«Հարսնաքարի» կախարդական շրջանը

    • Իրավունք - Չորեքշաբթի, 20 Հունիսի 2012, 10:04

Քանի որ այս օրերին մամուլի առաջին հորիզանականում կրկին տեղ են գտել Ռուբեն Հայրապետյանի անունն ու թիկնապահների բռնությունը, փորձեք ինտերնետում որոնում տալ, և ձեր առջև կբացվի բռնությունների այն «լայնածավալ» դաշտը, որն ընդգրկում է տարբեր տարիներ ու ժամանակներ: Եթե անգամ վերցնենք այս վարքագիծը մեկ տասնամյակի կտրվածքով, ապա սա արդեն կենսագրություն է և դաժան կենսագրություն:

Սրանք բոլորն էլ հաղորդումներ են հանցագործության մասին, սակայն հայտնի է, որ այս անձը վայելում է բարձր իշխանության հովանավորությունը, և պատժի մասին խոսելն ավելորդ է: Այդուհանդերձ, Ռուբեն Հայրապետյանին մեկ անգամ «պատժել են», երբ նա իր թիկնազորի հետ միասին ծեծի էր ենթարկել Վարդան Այվազյանին: Այս պատմությունից հետո Ռուբեն Հայրապետյանը հայտնվեց Էրեբունի ժամանակավոր պահման մեկուսարանում և 3 կամ 4 օր անցկացրեց այնտեղ: Նրան պահում էին կեղտոտ խցում, և նա հրաժարվել էր սնվելուց: Պատժողը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր, ով այսպիսով փորձել էր նվաստացնել Հայրապետյանին, քանի որ վերջինս համարձակվել էր ծեծի ենթարկել իր մտերիմ անձանցից մեկին` Վարդան Այվազյանին: Վերջինս այս դեպքերից քիչ ուշ զբաղեցրեց բնապահպանության նախարարի պաշտոնը:

Այս պատմությունից հետո Ռուբեն Հայրապետյանի գլխին նոր ամպեր կուտակվեցին 2004-ին, երբ իրավապահ մարմինները Ավանի բնակիչ Ռոբերտ Խաչատրյանի անհայտացման փաստով վերջինիս դիակը փնտրում էին «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում: Քննության ընթացքում ոստիկանությունը հարցաքննել էր հյուրանոցի ավելի քան մեկ տասնյակ աշխատակիցների, բռնությունների ու նվաստացումների ենթարկել նրանց, այդ թվում նաև կանանց: Ոստիկանությունն այսպիսով փորձում էր դիակի հայտնաբերման հետ կապված տեղեկություններ ստանալ խոստովանական ցուցմունքների միջոցով, սակայն այս գործը հետագայում լուրջ ընթացք չունեցավ:

Համացանցում արձանագրված այս դեպքերից մեծ մասի համար, որպես «դեպքի վայր», հանդիսացել է «Հարսնաքարը»: Սրանք, իհարկե, այն դեպքերն են, որոնք հայտնի են դարձել մամուլին: Մասնավորաբար, Ռուբեն Հայրապետյանի անունն ու դրան զուգորդող բռնությունները առավել շատ հիշատակվում է ընտրական պրոցեսներում: «Ա1+» էլեկտրոնային կայքն արձանագրել է 2008-ի նախագահական ընտրությունների օրը տեղի ունեցած բավական հայտնի մի միջադեպի մասին, որն առանձնանում է իր դաժանությամբ.

«Լեւոն Տեր-Պետրոսյանի 2 վստահված անձանց`Արսեն Խանամիրյանին եւ Գարիկ Ղազարյանին մեքենայով տարել են «Հարսնաքար» հյուրանոցային համալիր։ Վստահված անձանց «Հարսնաքար»-ում դիմավորել է Ռուբեն Հայրապետյանը 20-30 մարդկանց հետ, ովքեր դաժան ծեծի են ենթարկել նախագահի թեկնածուի վստահված անձանց”։ Վերջիններս հայտնաբերվել էին երկար որոնումներից հետո, ապա տեղափոխել հիվանդանոց: Վստահված անձանցից Արսեն Խանամիրյանը ենթարկվել էր դաժան խոշտանգումների և նա տևական ժամանակ անցկացրեց հիվանդանոցում: Ծեծին անձամբ մասնակցել է Ռուբեն Հայրապետյանը»:

Այժմ հանրությունն ապրում է Ռուբեն Հայրապետյանի անվան հետ կապված հերթական շոկը, ծեծի ենթարկված 35-ամյա Վահե Ավետյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Նրա ուղեղում առաջացել է հեմատոմա, որի արդյունքում գլխուղեղի մի կիսագունդը որոշ չափով տեղափոխվել է մյուս կիսագնդի մեջ:

«Կյանքին բավականին լուրջ վտանգ է սպառնում: Ուղղակի չեմ կարողանում խոսքեր գտնել. մարդիկ կարող են իրար չհասկանալ, կարող են վեճի բռնվել, բայց այս աստիճանի ծանր հարվածներ, ես չեմ պատկերացնում...»,- Ազատություն ռադիոկայանին ասել է Վահե Ավետյանի առողջական վիճակին հետևող բժիշկը:

  1. Ռուբեն Հայրապետյանի վկայությունը Հարսնաքարի գործով
    «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանն այսօր ներկայացել է դատարան:
    16:36 21/05/2013
  2. «Չեն կարողանում կարել ինքնասպանությունը երեխուս վրա»
    Նախաքննությունը շարունակվում է շուրջ երկու տարի: Զինվորի հայրն ասում է, որ քննիչները փորձում են ձևակերպել ինքնասպանություն և դրանով ամեն ինչ վերջացնել:
    13:49 21/05/2013
  3. Քրեական հեղինակության որդին կրակել է սպայի վրա՞
    Իրավապաշտպան Արթուր Սաքունցը երեկ տեղեկություններ է ստացել Հայաստանի Մարտունու զորամասում երկու օր առաջ տեղի ունեցած միջադեպի մասին
    16:29 20/05/2013
  4. Օմբուդսմենը վիճարկում է ԲՈՒՀ -երի ընդունելության քննությունների միասնական համակարգի սահմանադրականությունը
    Գրեթե չորս տարի է, ինչ ՀՀ կառավարության որոշմամբ ընդունելության քննությունները կազմակերպվում և անցկացվում են բացառապես «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:
    13:49 20/05/2013
  5. Արմավիրի գյուղացիները պահանջում են վարչապետին կամ նախագահին
    Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած 5-6 գյուղերի բնակիչներն այսօր բողոքի ակցիան են անում եւ փակել են Արմավիր-Երեւան ճանապարհը:
    13:33 20/05/2013
  6. «Ծածկադմփոցով հարցերը չեն լուծվում»
    Նմանօրինակ բողոքի ակցիայի անցկացումը, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով, արդեն խոսում է այն մասին, որ ի վերջո մարդիկ այլևս չեն ուզում հանդուրժել այս իրավիճակը:
    15:10 19/05/2013
  7. Լյուքս Ստեփանյանի հարազատները պայքարելու են մինչև վերջ
    2013 թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանում սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատներն ի նշան բողոքի փորձում էին մայիսի 18-ին նրա դին տանել ՀՀ Կառավարության շենքի մոտ
    18:43 18/05/2013
  8. Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ կասկածվողին մեղադրանք է առաջադրվել
    Փաստի առթիվ 15.05.2013թ-ին ՀՀ ՊՆ ՔԾ 6-րդ կայազորային քննչական բաժնում` ՀՀ քր. օր.-ի 104 հոդ.-ի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ
    13:27 18/05/2013
  9. ՊԵԿ-ը անցել է «հարձակման»
    Բազմաթիվ տնտեսվարողներ նշում են, որ կտրուկ ավելացել են այլ տիպի ստուգումներ ևս, որոնք նույնպես կատարվում են իրավական պահանջների խախտմամբ:
    17:01 17/05/2013
  10. Էթիկայի հանձնաժողովը քննարկել է Գագիկ Խաչատրյանի հարցը
    Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկացանք, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված վարույթն ավարտված է:
    13:16 17/05/2013