ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը զորակոչիկ Արմեն Օհանյանի դեպքի վերաբերյալ

    • Իրավունք - Երկուշաբթի, 25 Հունիսի 2012, 18:30

2011 թ-ի գարնանը՝ ՀՀ զինված ուժեր զորակոչվելուց առաջ, սպորտով զբաղվելու հետեւանքով ծնկային հատվածի խաչաձեւ կապանի վնասվածք ստանալու պատճառով զորակոչից տարկետում ստացած Արմեն Օհանյանը պարբերաբար 6-7 անգամ անցել է բուժզննություն Նորք-Մարաշի օրթոպեդիկ բժշկական կենտրոնում: Արդյունքում 2011 թ-ի մայիսի 17-18-ը նրան ախտորոշել են «Աջ ծնկան հոդի միջային մահիկի վնասվածք, ծնկոսկրի գերշարժունություն, վիճակ տարած հեմարթրոզից հետո, ֆունկցիայի ժամանակավոր խանգարումով»: 2011 թ-ի հուլիսի 19-ին նրան ախտորոշել են «Աջ ծնկան հոդի միջային մահիկի վնասվածք, վիճակ կոնսերվատիվ բուժումից հետո, ֆունկցիայի աննշան խանգարումով»:

2011 թ-ի նոյեմբերին Ա. Օհանյանին ուղարկել են վիրահատման Էրեբունի բժշկական կենտրոնում: Բուժզննում անցնելուց հետո հաստատվել են նախկին ախտորոշումները, սակայն վիրահատությունը սկսելուց հետո բացահայտվել է, որ նրա մոտ առկա է «Աջ ծնկահոդի առաջնային խաչաձև կապանի վնասում: Արթրոսկոպիկ վիրահատությունից հետո, ֆունկցիայի ժամանակավոր խանգարում»:

Ըստ զորակոչիկի՝ վիրահատությունը եղել է անարդյունավետ, քանզի նրա մոտ առկա խնդրի հետ կապված որեւէ միջամտություն այլեւս անհնար է եղել, քանի որ ըստ բժիշկների՝ արդեն բավականին ուշ է եղել, նրա մոտ կտրված է եղել աջ ծնկահոդի առաջնային խաչաձեւ կապանը, որը սակայն որեւէ հետազոտման ժամանակ պարզված չի եղել: Բժիշկները նաեւ բացառել են հետագայում Ա. Օհանյանի սպորտով զբաղվելը:

Մի քանի ամիս անց՝ 2012 թ-ի փետրվարին, Ա. Օհանյանին կրկին անգամ կանչել են բժշկական հետազոտության, որր տեղի է ունեցել Գյումրիում: Այնտեղ ներկա են գտնվել Ա. Օհանյանի առողջական խնդիրներին տեղյակ բժիշկները: Նրանք տեսել են, որ Ա. Օհանյանի ոտքը դեռեւս վիրակապված է: Այնտեղ Ա. Օհանյանը չի անցել որեւէ բժշկական զննություն: Տեղյակ լինելով նրա առողջական խնդիրների մասին՝ նրան անմիջապես տրամադրել են զորակոչից 9 ամիս տարկետում, սակայն Ա. Օհանյանը ծանուցում է ստացել Վանաձորի զինկոմիսարիատից 2012 թ-ի մայիսի 11-ին զինկոմիսարիատ ներկայանալու մասին: Ա. Օհանյանր ներկայացել է Վանաձորի զինկոմիսարիատ, որտեղ վերստին ներկա է եղել նույն բժիշկը: Այս անգամ եւս Ա. Օհանյանը չի ենթարկվել բուժզննության, եւ նրա վիճակը գնահատվել է նորմալ: Ա. Օհանյանի բողոքներին ուշադրություն չեն դարձրել՝ ասելով, որ պետք է գնա ծառայության:

2012 թվականի մայիսի 17-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Ա. Օհանյանի առողջական վիճակի համալիր հետազոտության իրականացման, առողջական վիճակի պարզաբանման եւ զինվորական ծառայությանը նրա պիտանելիության հարցին վերջնական լուծում տալու նպատակով գրությամբ դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն, որին դեռեւս որեւէ պատասխան չի տրվել՝ չնայած այն հանգամանքին, որ գրությանը պատասխանելու օրենքով սահմանված ժամկետները արդեն լրացել են:

Արդյունքում, 2012 թվականի հունիսի 8-ին Վանաձորի զինկոմիսարիատից այցելել են Արմեն Օհանյանի բնակարան եւ հայտնել, որ զինկոմիսարիատը սխալվել է Արմեն Օհանյանին բանակ զորակոչելու հարցում եւ ավելացրել, որ չեն զորակոչի բանակ, կուղարկեն կենտրոնական ռազմաբժշկական հետազոտության՝ հետագա բուժման նպատակով:

Այնուամենայնիվ, Արմեն Օհանյանը 2012 թ-ի հունիսի 22-ի համար ստացել է ծանուցում՝ ներկայանալու Գյումրիում անցկացվելիք կենտրոնական բժշկական հետազոտությանը, որի ժամանակ ներկա է եղել Ա. Օհանյանին վիրահատություն կատարած բժիշկը: Վերջինս հայտնել է, որ ինքը ծանոթ է Ա. Օհանյանի խնդրին եւ առանց որեւէ հետազոտություն իրականացնելու Ա. Օհանյանին տրամադրել են ծանուցում 2012 թ-ի հունիսի 27-ին բանակ զորակոչելու համար՝ չնայած, որ Ա. Օհանյանը մշտապես բողոքում է ցավերից, որոնք արտահայտվում են քայլելուց, երկար ժամանակ կանգնելուց, եղանակի փոփոխությունից:

Վերը շարադրվածը վկայում է Արմեն Օհանյանի առողջական վիճակի նկատմամբ պաշտպանական գերատեսչության ոչ համարժեք վերաբերմունքի եւ գործողությունների մասին:

Մտահոգված լինելով ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների խախտումների դեպքերով, մասնավորապես Ա. Օհանյանի առողջական վիճակով՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ պաշտպանական գերատեսչությունը պարտավոր է հաշվի առնել Ա. Օհանյանի առողջական խնդիրները՝ նրան համալիր բուժզննության ենթարկելու, զինծառայությանը նրա պիտանիության հարցը քննարկելու եւ խնդրին հրատապ լուծում տալու հարցում:

  1. Վ. Շահինյան. Լիազորությունները չարաշահող պաշտոնատար անձինք կհայտնվեն ՀՔԾ տեսադաշտում
    «ՓԱՍՏԻՆՖՈ» գործակալության հարցերին է պատասխանում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը
    18:14 22/05/2013
  2. Քրեական գործ Սամվել Ալեքսանյանի կամ Տարոն Մարգարյանի դեմ
    Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց կառավարությանը, թե Փակ շուկայի ապօրինի շինարարության հարցով ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվում:
    17:35 22/05/2013
  3. Ինքնասպանություն երեք կրակոցով
    Մայիսի 24-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը` Ստեփանակերտ) կսկսվի զինծառայող Հայկ Կալեյանի մահվան գործով դատավարությունը:
    16:03 22/05/2013
  4. Զինված ուժերի օգտագործումը բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ հանցագործություն է
    ՀՔԱ Վանաձորի գրասենյակը արձանագրում է, որ
    15:55 22/05/2013
  5. Բարձր աշխատավարձը օրենքը հարգելու երաշխիք չէ
    Հանձնաժողովը մինչ օրս չի իրականացրել իր մեկ այլ ոչ պակաս կարեւոր գործառույթ եւս` չի հրապարակել իր կայացրած գոնե այս երկու որոշումները, ինչպես պահանջում է օրենքը:
    15:23 22/05/2013
  6. ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ
    Շարունակվում է առողջական խնդիրներով ՀՀ տարբեր բնակավայրերից զինծառայողների հետ կապված ահազանգերը ծնողների կողմից:
    14:03 22/05/2013
  7. ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է քրեական գործ հարուցել Պնախարարի եւ այլ պաշտոնյաների դեմ
    ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը
    13:51 22/05/2013
  8. ՀՀ քաղաքացին դիմել է դատարան` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշումը ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի մասով անվավեր ճանաչելու պահանջով
    Վերոգրյալ որոշումը փոստային ծրարով ինձ ուղարկվել է Հանձնաժողովի կողմից 15.05.2013թ.-ին
    10:15 22/05/2013
  9. Ռուբեն Հայրապետյանի վկայությունը Հարսնաքարի գործով
    «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանն այսօր ներկայացել է դատարան:
    16:36 21/05/2013
  10. «Չեն կարողանում կարել ինքնասպանությունը երեխուս վրա»
    Նախաքննությունը շարունակվում է շուրջ երկու տարի: Զինվորի հայրն ասում է, որ քննիչները փորձում են ձևակերպել ինքնասպանություն և դրանով ամեն ինչ վերջացնել:
    13:49 21/05/2013