Ոստիկանության ապօրինի և անմարդկային բռնությունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    • Իրավունք - Չորեքշաբթի, 09 Մայիսի 2012, 19:54

Ս. թ. մայիսի 3-ից ՀՀ քաղաքացի, մարտի 1-ի հանձնաժողովի անդամ Արտավազդ Վարդանյանը, իրացնելով իր անկապտելի սահմանադրական իրավունքներն ու ազատությունները, հացադուլ է հայտարարել և նստացույց է անում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց (հասցեն` ք. Երևան, Գ.Քոչար 21ա): Նա մարտի 1-ի շնորհիվ վերարտադրված վարչախմբի իշխանության պայմաններում կատարվող ընտրությունների արդյունքները կանխորոշված է համարում և մտածող մարդկանց կոչ է անում որպես փակուղուց դուրս գալու ելք այլընտրանքային ընտրությունների անցկացման ուղիներ որոնել:

Եղանակային անբարենպաստ հանգամանքների ազդեցությունից առողջությունը պահպանելու և իր քաղաքացիական իրավունքները լիարժեք կերպով իրականացնելու տարրական պայմաններ ստեղծելու համար վրան և հովանոց տեղադրելու խնդրանքով հացադուլավորը մայիսի 3-ին դիմել է ՀՀ ոստիկանություն, իսկ հաջորդ օրը՝ մայիսի 4-ին, Երևանի քաղաքապետին և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ վերջիններիս տեղեկացնելով, որ հովանոցն արդեն տեղադրել է:

Երևանի քաղաքապետից մինչ այս պահը որևէ պատասխան չի ստացվել: ՀՀ մարդու իրավունքների  պաշտպանը վկայակոչել է Մաշտոցի այգու դեպքերի կապակցությամբ մեկ վրան տեղադրելու թույլատրելիության վերաբերյալ իր եզրակացության նախադեպը: Չնայած այս հանգամանքին, Ոստիկանությունը անձրևային եղանակի պայմաններում հացադուլավորին արգելել է նույնիսկ օգտվել հովանոցից, ինչպես նաև բանավոր կերպով նրան պարբերաբար զգուշացրել է, որ վրանի տեղադրումն արգելելու է:

Ս. թ. մայիսի 9-ին հացադուլավորը փորձել է վրան տեղադրել, սակայն Երևան քաղաքի ոստիկանության վարչության պետի տեղակալ, գնդապետ Ռոբերտ Մելքոնյանի գլխավորությամբ ժամանած ոստիկանական կարգախումբը հացադուլավորին բռնությամբ հանել է վրանից, այնուհետև՝ դարձյալ բռնություն կիրառելով, խլել է վրանը և հովանոցը: Ի պատասխան ներկաների վրդովմունքին, որ հացադուլավորը անձրևի տակ կթրջվի, գնդապետ Ռ. Մելքոնյանը կոպիտ կերպով պատասխանել է, թե թրջվում է, թող թրջվի:

  1. ԹԻ-ն դիմել է ԱԺ Էթիկայի հանձնաժողով Սամվել Ալեքսանյանի հարցով
    Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանավոր հանձնաժողովին
    16:19 24/05/2013
  2. Փաստաբանները հունիսի 10-ին եւ 11-ին գործադուլ կանեն
    Մայիսի 6-ին նախաձեռնող խմբի անդամ 46 փաստաբաններ հայտարարեցին, որ հունիսի 10-ին և 11-ին իրականացնելու են նոր գործադուլ
    14:13 24/05/2013
  3. Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է ԱԺ Էթիկայի հանձնաժողով
    Հիմք ընդունելով «Հետք» ինտերնետային լրատվամիջոցի 2013թ. ապրիլի 17-ին հրապարակված «Աժ-ում՝ ընտանյոք հանդերձ, կամ ովքե՞ր են պատգամավորների օգնականները» վերտառությամբ հոդվածը
    13:19 24/05/2013
  4. Հայտարարություն` ուղղված ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային ժողովին եւ ՀՀ արդարադատության նախարարությանը
    Հայաստանում ազատազրկվածները, մասնավորաբար՝ ցմահ դատապարտյալները շարունակում են անտեսված մնալ
    15:29 23/05/2013
  5. Վազգեն Խաչիկյանը դատի ժամանակ ուսումնասիրում էր անգլերեն լեզվի քերականությունը
    Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստում վկաները շարունակեցին ներկայացնել, որ իրենց հարազատները մեկնել են արտերկիր, թոշակ չեն ստացել:
    15:14 23/05/2013
  6. Խնամակալության և հոգաբարձության խորհրդի անպատասխանատու գործունեության արդյունքում խեղվում են բազմաթիվ երեխաների ճակատագրեր. Օմբուդսմեն
    Խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել երեխայի և այն անձի կյանքի հետազոտություն, ով հավակնում է նրա դաստիարակությանը:
    12:03 23/05/2013
  7. Վ. Շահինյան. Լիազորությունները չարաշահող պաշտոնատար անձինք կհայտնվեն ՀՔԾ տեսադաշտում
    «ՓԱՍՏԻՆՖՈ» գործակալության հարցերին է պատասխանում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը
    18:14 22/05/2013
  8. Քրեական գործ Սամվել Ալեքսանյանի կամ Տարոն Մարգարյանի դեմ
    Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց կառավարությանը, թե Փակ շուկայի ապօրինի շինարարության հարցով ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվում:
    17:35 22/05/2013
  9. Ինքնասպանություն երեք կրակոցով
    Մայիսի 24-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը` Ստեփանակերտ) կսկսվի զինծառայող Հայկ Կալեյանի մահվան գործով դատավարությունը:
    16:03 22/05/2013
  10. Զինված ուժերի օգտագործումը բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ հանցագործություն է
    ՀՔԱ Վանաձորի գրասենյակը արձանագրում է, որ
    15:55 22/05/2013