Կայացավ «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊԸ-ի գործով դատական նիստը

    • Իրավունք - Շաբաթ, 16 Հունիսի 2012, 18:38

Հունիսի 15-ին ՀՀ վարչական դատարանում տեղի ունեցավ «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊԸ-ի գործով դատական հերթական նախնական նիստը:

Նիստի ընթացքում դատարանը փորձում էր պարզել, թե ի վերջո կան վարույթին վերաբերող նյութեր, թե ոչ:

Վարչական դատարանին ի պատասխան քրեական դատարանից ուղարկվել էր ողջ քրեական գործը` վեց հատորով: Քանի որ այն չափազանց ընդարձակ էր, վարչական դատարանի դատավոր Մկոյանը ընդմիջեց նիստը, որպեսզի հարկային մարմինն առանձնացնի այն հատվածը, որն առնչվում է վարչական դատարանում քննվող գործին, այսինքն` առանձնացնի վարույթին առնչվող նյութերը:

Ընդմիջումից հետո պարզվեց, որ հարկային մարմնի ներկայացուցիչների ընկալմամբ վարչական վարույթի նյութերը կազմում են առնվազն չորս հատորը՝ առանց մատմանշելու, թե ինչպիսի փաստաթղթեր կան, եւ որն է այդ չորս հատորը վեցից տարանջատելու պատճառը: Բերված միակ պատճառն այն է, որ վարչական ակտը գտնվում է չորրորդ հատորում, հետեւաբար մինչ այդ եղած բոլոր փաստաթղթերը վերաբերում են վերստուգման ակտին:

Դատարանն ի վերջո որոշեց գործին անձամբ ծանոթանալ, որ հասկանա՝ որքանով է քրեական գործն առնչվում իր վարույթում գտնվող վարչական գործին:

«Ես կարծում եմ, որ վարչական նյութեր, որպես այդպիսին, գոյություն չունեն: Դատարանը բոլոր հնարավոր եւ անհնար շանսերը տվեց վարչական մարմնին դրանք ներկայացնելու համար, եւ հիմա մենք պետք է թեւակոխենք դատաքննության փուլ»,-ասաց «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊԸ ներկայացուցիչ, փաստաբան Գեւորգ Չաքմիշյանը:

Սույնով ստացվում է, որ ընկերության դեմ կազմվել է վերստուգման ակտ ՀՀ ՊԵԿ-ի կողմից, սակայն չկա առ այսօր որեւէ փաստաթուղթ, որը հիմք է հանդիսացել այդ վերստուգման ակտի կազմման համար:

«Քրեական գործը հարուցվել է, եւ եթե պարզվի, որ վարչական գործով ստուգման ակտն անվավեր է, ստացվում է, որ քրեական գործ հարուցելու կարիք եւս չկար, այսինքն՝ Նարեգ Հարթունյանի եւ նրա երկու աշխատակիցների դեմ քրեական գործ հարուցելը եւս անիմաստ էր, նրանց կալանավորելն արդեն այլ որակումներ է ձեռք բերում»,- ընդգծեց «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊԸ մյուս ներկայացուցիչ, փաստաբան Անի Թորոսյանը՝ նշելով, որ այս գործերը՝ թե քրեական, թե վարչական, ստեղծված են առանց իրավական հիմքերի:

Ստացվում է՝ մարդիկ մեղադրվում են մի արարքի համար, որի վերաբերյալ կայացրած ակտի իրավաչափ լինելը լրջորեն կասկածի տակ է դրված:

  1. Սփյուռքահայ գործարարի շենքից տուն գնած քաղաքացու բնակարանի թալանի գործով վկաները դատարան չեն ներկայանում
    Վկաները ըստ երևույթին հնարավոր բոլոր տարբերակներով խուսափում են դատարանում վկայություն տալուց:
    15:19 19/06/2013
  2. Freedom House-ը Հայաստանն ընդգրկել է կիսաավտորիտար երկրների շարքում
    Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Անցումային շրջանում գտնվող երկրներ - 2013» զեկույցը:
    12:02 19/06/2013
  3. Հետախուզվող Աշոտ Սուքիասյանը նամակ է գրել Հետքին եւ դատախազությանը
    Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ եւ ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի եւ Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության եւ առանց նրանց համաձայնության:
    11:14 19/06/2013
  4. «Հարսնաքար»-ի մատուցողները ոչ տեսել են, ոչ էլ լսել
    Բոլոր վկաները դատարանում միաբերան կրկնեցին, որ իրենք որևէ տեղեկություն չունեն, կատարվածի մասին էլ իմացել են ավելի ուշ լրատվամիջոցներից:
    22:05 18/06/2013
  5. «Ռուսալ-արմենալ»-ը սպառնացել է ազատել աշխատակիցներին եւ աշխատողներ բերել Աֆրիկայից
    Նրանք դիմում են վարչապետին, որպեսզի նա հանձնարարի լսելու աշխատակիցների բողոքները
    14:29 18/06/2013
  6. Հրայր Թովմասյանի վարսավիրն էր հարցրել
    Պետական կառավարման ոլորտում, ըստ Հրայր Թովմասյանի, առկա են խնդիրներ, որոնք չարորակ ուռուցքի պես կարող են վտանգել մեր պետական համակարգը:
    13:02 18/06/2013
  7. 98-ամյա հունգարացին դատվում է Երկրորդ համաշխարհայինի հանցաքների համար
    Հունգարիայում 98-ամյա Լասլո Չատարը դատվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարած հանցանքների համար:
    12:37 18/06/2013
  8. Բաց նամակ Սահմանադրական դատարանի անդամներին
    Սահմանադրական դատարանը իր կայքում նպատակաուղղված կեղծել է Սահմանադրության ռուսերեն և երեք անգլերեն թարգմանություններ:
    19:24 17/06/2013
  9. Հրանուշ Խառատյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի հայցը մերժվել է
    Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Արսեն Բաբայանի նախագահությամբ, այսօր մերժվել է Հրանուշ Խառատյանի հայցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի:
    17:45 17/06/2013
  10. Copy-paste անող եւ ստատուս տպող կայքերը պղծում են լրատվական դաշտը եւ առաջ ընկնում հաշվիչներում
    «Դրական փոփոխություն չի լինի, մինչև Ազգային ժողովն օրենք չընդունի, և copy-paste անող կայքերը չտուգանվեն»,- «Մեդիալաբին» ասում է Արամ Աբրահամյանը:
    15:56 17/06/2013