Մեղադրանք է առաջադրվել Հելսինկյան Ասոցիացիայի ներկայացուցիչ Արման Վեզիրյանին

    • Իրավունք - Երեքշաբթի, 12 Հունիսի 2012, 14:56

12.06.2012թ.-ին Հելսինկյան Ասոցիացիայի դիտորդ Արման Վեզիրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օրենսգրքի 118-րդ հոդվածով և որպես խափանման միջոց կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին: Հատկանշական է, որ Ա. Վեզիրյանին մեղադրանք առաջադրվել է այն բանից հետո, երբ պաշտպան Ն. Կարապետյանցը միջնորդել էր, որպեսզի Տ. Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվի՝ ավելացնելով ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածը: Սակայն միջնորդությունը մերժվել էր, ինչի վերաբերյալ պաշտպանը բողոք էր բերել Շենգավիթ վարչական շրջանի դատախազին, որը առանց որևէ պատճառաբանության անհիմն մերժվել էր, փոխարենը մի քանի օր անց մեղադրանք է առաջադրվել Ա. Վեզիրյանին:

Պաշտպան Ն. Կարապետյանցը համոզված է, որ Ա. Վեզիրյանի կարգավիճակը փոխելով տուժողից մեղադրյալի՝ դատախազությունը և ոստիկանությունը փորձում են հոգեբանական ճնշում գործադրել և այսպիսով ստիպել Ա. Վեզիրյանին հրաժարվել իր բողոքից: Այս երևույթը մեկ անգամ ևս փաստում է, որ ՀՀ-ում արվում է ամեն ինչ, որպեսզի ավելորդ անգամ չքննարկվի ընտրությունների ընթացքի հետ կապված որևէ երևույթ:

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին ժամը 18:30-ի սահմաններում  ԱԺ նախընտրական շրջանում Հայ Ազգայի Կոնգրեսի (ՀԱԿ) թեկնածու Արշակ Բանուչյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչների կողմից քարոզչանյութեր բաժանելու ժամանակ, Շենգավիթ վարչական շրջանի Սեդրակ Սարգսյան փողոցի սեփական տներից մեկի դիմաց Տիգրան Մանուկյանը հարվածել էր Հելսինկյան Ասոցիացիայի ներկայացուցիչ Արման Վեզիրյանի դեմքին /որը տվյալ վայրում գտնվում էր նախընտրական շրջանում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով/: ՀԱԿ-ի ակտիվիստը տեղեկատվական բուկլետներից մեկը դրել էր սեփական տներից մեկի մուտքի մոտ, այդ պահին տանից դուրս է եկել 45-ին մոտ մի տղամարդ և գոռգոռալով՝ ասել. “Էսի հըլը վեկալեք ու ռադ ըլեք ստեղից”: Բուկլետ դնող երիտասարդը ներողություն է խնդրել տղամարդուց, այս ամենի ականատես Ա.Վեզիրյանը մոտեցել է բուկլետը վերցնելու համար: Տղամարդը հայհոյանքներ է տեղացել վերջինիս հասցեին, այնուհետև բռունցքով երկու անգամ հարվածել է իրավապաշտպանի դեմքին, Վեզիրյանը պատասխան հարված չի տվել:

Միջադեպի առնչությամբ Հելսինկյան Ասոցիացիա իրավապաշտպան կազմակերպությունը զանգահարել է ՀՀ ոստիկանության թեժ գիծ, որը չի պատասխանել, այնուհետ կապվել են օպերատիվ խմբի հետ, որտեղից տեղեկացել են, որ միջադեպի մասին կիրազեկեն Շենգավիթի ոստիկանության բաժին:  Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի հետ Ա. Վեզիրյանը ոստիկանների հրավերով մեկնել է բաժին, որտեղ արվել է հանցագործության մասին հաղորդում, և դիտորդին տրվել է դատաբժշկական ուղեգիր: Մայիսի 1-ին Ա. Վեզիրյանը Հելսինկյան Ասոցիացիայի փաստաբան Նինա Կարապետյանցի հետ գնացել են դատաբժշկի մոտ, ով արձանագրել է Վեզիրյանի վնասվածքները:

Մայիսի 15-ին Շենգավիթ վարչական շրջանի ոստիկանության բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Կ. Շառոյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ, և Տ. Մանուկյանին առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով:

Մայիսի 25-ին Հելսինկյան Ասոցիացիայի փաստաբան Նինա Կարապետյանցը միջնորդություն է ներկայացրել Շենգավիթ շրջանի ոստիկանության բաժնի ՀԿԳ ավագ քննիչ Կ. Վ. Շառոյանին Տ. Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացնելու մասին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինիս արարքը պարունակում է ոչ միայն ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ, այլ նաև ՀՀ քրեական օրենսգրքի 149 հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներ:

Տեղեկատվությունը՝ ՀելսինկյանԱսոցիացիայի

  1. Վ. Շահինյան. Լիազորությունները չարաշահող պաշտոնատար անձինք կհայտնվեն ՀՔԾ տեսադաշտում
    «ՓԱՍՏԻՆՖՈ» գործակալության հարցերին է պատասխանում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը
    18:14 22/05/2013
  2. Քրեական գործ Սամվել Ալեքսանյանի կամ Տարոն Մարգարյանի դեմ
    Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց կառավարությանը, թե Փակ շուկայի ապօրինի շինարարության հարցով ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվում:
    17:35 22/05/2013
  3. Ինքնասպանություն երեք կրակոցով
    Մայիսի 24-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը` Ստեփանակերտ) կսկսվի զինծառայող Հայկ Կալեյանի մահվան գործով դատավարությունը:
    16:03 22/05/2013
  4. Զինված ուժերի օգտագործումը բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ հանցագործություն է
    ՀՔԱ Վանաձորի գրասենյակը արձանագրում է, որ
    15:55 22/05/2013
  5. Բարձր աշխատավարձը օրենքը հարգելու երաշխիք չէ
    Հանձնաժողովը մինչ օրս չի իրականացրել իր մեկ այլ ոչ պակաս կարեւոր գործառույթ եւս` չի հրապարակել իր կայացրած գոնե այս երկու որոշումները, ինչպես պահանջում է օրենքը:
    15:23 22/05/2013
  6. ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ
    Շարունակվում է առողջական խնդիրներով ՀՀ տարբեր բնակավայրերից զինծառայողների հետ կապված ահազանգերը ծնողների կողմից:
    14:03 22/05/2013
  7. ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է քրեական գործ հարուցել Պնախարարի եւ այլ պաշտոնյաների դեմ
    ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը
    13:51 22/05/2013
  8. ՀՀ քաղաքացին դիմել է դատարան` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշումը ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի մասով անվավեր ճանաչելու պահանջով
    Վերոգրյալ որոշումը փոստային ծրարով ինձ ուղարկվել է Հանձնաժողովի կողմից 15.05.2013թ.-ին
    10:15 22/05/2013
  9. Ռուբեն Հայրապետյանի վկայությունը Հարսնաքարի գործով
    «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանն այսօր ներկայացել է դատարան:
    16:36 21/05/2013
  10. «Չեն կարողանում կարել ինքնասպանությունը երեխուս վրա»
    Նախաքննությունը շարունակվում է շուրջ երկու տարի: Զինվորի հայրն ասում է, որ քննիչները փորձում են ձևակերպել ինքնասպանություն և դրանով ամեն ինչ վերջացնել:
    13:49 21/05/2013