Ցմահ դատապարտվածի գործով ի հայտ են եկել մի շարք նոր հանգամանքներ

    • Իրավունք - Երկուշաբթի, 14 Մայիսի 2012, 19:03

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱՆ Հրայր Թովմասյանին, ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, հասարակական կազմակերպություններից և մի խումբ մտավորականներից

Մենք` ներքոստորագրյալներս, դիմում ենք Ձեզ`մեկ մարդու ճակատագրով մտահոգ: Խոսքը 1996 թ-ին մահապատժի /2003 թ-ի ՀՀ նախագահի ներման հրամանագրով պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկման/ դատապարտված Մհեր Դավթի Ենոքյանի մասին է, ում մասին տեղեկացել ենք մամուլում ու համացանցում պարբերաբար տպագրվող հոդվածներից ու պատմվածքներից: Վերջերս էլ տպագրվեց ցմահ դատապարտյալի <Ես զրուցում եմ քեզ հետ` Մարդ> գիրքը, որի վաճառքից ստացված գումարը Ենոքյանի ցանկությամբ և նրա անունից հարազատները փոխանցում են քաղցկեղով հիվանդ երկու երեխաների հաշվեհամարներին:

Նշենք, որ մենք, դարձյալ նույն մարդու ճակատագրով մտահոգ, մի քանի անգամ բազմաթիվ ստորագրություններով դիմում-խնդրանքներ ենք ուղղել ՀՀ նախագահի նստավայր, Գլխավոր դատախազին, Արդարադատության նախարարին, նաև ՀՀ Վճռաբեկ դատարան: Հաշվի առնելով, որ Ենոքյանը դատապարտման ժամանակ եղել է 20 տարեկան, նախկինում դատված չի եղել, ուսանել է ԲՈՒՀ-ում, բացի այդ տարբեր տարիների փաստաբանական տեղեկանքները վկայում են գործի հապշտապ ու անկատար քննության մասին` մենք խնդրել ենք ներում շնորհել Մհեր Ենոքյանին կամ թե ընձեռել պատժաչափի վերանայման հնարավորություն:

Բժիշկների ընտանիքի զավակ Մհեր Ենոքյանը ուսանել է Երևանի բժշկական ինստիտուտի ատամնաբուժական ֆակուլտետում: 3-րդ կուրսում`20 տարեկանում մեղադրվել է մեկ անձի`համակուրսեցու սպանության մեջ` դատապարտվելով գնդակահարության /նախկին Քր.Օր. 99-րդ հոդված 1-ին և 6-րդ կետեր /: Նախկինում դատվածություն չի ունեցել: Ո՛չ դատարանում, ո՛չ էլ մինչ օրս Մհերն իրեն մեղավոր չի ճանաչել`պնդելով, որ մարդասպան չէ: Դատարանում տվել է միևնույն ցուցմունքները, թե փորձել է կանխել հանցագործությունը, սակայն դա նրան չի հաջողվել: Մինչդեռ դատարանի կողմից արժանահավատ է համարվել գործով մյուս մեղադրյալի` Արամ Հարությունյանի նախաքննության ընթացքում տված պարբերաբար փոփոխվող ցուցմունքներից մեկը, ըստ որի սպանությունն ունեցել է կանխամտածված ու շահադիտական բնույթ: Արամը ընդունել է մեղքը` ասելով, որ կատարել է սպանություն: Դատապարտվել է նույն հոդվածով` 99-րդի 1-ին և 6-րդ կետերով, սակայն 15 տարվա ազատազրկման: Արամ Հարությունյանը մեկ տարի է արդեն ազատության մեջ է:

16 տարի Ենոքյանն իր ընտանիքի հետ պայքարել է գործի վերաբացման համար, սակայն անարդյունք: Չստանալով որևէ հուսադրող պատասխան` նա ՔԿՀ-ներից երկու անգամ դիմել է փախուստի 2004 և 2009 թթ.-ին: Ընդհանուր առմամբ 32 օր մնալով ազատության մեջ` չի կատարել և ոչ մի հանցավոր արարք: ՀՀ բոլոր նախագահներին գրած տասնյակ դիմումների պատասխանները ստացվել են մեկ մարմնից` Դատախազությունից, որտեղ նշված է եղել` անհրաժեշտ են նոր երևան եկած հանգամանքներ: Այսօր դրանք վերջապես երևան են եկել:

Այդ մասին տեղեկացանք /Lragir.am, Հրապարակ 20.04.2012 / Մհեր Ենոքյանի` պետական այրերին ու հանրությանն ուղղված վերջին դիմումից, որտեղ նա նշում է, որ իր փաստաբանի ջանքերով քրեական գործում երևան են եկել նոր հանգամանքներ, որ ողջ փաթեթը, օրենքով սահմանված կարգով, ուղարկվել է ՀՀ Վճռաբեկ դատարան ու Գլխավոր դատախազություն: Քաջ գիտակցում ենք, որ կա նաև տուժող կողմ, որ ողբերգության հետևանքով մարել է այդ ընտանիքի լույսը: Խոնհարվում ենք նրանց ցավի առջև: Բայց մենք դատավորներ չենք, մենք հասարակություն ենք, որ ցանկանում է արդար դատաքննություն: Եվ սա ամենևին մեկ անձի, միայն Մհեր Ենոքյանի խնդիրը չէ: Մենք պետք է վերջապես դառնանք հասարակություն, որտեղ մարդը և նրա կյանքը բարձրագույն արժեք են:

Մենք` որպես հասարակական գործունեությամբ զբաղվող անձինք ու արվեստագետներ, պարտավոր ենք ինչ-որ կերպ մասնակից լինել, որպեսզի ողջ ճշմարտությունը բացահայտվի: Եվ, եթե Մհեր Ենոքյանը մեղավոր է, ապա այդ մեղադրական փաստարկները պետք է բոլորիս համար համոզիչ լինեն, որպեսզի մարդուն դատապարտեն ծայրագույն պատժաչափի: Չէ՞ որ մարդուն հասարակությունից մեկուսացնում են հենց հասարակության անունից: Մինչ օրս, գործում չփարատված կասկածներ կան, և հանրությունը ցանկանում է գործի վերաբացման արդյունքում ստանալ իրեն հուզող հարցերի պատասխանները:

Մեծարգո բարձրաստիճան պաշտոնյաներ, ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի քրեական գործում 16 տարի անց նոր երևան եկած հանգամանքների ընձեռած բացառիկ հնարավորության հիմքով խնդրում ենք գործի վերաբացման հնարավորություն ընձեռել, որպեսզի կազմակերպվի նոր դատավարություն` արդար դատաքննության իրավունքի բոլոր նորմերին համապատասխան:

Հ.Գ. Այս դիմումի տակ ստորագրել են մոտ 200 անձինք` մտավորականներ, արվեստագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ

  1. Վ. Շահինյան. Լիազորությունները չարաշահող պաշտոնատար անձինք կհայտնվեն ՀՔԾ տեսադաշտում
    «ՓԱՍՏԻՆՖՈ» գործակալության հարցերին է պատասխանում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը
    18:14 22/05/2013
  2. Քրեական գործ Սամվել Ալեքսանյանի կամ Տարոն Մարգարյանի դեմ
    Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց կառավարությանը, թե Փակ շուկայի ապօրինի շինարարության հարցով ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվում:
    17:35 22/05/2013
  3. Ինքնասպանություն երեք կրակոցով
    Մայիսի 24-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը` Ստեփանակերտ) կսկսվի զինծառայող Հայկ Կալեյանի մահվան գործով դատավարությունը:
    16:03 22/05/2013
  4. Զինված ուժերի օգտագործումը բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ հանցագործություն է
    ՀՔԱ Վանաձորի գրասենյակը արձանագրում է, որ
    15:55 22/05/2013
  5. Բարձր աշխատավարձը օրենքը հարգելու երաշխիք չէ
    Հանձնաժողովը մինչ օրս չի իրականացրել իր մեկ այլ ոչ պակաս կարեւոր գործառույթ եւս` չի հրապարակել իր կայացրած գոնե այս երկու որոշումները, ինչպես պահանջում է օրենքը:
    15:23 22/05/2013
  6. ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ
    Շարունակվում է առողջական խնդիրներով ՀՀ տարբեր բնակավայրերից զինծառայողների հետ կապված ահազանգերը ծնողների կողմից:
    14:03 22/05/2013
  7. ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է քրեական գործ հարուցել Պնախարարի եւ այլ պաշտոնյաների դեմ
    ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը
    13:51 22/05/2013
  8. ՀՀ քաղաքացին դիմել է դատարան` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշումը ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի մասով անվավեր ճանաչելու պահանջով
    Վերոգրյալ որոշումը փոստային ծրարով ինձ ուղարկվել է Հանձնաժողովի կողմից 15.05.2013թ.-ին
    10:15 22/05/2013
  9. Ռուբեն Հայրապետյանի վկայությունը Հարսնաքարի գործով
    «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանն այսօր ներկայացել է դատարան:
    16:36 21/05/2013
  10. «Չեն կարողանում կարել ինքնասպանությունը երեխուս վրա»
    Նախաքննությունը շարունակվում է շուրջ երկու տարի: Զինվորի հայրն ասում է, որ քննիչները փորձում են ձևակերպել ինքնասպանություն և դրանով ամեն ինչ վերջացնել:
    13:49 21/05/2013