Եթե տեսնեք օմբուդսմենի վրանը

    • Իրավունք - Ուրբաթ, 01 Հունիսի 2012, 13:18

Հայաստանի մարդու իրավունքի Պաշտպանի գրասենյակում քննարկում է եղել Պաշտպանի եւ ոստիկանության ձեւավորած աշխատանքային խմբի մասնակցությամբ, որում քննարկվել են հանրահավաքների, ցույցերի ժամանակ անհրաժեշտ անելիքները:

Անհրաժեշտ, կարեւոր քննարկում է:

Միայն թե հետաքրքիր է, թե այդ քննարկման ընթացքում արդյոք մարդու իրավունքի Պաշտպանի գրասենյակը պարզել է հանրային բողոքի ընթացքում օմբուդսմենի վրան տեղադրելու իրավունքի հարցը:

Կարելի էր իհարկե շարքային քաղաքացիների վրանի իրավունքը քննարկել, բայց ոչինչ, բան չկա, թեկուզ միայն օմբուդսմենն իրավունք ունենա, շարքային քաղաքացին դրանով էլ կարող է յոլա գնալ: Երբ ոստիկանությունը որեւէ իրավունքից զրկում է շարքային քաղաքացուն, դա ոչ միայն անբնական, նույնիսկ շատ բնական է թվում:

Իսկ ահա երբ այդ իրավունքից ոստիկանությունը հրապարակավ, կամայականորեն զրկում է մարդու իրավունքի Պաշտպանին, մի տեսակ անհարմար բան է ստացվում:

Օրինակ, շաբաթներ առաջ այդպիսի մի անհարմար բան ստացվեց Մաշտոցի պուրակում, որտեղ քաղաքապետարանի հետ համատեղ բուտիկային ինքնապաշտպանություն իրականացնող ոստիկանությունը նախ քաղաքացիական ակտիվիստներին արգելեց վրանի տեղադրումը, իսկ հետո արգելեց նաեւ նրանց օգնության եւ պաշտպանության եկած մարդու իրավունքի Պաշտպանին, չնայած նա հայտարարում էր, թե ոստիկանությունն իրավունք չունի արգելել վրանի տեղադրումը:

Մարդու իրավունքի պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտարարեց, թե ինքն այդ արգելքը այդպես չի թողնի եւ հետամուտ կլինի, որ անօրինական արգելք դնող ոստիկանները պատժվեն:

Ըստ երեւույթին, Պաշտպանը պատիժ է դիտարկում ոստիկանությանը որեւէ քննարկում պարտադրելը: Դե նրանք սովորաբար ոչինչ քննարկելու հավես չունեն, արգելում են կամ թույլ տալիս, եւ վերջ: Հիմա օմբուդսմենը նրանց քննարկման է բերում, աշխատանքային խմբով: Իսկական պատիժ ոստիկանության համար:

Միայն թե վրանի հարցը կարծես թե շարունակում է մնալ բաց, ու պարզ չէ, թե Մաշտոցի պուրակում վրանի տեղադրումն արգելելուց հետո ոստիկանությունն Օմբուդսմենից ներողություն խնդրե՞ց նրան հրապարակավ անհարմար վիճակի մեջ դնելու համար, թե հաշտվեցին, ու հարցը համարվեց փակված:

  1. Դատավորին կաշառք տալու հայտարարությունը չի հիմնավորվել
    ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մայիսի 20-ին որոշում է կայացրել ամերիկահայ գործարար Էդմոն Խուդյանի, Էդուարդ Եսայանի, այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին
    12:01 25/05/2013
  2. «Եթե մայրական հայհոյանքը կուլ տար, տրյապկա կդարձնեին»
    «Բանակն ա պետք փրկել, որ մենք էլ փրկվենք»,- ասում էին վրդովված ուսուցիչները:
    11:42 25/05/2013
  3. ԹԻ-ն դիմել է ԱԺ Էթիկայի հանձնաժողով Սամվել Ալեքսանյանի հարցով
    Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանավոր հանձնաժողովին
    16:19 24/05/2013
  4. Փաստաբանները հունիսի 10-ին եւ 11-ին գործադուլ կանեն
    Մայիսի 6-ին նախաձեռնող խմբի անդամ 46 փաստաբաններ հայտարարեցին, որ հունիսի 10-ին և 11-ին իրականացնելու են նոր գործադուլ
    14:13 24/05/2013
  5. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է ԱԺ Էթիկայի հանձնաժողով
    Հիմք ընդունելով «Հետք» ինտերնետային լրատվամիջոցի 2013թ. ապրիլի 17-ին հրապարակված «Աժ-ում՝ ընտանյոք հանդերձ, կամ ովքե՞ր են պատգամավորների օգնականները» վերտառությամբ հոդվածը
    13:19 24/05/2013
  6. Հայտարարություն` ուղղված ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային ժողովին եւ ՀՀ արդարադատության նախարարությանը
    Հայաստանում ազատազրկվածները, մասնավորաբար՝ ցմահ դատապարտյալները շարունակում են անտեսված մնալ
    15:29 23/05/2013
  7. Վազգեն Խաչիկյանը դատի ժամանակ ուսումնասիրում էր անգլերեն լեզվի քերականությունը
    Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստում վկաները շարունակեցին ներկայացնել, որ իրենց հարազատները մեկնել են արտերկիր, թոշակ չեն ստացել:
    15:14 23/05/2013
  8. Խնամակալության և հոգաբարձության խորհրդի անպատասխանատու գործունեության արդյունքում խեղվում են բազմաթիվ երեխաների ճակատագրեր. Օմբուդսմեն
    Խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել երեխայի և այն անձի կյանքի հետազոտություն, ով հավակնում է նրա դաստիարակությանը:
    12:03 23/05/2013
  9. Վ. Շահինյան. Լիազորությունները չարաշահող պաշտոնատար անձինք կհայտնվեն ՀՔԾ տեսադաշտում
    «ՓԱՍՏԻՆՖՈ» գործակալության հարցերին է պատասխանում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը
    18:14 22/05/2013
  10. Քրեական գործ Սամվել Ալեքսանյանի կամ Տարոն Մարգարյանի դեմ
    Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց կառավարությանը, թե Փակ շուկայի ապօրինի շինարարության հարցով ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվում:
    17:35 22/05/2013