Վճռաբեկ դատարանում այսօր վճռվում է իմ ճակատագիրը. Ցմահ դատապարտվածի նամակը

    • Իրավունք - Հինգշաբթի, 07 Հունիսի 2012, 14:41

Անազատության մեջ անցկացրած 16 տարիներին մեկ օր անգամ չեմ դադարել պայքարել, որպեսզի արդարությունն, ի վերջո, վերականգնվի, որպեսզի ապացուցեմ, որ այս տարիներին չեմ դադարել հասարակության լիարժեք անդամ լինել: Օգտագործել եմ բոլոր հնարավոր միջոցները. առաջինն էի ցմահ դատապարտյալներից, ով նախաձեռնեց վիճարկել ՀՀ նախագահ Ռ.Քոչարյանի 2003 թ-ի օգոստոսի 1-ի հրամանագիրը, որով մահապատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկման: Վերջերս ամիսներ ձգձգված դատավարությունից հետո առաջին ատյանի դատարանը մերժեց բավարարել իմ փաստաբանների ներկայացրած օրինական խնդրանքը` վախենալով ընդունել, որ, իրոք, նախագահ Քոչարյանը խախտել է Սահմանադրությունը և մի շարք այլ օրենքներ:

Առաջին դեպքն է նաև, որ 16 տարի անց մահապատժացմահականի գործում նոր երևան եկած հանգամանքների հիմքով առաջացել է քրեական գործի վերաբացման հնարավորություն: Այն, ինչ իմ ընտանիքն ու ես, նաև տարբեր փաստաբաններ`իրենց տեղեկանքներում տարիներ շարունակ պնդում էինք, այսօր դարձել է ապացուցելի: Խոսքը վերաբերում է 1996 թ-ի «արդարադատությանը», երբ ինձ` 20-ամյա ուսանողիս, դատապարտեցին գնդակահարության` գործով մյուս մեղադրյալի քառակի անգամ փոփոխված ցուցմունքներից մեկով` առանց հիմնավոր ու անհերքելի ապացույցների, քննչական գործողությունների կոպիտ խախտումներով:

Սա, իրոք, բեկումնային պահ է, շրջադարձ, և արդարադատություն իրականացնողներից է կախված` գնալու ենք դեպի ետ մինչև 1990-ականների ամենաթողության տարիները, թե իսկապես սրբագրելու ենք մեր դատա-իրավական «կենսագրությունը»` դրանով իսկ ցույց տալով աշխարհին ու առաջինը` մեր հանրությանը, որ մարդը, նրա արժանապատվությունը և հիմնական իրավունքները և ազատությունները Հայաստանում բարձրագույն արժեք են ոչ միայն ՀՀ Սահմանադրությամբ, այլև գործնականում: Նոր երևան եկած հանգամանքներով 16 տարի անց քրեական գործ վերաբացելը իսկապես ինդիկատոր է ցույց տալու համար կա արդյոք ԿԱՄՔ դատա-իրավական ոլորտի բարեփոխումները դարձնել առավել շոշափելի:

Վճռաբեկ դատարանում այսօր վճռվում է իմ ճակատագիրը:Ու զգացողությունները նույնն են, ինչ-որ 16 տարի առաջ, երբ 3 ամսվա մեջ տարօրինակ արագությամբ ինձ դատապարտեցին գնդակահարության: Ուստի այս աննախադեպ ծայրահեղ պահին գտնում եմ, որ ծայրահեղ քայլերի ժամանակն է: Այստեղ`Նուբարաշենի կլոր «գերեզմանոցում» 24 ժամ չորս պատերի մեջ փակված դատապարտյալիս համար ծայրահեղ քայլերը ևս սահմանափակ են: Ու քանի որ հացադուլը համարում եմ վաղուց արժեզրկված բողոքի ձև Հայաստանում և ինքս էլ հազվադեպ եմ կիրառել այն, հայտարարում եմ, որ հունիսի 11-ից հրաժարվելու եմ թե՛ ջրից, թե՛ հացից: Որպես բժիշկների ընտանիքի զավակ և ինքս էլ թերի բարձրագույն բժշկական կրթությամբ` գիտեմ, որ այդպես մարդու օրգանիզմը կարող է դիմանալ ընդամենը տասն օր:

Հայտարարությունս խնդրում եմ ամենևին չդիտել որպես ճնշման փորձ դատարանի վրա: Պարզապես սպառվում են արդարության հասնելու բոլոր ճանապարհները: Նոր երևան եկած հանգամանքները վերջին հույսն են ապացուցելու, որ 16 տարի առաջ բացառապես մեկ մարդու ցուցմունքով են ինձ դատապարտել մահապատժի:

Մի զրկեք մարդուն ՀՈՒՅՍԻՑ…

Նուբարաշենի կլոր գերեզմանոցից հարգանքով`Մհեր Ենոքյան

Հ.Գ. Այս նամակը ես արդեն ուղարկել եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդին, ԱՆ Հրայր Թովմասյանին, Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին:

  1. Վ. Շահինյան. Լիազորությունները չարաշահող պաշտոնատար անձինք կհայտնվեն ՀՔԾ տեսադաշտում
    «ՓԱՍՏԻՆՖՈ» գործակալության հարցերին է պատասխանում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը
    18:14 22/05/2013
  2. Քրեական գործ Սամվել Ալեքսանյանի կամ Տարոն Մարգարյանի դեմ
    Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց կառավարությանը, թե Փակ շուկայի ապօրինի շինարարության հարցով ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվում:
    17:35 22/05/2013
  3. Ինքնասպանություն երեք կրակոցով
    Մայիսի 24-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը` Ստեփանակերտ) կսկսվի զինծառայող Հայկ Կալեյանի մահվան գործով դատավարությունը:
    16:03 22/05/2013
  4. Զինված ուժերի օգտագործումը բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ հանցագործություն է
    ՀՔԱ Վանաձորի գրասենյակը արձանագրում է, որ
    15:55 22/05/2013
  5. Բարձր աշխատավարձը օրենքը հարգելու երաշխիք չէ
    Հանձնաժողովը մինչ օրս չի իրականացրել իր մեկ այլ ոչ պակաս կարեւոր գործառույթ եւս` չի հրապարակել իր կայացրած գոնե այս երկու որոշումները, ինչպես պահանջում է օրենքը:
    15:23 22/05/2013
  6. ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ
    Շարունակվում է առողջական խնդիրներով ՀՀ տարբեր բնակավայրերից զինծառայողների հետ կապված ահազանգերը ծնողների կողմից:
    14:03 22/05/2013
  7. ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է քրեական գործ հարուցել Պնախարարի եւ այլ պաշտոնյաների դեմ
    ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը
    13:51 22/05/2013
  8. ՀՀ քաղաքացին դիմել է դատարան` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշումը ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի մասով անվավեր ճանաչելու պահանջով
    Վերոգրյալ որոշումը փոստային ծրարով ինձ ուղարկվել է Հանձնաժողովի կողմից 15.05.2013թ.-ին
    10:15 22/05/2013
  9. Ռուբեն Հայրապետյանի վկայությունը Հարսնաքարի գործով
    «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանն այսօր ներկայացել է դատարան:
    16:36 21/05/2013
  10. «Չեն կարողանում կարել ինքնասպանությունը երեխուս վրա»
    Նախաքննությունը շարունակվում է շուրջ երկու տարի: Զինվորի հայրն ասում է, որ քննիչները փորձում են ձևակերպել ինքնասպանություն և դրանով ամեն ինչ վերջացնել:
    13:49 21/05/2013