Ապամոնտաժողների դատավճիռը. Տեսանյութ

    • Իրավունք - Ուրբաթ, 08 Հունիսի 2012, 19:45

Այսօր վարչական դատարում կայացվել է ՌԱՀՀԿ նախագահ, ապամոնտաժման առաջին բրիգադի անդամ Մանվել Սարգսյանի, ապամոնտաժման բրիգադի անդամներ Կարեն Շիկոնյանի և Կարո Եղնուկյանի գործով դատավճիռը` ապամոնտաժման ժամանակ ոստիկաններին չենթարկվելու և արգելափակոցները շրջանցելու մեղադրանքով:

Դատավոր Աղասի Դարբինյանի նախագահությամբ վճռվեց ՀՀ ոստիկանության հայցը բավարարել և Մանվել Սարգսյանին և Կարեն Շիկոնյանին ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով ենթարկել վարչական պատասխանատվության՝ 50.000 ՀՀ դրամի չափով:

Կարո Եղնուկյանի գործով դատավճիռը, դատավոր Արծրուն Միրզոյանի նախագահությամբ նույնպես վճռվեց հօգուտ ՀՀ ոստիկանության հայցի:

Հայցվոր կողմի ներկայացուցիչ, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Էդգար Պետրոսյանը այդպես էլ չներկայացավ:

Մինչ վճռի ընթերցումը, ինչպես նաև վճռի ընթերցումից հետո վարչական դատարանում իսկական իրարանցում էր: Մաշտոցի պուրակի ակտիվստները եկել էի բողոքի ձայն բարձրացնելու: Դատավոր Աղասի Դարբինյանը հապճեպ ընթերցեց վճիռը՝ արհամարհելով հանրության պահանջը՝ ավելի մեծ դահլիճ տեղափոխելու, քանի որ դահլիճը նման էր խցի, որտեղ մի քանի հոգուց ավելի հնարավոր չէր տեղավորել:

Դատավճռից հետո Մանվել Սարգսյանը ասաց, որ վճիռը չի զարմացրել, այն սպասելի էր իրենց համար, և արդեն դատարանում երևում էր, որ ցանկություն չկա արդար դատաքննություն վարելու, քանի որ չտրվեց ժամանակ բերել փաստեր, ըստ որի՝ ոստիկանները պնդում էին, որ բրիգադի անդամների գործողություններում չկան օրինախախտումներ:

Մանվել Սարգսյանի խոսքով՝ ի սկզբանե ոստիկաններին ասվել էր, որ եթե իրենց գործողություններում կան օրինախախտումներ, թող ձերբակալեն, ինչին ոստիկանները չեն գնացել:

«Մենք պետք է մտածենք՝ ինչ անել, որովհետև կարծում եմ, որ նման կերպ Հայաստանում դատարանները որևէ լավ բանի չեն հասնի: Խնդիրը 50.000-ը չէ, այլ ընդհանրապես մենք ուզում էինք, որ դատ լինի և ցույց տանք երկրի իրական վիճակը», ասաց Մանվել Սարգսյանը:

Վճիռը բողոքարկելու շուրջ դեռ չեն մտածել, բայց ըստ ամենայնի կարհամարհեն և լրջորեն կմտածեն նման դատական համակարգից Հայաստանը ազատելու մասին:

Կարեն Շիկոնյանն էլ չէր ակնկալում այլ կերպ կընթանա դատական գործընթացը, քանի որ առաջին նիստից պարզ եղավ, որ դատական համակարգը անկախ չէ: Նա նշեց, որ դատական համակարգը տվյալ դեպքում կատարեց քաղաքական պահանջ: «Այն, ինչ կատարվում էր, որևէ հույս չէր ներշնչում, որ արդար կընթանա, բայց որ մեր ժողովրդի մեջ աստիճանաբար բարձրանում է քաղաքացիական գիտակցությունը, սա ամենակարևոն է», ասաց Կ. Շիկոնյանը:

ՄԻԺԻ նախագահ Արփինե Գալֆայանն էլ նկատեց, որ «դա իրականում բացասական որոշում էր, որը ցույց տվեց, թե ինչ խղճալի վիճակում է մեր ՀՀ արդարադատությունը, որը ապացուցեց որ անգամ վարչական գործով ինքնուրույն որոշում չի կարող կայացնել դատավորը, և սա հենց իրենց՝ դատավորների համար է ցավալի»:

Վերջում ակտիվիստները մի գլխարկով սկսեցին փող հավաքել և դիմեցին դատարանի ոստիկաններին գումար տալու առաջարկով: Առաջարկը նրանց կողմից մերժվեց: Նրանցից որևէ մեկը շռայլ չգտնվեց, ավելին՝ ոստիկանները անակնկալի էին գալիս նմանօրինակ ակցիայից և դուրս հրավիրում, թեև ակտիվստները բացում էին դատարանի բոլոր դռները և հանկարծակիի բերում բոլորին:


  1. Գործադուլի դիմելու փաստաբանների որոշումը «բեկանման» ենթակա չէ
    Անցյալ տարվա փաստաբանների գործադուլից ի վեր ոչինչ չի փոխվել ՀՀ վճռաբեկ դատարանի գործելաոճում, վերին դատական ատյանը շարունակում է կամայականորեն վարույթ ընդունել կամ մերժել վճռաբեկ բողոքների վարույթ ընդունելը:
    16:35 25/05/2013
  2. Դատավորին կաշառք տալու հայտարարությունը չի հիմնավորվել
    ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մայիսի 20-ին որոշում է կայացրել ամերիկահայ գործարար Էդմոն Խուդյանի, Էդուարդ Եսայանի, այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին
    12:01 25/05/2013
  3. «Եթե մայրական հայհոյանքը կուլ տար, տրյապկա կդարձնեին»
    «Բանակն ա պետք փրկել, որ մենք էլ փրկվենք»,- ասում էին վրդովված ուսուցիչները:
    11:42 25/05/2013
  4. ԹԻ-ն դիմել է ԱԺ Էթիկայի հանձնաժողով Սամվել Ալեքսանյանի հարցով
    Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանավոր հանձնաժողովին
    16:19 24/05/2013
  5. Փաստաբանները հունիսի 10-ին եւ 11-ին գործադուլ կանեն
    Մայիսի 6-ին նախաձեռնող խմբի անդամ 46 փաստաբաններ հայտարարեցին, որ հունիսի 10-ին և 11-ին իրականացնելու են նոր գործադուլ
    14:13 24/05/2013
  6. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է ԱԺ Էթիկայի հանձնաժողով
    Հիմք ընդունելով «Հետք» ինտերնետային լրատվամիջոցի 2013թ. ապրիլի 17-ին հրապարակված «Աժ-ում՝ ընտանյոք հանդերձ, կամ ովքե՞ր են պատգամավորների օգնականները» վերտառությամբ հոդվածը
    13:19 24/05/2013
  7. Հայտարարություն` ուղղված ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային ժողովին եւ ՀՀ արդարադատության նախարարությանը
    Հայաստանում ազատազրկվածները, մասնավորաբար՝ ցմահ դատապարտյալները շարունակում են անտեսված մնալ
    15:29 23/05/2013
  8. Վազգեն Խաչիկյանը դատի ժամանակ ուսումնասիրում էր անգլերեն լեզվի քերականությունը
    Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստում վկաները շարունակեցին ներկայացնել, որ իրենց հարազատները մեկնել են արտերկիր, թոշակ չեն ստացել:
    15:14 23/05/2013
  9. Խնամակալության և հոգաբարձության խորհրդի անպատասխանատու գործունեության արդյունքում խեղվում են բազմաթիվ երեխաների ճակատագրեր. Օմբուդսմեն
    Խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել երեխայի և այն անձի կյանքի հետազոտություն, ով հավակնում է նրա դաստիարակությանը:
    12:03 23/05/2013
  10. Վ. Շահինյան. Լիազորությունները չարաշահող պաշտոնատար անձինք կհայտնվեն ՀՔԾ տեսադաշտում
    «ՓԱՍՏԻՆՖՈ» գործակալության հարցերին է պատասխանում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը
    18:14 22/05/2013