Ինչու գործը չի հարուցվել սպանության հիմքով

    • Իրավունք - Շաբաթ, 02 Հունիսի 2012, 21:35

Սարո Սամվելյանի մահվան փաստով քրեական գործի հարուցման վերաբերյալ

News.am լրատվական կայքով 2012 թ. հունիսի 2-ին տարածված տեղեկատվության համաձայն, հունիսի 1-ին առավոտյան ժամը 08:20-ի սահմաններում հրազենային մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 19-ամյա Սարո Արտյոմի Սամվելյանի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով /ինքնասպանության հասցնելը:

Այսօր` ժամը 16:00-ի սահմաններում, մեր կազմակերպության աշխատակիցներն այցելեցին Ս. Սամվելյանենց տուն: Արդեն մահացած զինծառայողի դին տեղափոխվել էր և գտնվում էր տանը: Անձամբ հարազատներից մի քանիսի հետ զրույցներից, ինչպես նաև Ս.Սամվելյանի մահվան փաստը հավաստող բժշկական վկայականում գրառված տեղեկատվության համաձայն, զինծառայողի դիակի վրա հայտնաբերվել են քերծվածքներ և արյունազեղումներ: 

Վերջինս հիմք է տալիս եզրակացնելու, որ Ս.Սամվելյանը ենթարկվել է բռնությունների: Իսկ թե իրապես նա գնացել է ինքնասպանության, թե սպանվել է, իհարկե պետք է պարզի քննությունը: Սակայն, նման վնասվածքների առկայության պարագայում, ինչու քրեական գործը չի հարուցվել սպանության հիմքով /քր.օր.ի 104 հոդվածի 1-ին մասի հիմքով/ հայտնի չէ: Վերջիվերջո, ինչպես բազմիցս նշել է ՀՀ զինդատախազը, քննության ընթացքում կարող է քրեական գործի հարուցման հոդվածը փոխվել:

Կարծում ենք, մահվան փաստով քրեական գործը հարուցվել է ոչ համարժեք հոդվածի հիմքով:

  1. Լյուքս Ստեփանյանի հարազատները պայքարելու են մինչև վերջ
    2013 թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանում սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատներն ի նշան բողոքի փորձում էին մայիսի 18-ին նրա դին տանել ՀՀ Կառավարության շենքի մոտ
    18:43 18/05/2013
  2. Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ կասկածվողին մեղադրանք է առաջադրվել
    Փաստի առթիվ 15.05.2013թ-ին ՀՀ ՊՆ ՔԾ 6-րդ կայազորային քննչական բաժնում` ՀՀ քր. օր.-ի 104 հոդ.-ի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ
    13:27 18/05/2013
  3. ՊԵԿ-ը անցել է «հարձակման»
    Բազմաթիվ տնտեսվարողներ նշում են, որ կտրուկ ավելացել են այլ տիպի ստուգումներ ևս, որոնք նույնպես կատարվում են իրավական պահանջների խախտմամբ:
    17:01 17/05/2013
  4. Էթիկայի հանձնաժողովը քննարկել է Գագիկ Խաչատրյանի հարցը
    Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկացանք, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված վարույթն ավարտված է:
    13:16 17/05/2013
  5. ՊԵԿ-ը ստուգումներ է կատարում՝ չներկայացնելով հիմնավորված որոշումը
    Օմբուդսմենը ստացել է ահազանգեր, որ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները հաճախակի այցելում են տնտեսվարող սուբյեկտներին և հաստատված պլանից դուրս ստուգումներ իրականացնում
    10:52 17/05/2013
  6. Զինվորական հանցագործությունների «բացահայտման» որջը
    Նախարարը պարտավոր է գնալ Վանաձորի զինվորական ոստիկանություն` նախ տեսնելու զինվորի վիճակը
    10:19 17/05/2013
  7. Խոշտանգե՞լ են ձերբակալված զինվորին
    Չի բացառվում, որ զինծառայողի վիճակն այնպիսին է, որ նրան ցույց տալ չեն ցանկանում:
    20:30 16/05/2013
  8. Նախկին պատգամավորի շենքը անցել է բանկին, բնակիչները զրկվել են տներից
    ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին (Տոնուսի Աշոտ) պատկանող Տոնուս շինարարական ընկերության պատճառով տուժած անձինք պահանջում են իրենց բնակարանները
    17:06 16/05/2013
  9. Հարթաշենցի մայրը դատապարտվեց պայմանական պատժի
    ՀՀ Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղում նորածնի սպանության գործով դատավճիռ է կայացվել՝ երեխայի մայրը՝ Աննա Մկրտչյանը, դատապարտվել է 2 տարվա պայմանական ազատազրկման
    14:24 16/05/2013
  10. Օդի բաղադրությունը դատարաններում
    Մայիսի 14-ին ՀՀ Վարչական դատարանի դատավոր Ռոբերտ Սարգսյանը կայացրել է մի վճիռ՝ այսպես կոչված “արագաչափերի” գործով
    12:52 16/05/2013