չարորակ ուռուցքի պես կարող են վտանգել մեր պետական համակարգը:
    13:02 18/06/2013
  4. 98-ամյա հունգարացին դատվում է Երկրորդ համաշխարհայինի հանցաքների համար
    Հունգարիայում 98-ամյա Լասլո Չատարը դատվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարած հանցանքների համար:
    12:37 18/06/2013
  5. Բաց նամակ Սահմանադրական դատարանի անդամներին
    Սահմանադրական դատարանը իր կայքում նպատակաուղղված կեղծել է Սահմանադրության ռուսերեն և երեք անգլերեն թարգմանություններ:
    19:24 17/06/2013
  6. Հրանուշ Խառատյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի հայցը մերժվել է
    Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Արսեն Բաբայանի նախագահությամբ, այսօր մերժվել է Հրանուշ Խառատյանի հայցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի:
    17:45 17/06/2013
  7. Copy-paste անող եւ ստատուս տպող կայքերը պղծում են լրատվական դաշտը եւ առաջ ընկնում հաշվիչներում
    «Դրական փոփոխություն չի լինի, մինչև Ազգային ժողովն օրենք չընդունի, և copy-paste անող կայքերը չտուգանվեն»,- «Մեդիալաբին» ասում է Արամ Աբրահամյանը:
    15:56 17/06/2013
  8. Վարդան Սեդրակյանը կապ չունի Պ.Հայրիկյանի մահափորձի հետ՝ հայտարարում են ամբաստանյալները
    Խաչատուր Պողոսյանը հայտարարեց, որ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը որևէ կապ չունի մահափորձի հետ:
    14:15 17/06/2013
  9. Մինչեւ ո՞ւր է ոստիկանության վերահսկողության սահմանը
    Օրերս «Հայկական ժամանակը» տեղեկություն հրապարակեց, որ իր աշխատասենյակում դաժան ծեծի է ենթարկվել Հայբիզնեսբանկի վարչության պետը:
    14:05 17/06/2013
  10. Ուղիղ մեկ տարի առաջ տեղի ունեցավ Հարսնաքարի ողբերգությունը
    Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ 2012 թվականի հունիսի 17-ին Հարսնաքար ռեստորանում տեղի ունեցավ ողբերգական միջադեպը:
    12:49 17/06/2013