Նշվեցին մեղավորների անունները

    • Իրավունք - Ուրբաթ, 11 Մայիսի 2012, 12:59

Մաշտոցի պուրակի ակտիվիստները շարունակում են պայքարը` պահանջելով պատասախանատվության ենթարկել քաղաքային իշխանություններին պուրակում կրպակների տեղադրման ապօրինի որոշման համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրին ակտիվիստներ Գոռ Հակոբյանը, Եղիա Ներսիսյանը, Արփինե Գալֆայանը և Ռուզաննա Գրիգորյանը:

Նրանց խոսքով` թեև իրենց հիմնական պահանջն իրագործվեց` կրպակները ապամոնտաժվում են, սակայն իրենց համար անընդունելի է լուծման այս եղանակը և նախագահի ինստիտուտի կողմից իր սահմանադրական լիազորությունների չարաշահումն ու միջամտությունը խնդրի լուծմանը:

«Հարցի լուծման և կրպակների ապամոնտաժման հարցում բացառապես պատասխանատու էր քաղաքային իշխանությունը, իսկ նախագահն այս հարցում ընդամենը կարող էր լինել սահմանադրության երաշխավոր և բարձրացնել սահմանադրական հարցեր` իրավական դաշտում հարցը կարգավորելու համար»,- նշեց Ռուզաննա Գրիգորյանը:

Ակտիվիստները պահանջում են նաև պատասխանատվության ենթարկել ոստիկաններին` իրենց սահամանադրական իրավունքները պաշտպանող խաղաղ քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառելու և անօրինական ձերբակալությունների համար: Գոռ Հակոբյանը նշեց, որ ակտիվստների փոխարեն քրեական գործ պետք է հարուցվեր ոստիկանների նկատմամբ` պաշտոնեական դիրքի չարաշահման հոդվածով:

Ակտիվիստները հիշեցրին, որ ապրիլի 29-ին ոստիկանությունն անօրինական և բիրտ ուժ է կիրառել իրենց նկատմամբ`բերման ենթարկելով 7 ակտիվիստի: «Կան բազմաթիվ տուժածներ, մեր նկատմամբ բռնի ուժ են գործադրել, այն դեպքում, երբ մենք խաղաղ ճանապարհով պաշտպանում էինք մեր սահմանադրական իրավունքը»,- հիշեցնում են նրանք:

Ակտիվիստները պահանջում են, որպեսզի գործը քննվի ոչ թե ոստիկանությունում, այլ հատուկ քննչական ծառայությունում, քանի որ ոստիկանությունն այս դեպքում չի կարող անկողմնակալ քննություն վարել:

Պայքարի մասնակիցները նշեցին, որ իրենց հետագա քայլերն ուղղված են լինելու նրան, որպեսզի պարզեն, թե ինչ մեխանիզմներով է հնարավոր պատասխանատվության ենթարկել քաղաքապետարանին` անօրինական որոշման համար: Նրանք նշեցին այն մարդկանց անունները, ովքեր մեղավոր են` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյան, Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյան, ապրիլի 29-ին ոստիկաններին հրաման տվողներ Կարեն Մովսիսյան, Վալերի Օսիպյան և Ռոբերտ Մելքոնյան: Ըստ նրանց` պետք է նաև տեսնել, թե մեղքի ինչ բաժին ունի Երևանի ավագանին:

Նաև չի անտեսվելու այն հարցը, որ Աբովյան փողոցում նույնպես այդ կրպակները տեղադրվել էին հանրային տարածում և անօրինական էին: Ակտիվիստները հետևողական են լինելու նաև, որպեսզի այգին մինչև վերջ բարեկարգվի և պահպանվի որպես մշակութային տարածք:

«Մեր պայքարի արդյունքում քաղաքացիական պայքարի նոր մշակույթ է ձևավորվել Հայաստանում, հնարավոր է եղել հասնել փոփոխությունների մի երկրում, որտեղ 20 տարի շարունակ քերաօլիգարխիկ համակարգ է տիրում»,- նշեցին նրանք: Հետագայում ակտիվիստներն ընդերքի ոլորտի խնդիրների լուծման ուղղությամբ են գործելու:

  1. «Ծածկադմփոցով հարցերը չեն լուծվում»
    Նմանօրինակ բողոքի ակցիայի անցկացումը, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով, արդեն խոսում է այն մասին, որ ի վերջո մարդիկ այլևս չեն ուզում հանդուրժել այս իրավիճակը:
    15:10 19/05/2013
  2. Լյուքս Ստեփանյանի հարազատները պայքարելու են մինչև վերջ
    2013 թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանում սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատներն ի նշան բողոքի փորձում էին մայիսի 18-ին նրա դին տանել ՀՀ Կառավարության շենքի մոտ
    18:43 18/05/2013
  3. Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ կասկածվողին մեղադրանք է առաջադրվել
    Փաստի առթիվ 15.05.2013թ-ին ՀՀ ՊՆ ՔԾ 6-րդ կայազորային քննչական բաժնում` ՀՀ քր. օր.-ի 104 հոդ.-ի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ
    13:27 18/05/2013
  4. ՊԵԿ-ը անցել է «հարձակման»
    Բազմաթիվ տնտեսվարողներ նշում են, որ կտրուկ ավելացել են այլ տիպի ստուգումներ ևս, որոնք նույնպես կատարվում են իրավական պահանջների խախտմամբ:
    17:01 17/05/2013
  5. Էթիկայի հանձնաժողովը քննարկել է Գագիկ Խաչատրյանի հարցը
    Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկացանք, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված վարույթն ավարտված է:
    13:16 17/05/2013
  6. ՊԵԿ-ը ստուգումներ է կատարում՝ չներկայացնելով հիմնավորված որոշումը
    Օմբուդսմենը ստացել է ահազանգեր, որ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները հաճախակի այցելում են տնտեսվարող սուբյեկտներին և հաստատված պլանից դուրս ստուգումներ իրականացնում
    10:52 17/05/2013
  7. Զինվորական հանցագործությունների «բացահայտման» որջը
    Նախարարը պարտավոր է գնալ Վանաձորի զինվորական ոստիկանություն` նախ տեսնելու զինվորի վիճակը
    10:19 17/05/2013
  8. Խոշտանգե՞լ են ձերբակալված զինվորին
    Չի բացառվում, որ զինծառայողի վիճակն այնպիսին է, որ նրան ցույց տալ չեն ցանկանում:
    20:30 16/05/2013
  9. Նախկին պատգամավորի շենքը անցել է բանկին, բնակիչները զրկվել են տներից
    ԱԺ նախկին պատգամավոր Աշոտ Տոնոյանին (Տոնուսի Աշոտ) պատկանող Տոնուս շինարարական ընկերության պատճառով տուժած անձինք պահանջում են իրենց բնակարանները
    17:06 16/05/2013
  10. Հարթաշենցի մայրը դատապարտվեց պայմանական պատժի
    ՀՀ Սյունիքի մարզի Հարթաշեն գյուղում նորածնի սպանության գործով դատավճիռ է կայացվել՝ երեխայի մայրը՝ Աննա Մկրտչյանը, դատապարտվել է 2 տարվա պայմանական ազատազրկման
    14:24 16/05/2013