Մայիսի 19-ին Lragir.am կայքում տեղադրված «Թույլ մի տվեք որդիս մեռնի» հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ Սուրեն Կիրակոսյանի գործով ս.թ. մայիսի 4-ին Panorama.am կայքին մանրամասն պարզաբանում է տվել ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության բաժնի դատախազ Գրիգոր Հովհաննիսյանը:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ քրեական գործի դատական քննության ընթացքում քրեական գործին առնչվող բոլոր միջնորդությունները կարող են քննարկվել դատարանում:
Ինչ վերաբերում է Սուրեն Կիրակոսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոփոխելուն, ապա այդ հարցը կարող է լուծել միմիայն դատարանը:
Սույն քրեական գործը գտնվում է դատարանի վարույթում և հրապարակման մեջ նշված հարցերի լուծումը դուրս է ՀՀ պաշտպանության նախարարության լիազորությունների շրջանակից:
ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
