Քլինթոնը կկրի Թեղուտի շքանշանը. Տեսանյութ

    • Իրավունք - Երեքշաբթի, 05 Հունիսի 2012, 13:35

Բնապահպան ակտիվիստները մրցանակը մոռացել են դեսպանատանը

Մարիամ Սուխուդյանը իր ֆեյսբուքյան էջում  կիսվում էր դեսպանատանը տեղի ունեցած իրադարձությունների մանրամասներով:

“Հիլարի Քլինթոնը այսուհետ կկրի իր վրա Թեղուտի շքանշանը: Եղիա Ներսեսյանը նվիրաբերեց իր զնաչոկը նրան, Գագիկ Ծառուկյանը տեղյակ չէր Թեղուտի անտառների մասին, իրեն տվեցինք Թեղուտի պետիցիան` խոստացավ, որ կընթերցի ու կասի իր դիրքորոշումը, թե իրեն թե Վահան Հովհաննիսյանին տվեցինք նաև  Թեհմինե Ենոքյանի  “Բնության հաշվեհարդար” առողջապահական ֆիլմը,  որտեղ բավականին պատկերավոր ներկայացվում է հանքարդյունաբերության ավերիչ ազդեցությունը սերունդների վրա: Վահան Հովհաննիսյանը ստորագրեց Թեղուտում հանքարդյունավերությունը դադարեցնելու պետիցիան, ներկա էր նաև Լևոն Զուրաբյանը, ով ասեց, որ մենք միանում ենք հանքերի դեմ պայքարին: Բնապահպան ակտիվիտները առանձին հանդիպել են Քլինթոնի հետ ու խոսել Թեղուտի անտառների ջարդից ու շահագործումը անհապաղ դադարեցնելուց, ինչպես նաև երկրում սահմանադրական կարգ հաստատելու մասին: Նրան նույնպես տրվեց Թեղուտի պետիցիան, սպասում ենք նաև Քլինթոնի դիրքորոշմանը: Վալլե’քս բռնվի…Ակտիվիստական բնապահպանական շարժմանը տրվեց խրախուսական մրցանակ, որը սակայն մենք մոռացանք ու թողեցինք դեսպանատանը” ,-գրում է Մարիամ Սուխուդյանը:

Հիշեցնենք` համընդհանուր իրավունքների մրցանակը այս տարի տրվել է նաև բնապահպանական քաղաքացիական նախաձեռնության՝ ի դեմս Մաշտոցի պուրակի քաղաքացիական շարժմանը և «Պաշտպանենք Թռչկանի ջրվեժը» նախաձեռնությանը:
Մրցանակը տրվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Եվրոպական Միության ներկայացուցչությանը, ԵԱՀԿ-ի, Մեծ Բրիտանիայի դեսպանատան, Counterpart International-ի կողմից: Բնապահպանական ակտիվիստների մրցանակը հանձնել է ԵՄ ներկայացուցիչը:
2012թ. Մարդու իրավունքների պաշտպանության համար ամենամյա մրցանակը տրվել է բնապահպանական ակտիվիստներին: Մրցանակը տրվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, Մեծ Բրիտանիայի դեսպանատան, ԵԱՀԿ-ի, Եվրոպական միության կողմից: Ստորև ներկայացնում ենք այդ կապակցությամբ ակտիվիստների ելույթը:

“Մեծարգո տիկին պետքարտուղար, դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, հարգելի հյուրեր, տիկնայք ու պարոնայք,

Մաշտոցի պուրակի քաղաքացիական շարժման և բնապահպանական քաղաքացիական խմբերի անունից շնորհակալություն ենք հայտնում այս միջոցառմանը հրավիրելու և Հայաստանում քաղաքացիական պայքարին ուշադրություն դարձնելու համար: Այս մրցանակը և՛ խրախուսում է, և՛ մարտահրավեր է` շարունակելու մեր ամենօրյա պայքարը հանուն մեր իրավունքների պաշտպանության:

Հայաստանում քաղաքացիական ակտիվիստական խմբերը պայքարում են Հայաստանի Սահմանադրության, մեր հանրային սեփականության և ազգային հարստության պաշտպանության համար: Մեր առաջնային նպատակը ժողովրդավար պետության կերտումն է, սահմանադրական կարգի և իրավունքի գերակայության հաստատումը: Մենք ցանկանում ենք ունենալ ինքնորոշված քաղաքացիների պետություն, որում յուրաքանչյուր ոք լիարժեք իրացնում է իր իրավունքներն ու ազատությունները, այդ թվում` մասնակցում որոշումների կայացմանը, ապրում է առողջ, պաշտպանված և բարեկեցիկ շրջակա միջավայրում:
Մեր քաղաքացիական պայքարի համար մենք չենք ակնկալում Հայաստանի կամ որևէ այլ պետության կառավարության շնորհակալություն կամ մրցանակ, սակայն կուզենայինք, որ Հայաստանի պետությունը հպարտանար իր օրինապահ քաղաքացիներով և նրանց ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ: Իսկական իրավապահն ու իրավապաշտպանը պետք է լինի ոստիկանությունը` այն չպետք է անօրինականություն կիրառի ՀՀ քաղաքացիների հանդեպ, այլ պաշտպանի նրանց սահմանադրական իրավունքներն ու արժանապատվությունը:

Այս մրցանակն ընդունելը նաև մարտահրավեր է: Մենք պարտավոր ենք պահպանել ու ընդլայնել այս նվաճումները` որպես ինքնուրույն, ինքնակազմակերպվող, անկուսակցական, չհովանավորվող, հանրային և բարոյական պատասխանատվություն կրող քաղաքացիների նվաճումներ:

Մենք վճռական ենք` շարունակելու մեր ջանքերը մեր ինքնուրույն ազգային պետության ամրապնդման ու զարգացման համար` հանուն Հայաստանում իրական ժողովրդավարության:

Հաշվի առնելով աշխարհում սոցիալական և բնապահպանական լուրջ մարտահրավերները և դրանցով պայմանավորված վերաիմաստավորումները, մենք մեր համերաշխությունն ենք հայտնում բոլոր ինքնակազմակերպված քաղաքացիական նախաձեռնություններին, ինչպիսիք են օրինակ Occupy շարժումները ԱՄՆ-ում, Եվրոպայում և այլուր:

Մենք համոզված ենք, որ բոլոր երկրներում էլ ժողովրդավարության և սոցիալական արդարության համար պայքարը քաղաքացու ամենօրյա պայքար է:
Մեր երկիրը մեզ է հասել մեր ավագ սերունդների մեծ դժվարությունների գնով, և մենք այսօր կրկնակի պատասխանատվություն ունենք ապահովելու Հայաստանի կայուն զարգացումն ու բնական պաշարների ողջամիտ օգտագործումը: Մեր երկար ճանապարհի սկիզբը կլինի Թեղուտի փրկությունը:
Մենք նաև հետևողական ու պահանջատեր ենք լինելու, որ Հայաստանին տրամադրվող միջազգային աջակցությունը լինի արդյունավետ և ծառայի հանրության գերակա շահին, այլ ոչ թե խեղաթյուրի դրանց բուն նպատակը կամ խոչընդոտի և թուլացնի մեր նորանկախ պետության հիմքերը:
Ցանկանում ենք բարի գալուստ մաղթել ԱՄՆ պետքարտուղար` մեծարգո տիկին Հիլարի Քլինթոնին: Հուսով ենք, որ նրա այցը կօգնի վերաձևակերպել նոր մոտեցումներ մեր տարածաշրջանի համար և դրանց առանցքը կկազմեն մարդու համընդհանուր իրավունքները և ազգերի ինքնորոշման իրավունքը: Քաղաքացիական գիտակցությունը և անձի ու հանրության ինքնորոշումը կարող են դառնալ մեր տարածաշրջանի համար նոր և կենսունակ միավորող գաղափար:

Թող Մաշտոցի պուրակի շարժման, Թռչկանի ջրվեժի և մյուս հաջողությունները հիմնաքար դառնան Հայաստանում ավելի լայն և հզոր քաղաքացիական հասարակության կայացման համար: Օրենքը պետք է վեր լինի մասնավոր և օլիգարխիկ շահերից: Հայաստանի իրական ուժը նրա քաղաքացիներն են ու ինքնորոշված հանրությունը:

Մենք կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքացիաներին և բոլոր հայերին ոտքի կանգնել սեփական իրավունքները պաշտպանելու համար և հասնել ՀՀ Սահմանադրության նորմերի գործնական իրագործմանը: Այս երկրի ապագան պատկանում է մեզ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիներիս”:

Հայաստանի ինքնորոշված քաղաքացիներ, 4-ը հունիսի 2012թ.


  1. Վ. Շահինյան. Լիազորությունները չարաշահող պաշտոնատար անձինք կհայտնվեն ՀՔԾ տեսադաշտում
    «ՓԱՍՏԻՆՖՈ» գործակալության հարցերին է պատասխանում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը
    18:14 22/05/2013
  2. Քրեական գործ Սամվել Ալեքսանյանի կամ Տարոն Մարգարյանի դեմ
    Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց կառավարությանը, թե Փակ շուկայի ապօրինի շինարարության հարցով ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվում:
    17:35 22/05/2013
  3. Ինքնասպանություն երեք կրակոցով
    Մայիսի 24-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը` Ստեփանակերտ) կսկսվի զինծառայող Հայկ Կալեյանի մահվան գործով դատավարությունը:
    16:03 22/05/2013
  4. Զինված ուժերի օգտագործումը բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ հանցագործություն է
    ՀՔԱ Վանաձորի գրասենյակը արձանագրում է, որ
    15:55 22/05/2013
  5. Բարձր աշխատավարձը օրենքը հարգելու երաշխիք չէ
    Հանձնաժողովը մինչ օրս չի իրականացրել իր մեկ այլ ոչ պակաս կարեւոր գործառույթ եւս` չի հրապարակել իր կայացրած գոնե այս երկու որոշումները, ինչպես պահանջում է օրենքը:
    15:23 22/05/2013
  6. ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ
    Շարունակվում է առողջական խնդիրներով ՀՀ տարբեր բնակավայրերից զինծառայողների հետ կապված ահազանգերը ծնողների կողմից:
    14:03 22/05/2013
  7. ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է քրեական գործ հարուցել Պնախարարի եւ այլ պաշտոնյաների դեմ
    ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը
    13:51 22/05/2013
  8. ՀՀ քաղաքացին դիմել է դատարան` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշումը ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի մասով անվավեր ճանաչելու պահանջով
    Վերոգրյալ որոշումը փոստային ծրարով ինձ ուղարկվել է Հանձնաժողովի կողմից 15.05.2013թ.-ին
    10:15 22/05/2013
  9. Ռուբեն Հայրապետյանի վկայությունը Հարսնաքարի գործով
    «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանն այսօր ներկայացել է դատարան:
    16:36 21/05/2013
  10. «Չեն կարողանում կարել ինքնասպանությունը երեխուս վրա»
    Նախաքննությունը շարունակվում է շուրջ երկու տարի: Զինվորի հայրն ասում է, որ քննիչները փորձում են ձևակերպել ինքնասպանություն և դրանով ամեն ինչ վերջացնել:
    13:49 21/05/2013