Ինչու են «դատարկում» Սեւանը, ուր է գնում ջուրը

    • Իրավունք - Չորեքշաբթի, 20 Հունիսի 2012, 17:46

Սևանա լճից սահմանված չափաքանակից ավելի ջուր բաց թողնելու կառավարության որոշումն անհանգստացնում է բնապահպաններին: Հիշեցնենք, որ կառավարությունը նախատեսում է դիմել Ազգային ժողով` ոռոգման նպատակով լճից լրացուցիչ 150 մլն խմ ջուր վերցնելու թույլտվություն ստանալու համար: Այս տարվա համար սահմանված էր, որ ոռոգման նպատակով Սևանից բաց է թողնվելու 170 մլն խմ ջուր: Այսիպիսով` տարվա ընթացքում լճից բաց թողնվող ջրի ընդհանուր քանակը կհասնի 320 մլն խմ-ի, ինչը, բնապահպանների խոսքով, կխախտի Սևանի էկոհամակարգը:

Կառավարությունը լրացուցիչ ջրառի անհրաժետությունը բացատրում է նրանով, որ տարին ջրառատ չէ, ջրամաբարներում ջրի պակաս կա:

Էկոլոիգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանը զարմացած է: «Մեզ համար անհասկանալի է` ո՞նց են ջրամբարները ցամաքել, եթե առատ տեղումներ են եղել: Պարոն Անդրեասյանն ասում է` ջուր չկա, աղբյուրները ցամաքել են: Մենք չենք համոզվել դրանում: Բոլոր մասնագետներն ասում են, որ շատ ջրեր կան, տեղումներ են եղել: Եթե արհեստականորեն չեն դատարկել, ապա անհնար է, որ Ապարանի ջրամաբարում ջուր չլինի»- Lragir.am-ին ասաց Սիլվա Ադամյանը:

Նրա խոսքով` խնդիրն ամենևին էլ այն չէ, որ ջրամբարներում ջուր չկա: Պարզապես կառավարությունը փորձում է կանխել լճի մակարդակի բարձրացումը, որպեսզի ափամերձ հատվածի օբյեկտների տերերը վնասներ չկրեն:

«Փորձում են ինչ-որ մարդկանց սեփականությունը պաշտպանել, գուցե կառավարությունը չունի միջոցներ, որ փոխհատուցի այդ սեփականատերերին: Կամ էլ միջոցներ չունեն, որ ջրի տակ անցնող տարածքները մաքրեն»,- նկատեց բնապահանը` հավելելով, որ չի բացառվում արհեստականորեն նվազեցրած լինեն ջրամբարների ջրի քանակը:

Սիլվա Ադամյանը հիշեցնում է կառավարությանը` եթե ուզում են Սևանի էկոհամակարգը պահպանել, լճի ջրի մակարդակը պետք է անընդհատ բարձրացնել և ոչ մի սատիմետր չիջեցնել: Ջրի մակարդակի իջեցումն ու բարձրացումը նույնպես, ըստ նրա, նպաստում է լճի ափամերձ հատվածների ճահճացմանը: Բացի այդ, ջրի մակարդակի իջեցումը խոչընդոտում է նաև ձկների բազմացմանը:

Ջրաբան-բնապահպան Քնարիկ Հովհաննիսյանն էլ է նախազգուշացնում` ջրառի քանակի ավելացումը շատ վատ կանդրադառնա Սևանի էկոհամակարգի վրա: Նա մտավախություն ունի, որ գուցե սա վատ նախադեպ դառնա, և կառավարությունը որոշի ամեն տարի սահմանվածից շատ ջուր բաց թողնել Սևանից:

Ջրաբանն ասում է, որ հազիվ սկսել էր վերականգնվել Սևանի էկոհամակարգը, լճի մակարդակն էլ հասել էր մոտ 1900 մետրի: «Ինձ համար զարմանալի է, թե ինչու ջրամբարներում ջուր չկա, որովհետև տարին եղել է սովորական, տեղումները նախորդ տարիների չափ են եղել»,- նշեց նա:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի այն պատճառաբանությանը, թե ձյունը միանգամից է հալվել և ներծծվել հողում, Քնարիկ Հովհաննիսյանը նման պատասխան է տալիս. «Դա գիտեք երբ է լինում, երբ մենք բաց հանք ենք շահագործում, շատ հողեր ենք քանդրտում, անտառ ենք վերացնում: Պարզ է, որ այդ դեպքում ջուրը կգնա, կկորչի: Ինչքան շատ բաց հանք շահագործենք, այնքան մեր ջրային ռեսուրսները կսակավանան: Մեր ջրային ռեսուրսներն արդեն քչանում են, չկա մոնիթորինգ, մենք չգիտենք, թե ինչ ունենք, ինչքան կարող ենք օգտագործել»:

Ըստ ջրաբանի` այսօր բարբարոսաբար ոչնչացվում են Հայաստանի արտեզյան ջրերի պաշարները, որոնք օգտագործվում են ձկնաբուծության նպատակով: «Ինչո՞ւ պետք է Սևջրում ջուր չլինի: Որովհետև ձկնաբուծության նպատակով են օգտագործել, սոսկալի բան է»,- ասաց նա:

Քնարիկ Հովհաննիսյանը նաև ահազանգում է, որ Հայաստանի ջրմաբարների վիճակն այսօր անմխիթար է, ինչն էլ հանգեցնում է ջրի կորստին: Իսկ պետական բյուջեից միջոցներ չեն հատկացվում դրանց վիճակի բարելավման նպատակով: «Կառավարությանը ես մի խնդրանք ունեմ` լավացրեք ջրամբարների վիճակը, որպեսզի ջուրը կուտակվի ջրամբարում: Ինչու պետի այսօր ջրամբարը ջուր չպահի»,- նշեց նա:

Քնարիկ Հովհաննիսյանը նույնպես չի բացառում այն տարբերակը, որ ջրառի քանակի ավելացումը պայպանավորված է սեփականատերերի շահերի պաշտպանությամբ. «Երևի մտավախություն ունեն, որ ափամերձ վիլլաները ջրի տակ կմնան»:

Բնապահպանները հանդիպել և հարցը քննարկել են Ջրտնտպետկոմի նախագահ Անդրանիկ Անդրեասյանի և ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սամվել Բալասանյանի հետ: Բնապահպանները դիմել են, որպեսզի ԱԺ-ում ներկա գտնվեն հարցի քննարկմանը, սակայն որևէ պատասխան դեռ չեն ստացել:

Հիշեցնենք, որ «Սևանի մասին» օրենքով նախատեսվում է մինչև 2030 թվականը լճի ջրի մակարդակը շարունակաբար բարձրացնել 6 մետրով: Սակայն 2004 թվականից սկսած այդ բարձրացումն ավելի արագ է տեղի ունեցել, քան նախատեսել էր կառավարությունը: Արյունքում ջրի տակ հայտնվեցին անտառապատ տարածքներ, օբյեկտներ, նաև ճանապարհահատվածներ:

  1. Լյուքս Ստեփանյանի հարազատները պայքարելու են մինչև վերջ
    2013 թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանում սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատներն ի նշան բողոքի փորձում էին մայիսի 18-ին նրա դին տանել ՀՀ Կառավարության շենքի մոտ
    18:43 18/05/2013
  2. Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ կասկածվողին մեղադրանք է առաջադրվել
    Փաստի առթիվ 15.05.2013թ-ին ՀՀ ՊՆ ՔԾ 6-րդ կայազորային քննչական բաժնում` ՀՀ քր. օր.-ի 104 հոդ.-ի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ
    13:27 18/05/2013
  3. ՊԵԿ-ը անցել է «հարձակման»
    Բազմաթիվ տնտեսվարողներ նշում են, որ կտրուկ ավելացել են այլ տիպի ստուգումներ ևս, որոնք նույնպես կատարվում են իրավական պահանջների խախտմամբ:
    17:01 17/05/2013
  4. Էթիկայի հանձնաժողովը քննարկել է Գագիկ Խաչատրյանի հարցը
    Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկացանք, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված վարույթն ավարտված է:
    13:16 17/05/2013
  5. ՊԵԿ-ը ստուգումներ է կատարում՝ չներկայացնելով հիմնավորված որոշումը
    Օմբուդսմենը ստացել է ահազանգեր, որ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները հաճախակի այցելում են տնտեսվարող սուբյեկտներին և հաստատված պլանից դուրս ստուգումներ իրականացնում
    10:52 17/05/2013
  6. Զինվորական հանցագործությունների «բացահայտման» որջը
    Նախարարը պարտավոր է գնալ Վանաձորի զինվորական ոստիկանություն` նախ տեսնելու զինվորի վիճակը
    10:19 17/05/2013
  7. Խոշտանգե՞լ են ձերբակալված զինվորին
    Չի բացառվում, որ զինծառայողի վիճակն այնպիսին է, որ նրան ցույց տալ չեն ցանկանում:
    20:30 16/05/2013
  8. Նախկին պատգամավորի շենքը անցել է բանկին, բնակիչները զրկվել են տներից
    ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին (Տոնուսի Աշոտ) պատկանող Տոնուս շինարարական ընկերության պատճառով տուժած անձինք պահանջում են իրենց բնակարանները
    17:06 16/05/2013
  9. Հարթաշենցի մայրը դատապարտվեց պայմանական պատժի
    ՀՀ Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղում նորածնի սպանության գործով դատավճիռ է կայացվել՝ երեխայի մայրը՝ Աննա Մկրտչյանը, դատապարտվել է 2 տարվա պայմանական ազատազրկման
    14:24 16/05/2013
  10. Օդի բաղադրությունը դատարաններում
    Մայիսի 14-ին ՀՀ Վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Սարգսյանը կայացրել է մի վճիռ՝ այսպես կոչված “արագաչափերի” գործով
    12:52 16/05/2013