ԿԸՀ-ն արձագանքել է մեր հրապարակմանը

    • Իրավունք - Երկուշաբթի, 14 Մայիսի 2012, 09:55

lragir.am ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑԻ 12.05.2012 Թ. «ՏԻԳՐԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԻ ԿԱԴՐԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Հոդվածի հեղինակը, անդրադառնալով մայիսի 10-ին թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կողմից մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածու Գագիկ Ներսիսյանի վստահված անձանց ներկայացրած դիմումի քննարկմանը, մասնավորապես գրում է. «Հովիկ Աբրահամյանի հովանավորյալ և ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հավանությանն արժանացած ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Արմեն Մարգարյանի համար բողոքների քննարկումը ընդամենը զվարճանքի պես մի բան էր:… Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը նշանակվում է ԿԸՀ նախագահի կողմից, տվյալ դեպքում Տիգրան Մուկուչյանի»:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի` «…Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամներին նշանակում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչև ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի լիազորությունների ավարտը», իսկ նույն հոդվածի 12-րդ կետը սահմանում է. «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներին, հանձնաժողովների նախագահների տեղակալներին և հանձնաժողովների քարտուղարներին ընտրում են համապատասխան հանձնաժողովներն իրենց կազմերից` կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի, նախագահի տեղակալի և քարտուղարի ընտրության համար սահմանված կարգով»:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2011թ. օգոստոսի 15-ի N 64-Ա որոշմամբ` Արմեն Էմիկի Մարգարյանը նշանակվել է թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամ, և վերջինս հանձնաժողովի նախագահ է ընտրվել համապատասխան հանձնաժողովի կողմից:

Վերոգրյալից ակնհայտ է, որ թիվ 17 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արմեն Մարգարյանը չէր կարող «նշանակված» լինել Տիգրան Մուկուչյանի կողմից, քանի որ 2011թ. օգոստոսին Տիգրան Մուկուչյանը զբաղեցրել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնը:

  1. Թուխմանուկի պոչամբարին տված բացասական եզրակացությունը խորամանկ քայլ է
    Բերենք բնապահպանության նախարարության փորձաքննական բացասական եզրակացության գլխավոր «հիմնավորումները»:
    12:06 20/06/2013
  2. Զորամասում սեռական բնույթի հանցագործության համար դատախազը արդարացի պատիժ է պահանջում
    ՀՀ Շիրակի մարզի բնակիչ, 26-ամյա Թովմասյանին սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով:
    12:00 20/06/2013
  3. ԱՄՆ բարելավեց Հայաստանի դիրքը
    Հունիսի 19-ին պետքարտուղար Ջոն Քերրին հրապարակեց Մարդկանց թրաֆիքինգի մասին 2013թ. ամենամյա զեկույցը, որտեղ Հայաստանի դիրքերը բարելավվել են
    10:28 20/06/2013
  4. Սփյուռքահայ գործարարի շենքից տուն գնած քաղաքացու բնակարանի թալանի գործով վկաները դատարան չեն ներկայանում
    Վկաները ըստ երևույթին հնարավոր բոլոր տարբերակներով խուսափում են դատարանում վկայություն տալուց:
    15:19 19/06/2013
  5. Freedom House-ը Հայաստանն ընդգրկել է կիսաավտորիտար երկրների շարքում
    Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Անցումային շրջանում գտնվող երկրներ - 2013» զեկույցը:
    12:02 19/06/2013
  6. Հետախուզվող Աշոտ Սուքիասյանը նամակ է գրել Հետքին եւ դատախազությանը
    Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ եւ ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի եւ Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության եւ առանց նրանց համաձայնության:
    11:14 19/06/2013
  7. «Հարսնաքար»-ի մատուցողները ոչ տեսել են, ոչ էլ լսել
    Բոլոր վկաները դատարանում միաբերան կրկնեցին, որ իրենք որևէ տեղեկություն չունեն, կատարվածի մասին էլ իմացել են ավելի ուշ լրատվամիջոցներից:
    22:05 18/06/2013
  8. «Ռուսալ-արմենալ»-ը սպառնացել է ազատել աշխատակիցներին եւ աշխատողներ բերել Աֆրիկայից
    Նրանք դիմում են վարչապետին, որպեսզի նա հանձնարարի լսելու աշխատակիցների բողոքները
    14:29 18/06/2013
  9. Հրայր Թովմասյանի վարսավիրն էր հարցրել
    Պետական կառավարման ոլորտում, ըստ Հրայր Թովմասյանի, առկա են խնդիրներ, որոնք չարորակ ուռուցքի պես կարող են վտանգել մեր պետական համակարգը:
    13:02 18/06/2013
  10. 98-ամյա հունգարացին դատվում է Երկրորդ համաշխարհայինի հանցաքների համար
    Հունգարիայում 98-ամյա Լասլո Չատարը դատվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարած հանցանքների համար:
    12:37 18/06/2013