«Երեխուն անմեղ տեղը դատում են»

    • Իրավունք - Հինգշաբթի, 28 Հունիսի 2012, 11:42

Կառավարության շենքի մոտ այսօր կտրուկ վատացավ զինծառայող Ռուբեն Միքայելյանի տատիկի առողջական վիճակը: Դեպքի վայր ժամանած շտապ բուժօգնության աշխատակիցներն օգնություն են ցուցաբերում տուժածին:

Ռուբեն Միքայելյանի մայրը` Շամիրամ Միքայելյանն արդեն մի քանի օր է` հացադուլի է նստել կառավարության շենքի մոտ: Նրա որդին, ով ծառայում էր Սիսիանի զորամասերից մեկում, այս տարվա մարտին ինքնասպանության փորձ է կատարել: Մայրն ասում է, որ որդին առողջական խնդիրներ ուներ, սակայն դա անտեսելով` նրան զորակոչել են բանակ: Զորամասում տղային դաժանորեն ծեծել են, հասցրել ինքնասպանության:

«Իսկ էսօր հայտարարում են, թե երակները կտրելով` խուսափել է ծառայությունից: Ցուցմունքում իրանք ասել են, որ ծեծել են դաժանաբար, բայց քննիչն այդ մասը հանել ա: Այդ դեպքից հետո տղայիս ուղարկել են գժանոց, գժանոցից հետո բերել եմ Մալաթիայի զորամաս, այնտեղ երեկ տղաս վատացել ա, սրտի կապլի են տվել, իմ երեխան հիվանդ ա, իմ երեխուն խի եք տարել բանակ»,- հարցադրում է անում հացադուլ հայտարարած մայրը: Նրա խոսքով` ինքն ավելի վաղ էր որոշել հացադուլի նստել: Սակայն կառավարությունից իրեն տուն էին ուղարկել` հավատացնելով, թե ամեն ինչ լավ կլինի: «Գնացի տուն ու զանգեցին, ասեցին, որ դատարան ա մտած գործը: Իմ երեխուն անմեղ տեղը դատում են»,- լացակումած ասաց Շամիրամ Միքայելյանը:

Կառավարության շենքի մոտ ցույցի դուրս եկած մահացած զինծառայողների մայրերը հայտարարեցին, թե «Ինքանսպանության անհաջող փորձ էր, դրա համար էլ ընկել են երեխու հետևից»: Մայրերը նշեցին, որ ոչ մի լավ բան չեն սպասում նոր կառավարությունից: Նրանք ասում են, որ գլխավոր դատախազն արդեն իրենց նամակներին էլ չի պատասխանում:

  1. Վ. Շահինյան. Լիազորությունները չարաշահող պաշտոնատար անձինք կհայտնվեն ՀՔԾ տեսադաշտում
    «ՓԱՍՏԻՆՖՈ» գործակալության հարցերին է պատասխանում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը
    18:14 22/05/2013
  2. Քրեական գործ Սամվել Ալեքսանյանի կամ Տարոն Մարգարյանի դեմ
    Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց կառավարությանը, թե Փակ շուկայի ապօրինի շինարարության հարցով ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվում:
    17:35 22/05/2013
  3. Ինքնասպանություն երեք կրակոցով
    Մայիսի 24-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը` Ստեփանակերտ) կսկսվի զինծառայող Հայկ Կալեյանի մահվան գործով դատավարությունը:
    16:03 22/05/2013
  4. Զինված ուժերի օգտագործումը բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ հանցագործություն է
    ՀՔԱ Վանաձորի գրասենյակը արձանագրում է, որ
    15:55 22/05/2013
  5. Բարձր աշխատավարձը օրենքը հարգելու երաշխիք չէ
    Հանձնաժողովը մինչ օրս չի իրականացրել իր մեկ այլ ոչ պակաս կարեւոր գործառույթ եւս` չի հրապարակել իր կայացրած գոնե այս երկու որոշումները, ինչպես պահանջում է օրենքը:
    15:23 22/05/2013
  6. ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ
    Շարունակվում է առողջական խնդիրներով ՀՀ տարբեր բնակավայրերից զինծառայողների հետ կապված ահազանգերը ծնողների կողմից:
    14:03 22/05/2013
  7. ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է քրեական գործ հարուցել Պնախարարի եւ այլ պաշտոնյաների դեմ
    ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը
    13:51 22/05/2013
  8. ՀՀ քաղաքացին դիմել է դատարան` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշումը ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի մասով անվավեր ճանաչելու պահանջով
    Վերոգրյալ որոշումը փոստային ծրարով ինձ ուղարկվել է Հանձնաժողովի կողմից 15.05.2013թ.-ին
    10:15 22/05/2013
  9. Ռուբեն Հայրապետյանի վկայությունը Հարսնաքարի գործով
    «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանն այսօր ներկայացել է դատարան:
    16:36 21/05/2013
  10. «Չեն կարողանում կարել ինքնասպանությունը երեխուս վրա»
    Նախաքննությունը շարունակվում է շուրջ երկու տարի: Զինվորի հայրն ասում է, որ քննիչները փորձում են ձևակերպել ինքնասպանություն և դրանով ամեն ինչ վերջացնել:
    13:49 21/05/2013