Սեւակ Արզարունու համար զարմանալի է, որ Նարեկին է մեղադրանք առաջադրվել

    • Իրավունք - Երեքշաբթի, 08 Մայիսի 2012, 13:28

Նարեկ Հարթունյանի գործով 07.05.2012թ. դատական նիստի ժամանակ ցուցմունք տվեց Սեւակ Արզարունին, ով, ի դեպ, հիմնական հեղինակն է այս ողջ դատական գործընթացի:

Դատավոր Ազարյանը հրապարակեց վկայի իրավունքներն ու պարտականությունները, ինչից հետո Ս.Արզարունին սկսեց ցուցմունք տալ:

Ս. Արզարունու ցուցմունքներում, ինչպես մյուս վկաներինը, առկա էին հակասություններ նախաքննության ժամանակ նախկին տրված ցուցմունքների հետ համեմատած, որոնց հիման վրա, ի դեպ, կալանավորվել էին Ն.Հարթունյանին, «Ջի Էյջ Սթորիջ» ՍՊ ընկերության փոխտնօրեն Ա.Մնացականյանին ու ընկերության հաշվապահ Ա.Գալստյանին` նրանց մեղադրվելով հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու մեջ:

Ս. Արզարունին հայտնեց, որ ընկերության եւ Հարթունյանների ֆինանսական շարժն իր հսկողության ներքո էր իրականացվում, և այդ ամենի թիկունքում կանգնած են ԱՄՆ-ում գտնվող Նարեկ Հարթունյանի եղբայր Սարո Հարթունյանը, մեղադրվող Ա.Մնացականյանն ու Ա.Գալստյանը, եւ որ ինքն էլ զարմացել է, երբ իմացել է, որ Նարեկին մեղադրում են հարկերից չարամտորեն խուսափելու եւ փողերի լվացման մեջ:

Ու չնայած, որ իր նախկին ցուցմունքերում Ս. Արզարունին մեղադրում էր նաեւ Ն.Հարթունյանին, դատարանում հայտնեց, որ Նարեկը Հայաստան էր ժամանում միայն «Նարեկացի» արվեստի միության գործերով, որ ի սկզբանե իրեն եւ Նարեկին միավորել են հայրենիքի նկատմամբ ունեցած ընդհանուր գաղափարները, եւ որ իրենք աշխատել են հանուն հայրենիքի բարօրության. ԼՂՀ-ում իր գլխավորությամբ Քնարավան գյուղն է կառուցվել, աջակցել է Շուշիի «Նարեկացի» արվեստի միության շինարարությանը եւ այլն:

Քնարավանում կառուցված տների որակի, եւ դրանց` սողանքային վայրում կառուցված լինելու մասին Ս. Արզարունին լռեց: Նա չասաց նաեւ, որ նախօրորք նրան տեղեկացրել էին այն մասին, որ այդ տարածքում տներ կառուցելը վտանգավոր է: Ինչեւէ, սրան մենք անդրադառնանք մեր հաջորդ հրապարակումներում:

Ցուցմունքի ընթացքում Ս. Արզարունին ինքն էլ խոստովանեց, որ 25.09.2010թ., իրոք, <<վիճաբանելու նպատակով>> գնացել է «Ջի Էյջ Սթորիջ» ՍՊ ընկերության գրասենյակ եւ կոտրել Հարթունյան ընտանիքի մոր հիշատակին դրված իրերը, չնայած դա հարձակում չորակեց. «Մի երկու ապակու պոլկա ջարդելը հարձակո՞ւմ է»,-ասաց նա` նշելով, որ ինքն այնտեղ է գնացել, քանի որ ցանկացել է պարզաբանումներ ստանալ Նարեկից իր նկատմամբ դրսեւորած վերաբերմունքի պատճառով: Նա, սակայն, չնշեց, որ գնացել է նույն ընկերություն «դուբինկաներով» ու թիկնապահներով, ինչպես հավաստիացնում են ընկերության աշխատակիցները:

Պաշտպանական կողմի փաստաբան Հայկ Ալումյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց մեկ այլ հետաքրքրական փաստի վրա. վկաներ Ս.Արզարունու եւ նրա թիկնապահ Էդգար Ղարիբյանի տպագիր ցուցմունքները 1/3 էջի չափով նույնությամբ կրկնվում են բառ առ բառ և ստացվում է, որ Սեւակ Արզարունու ցուցմունքում վերջինս ինքն իր մասին խոսվում է երրորդ դեմքով: Թե ինչպես է ստացվել, որ այս երկու վկաների ցուցմունքները բացարձակ նույնությամբ կրկնվում են անգամ կետադրական նշաններով, վկան չկարողացավ բացատրել. ինքը միայն ցուցմունք է տվել, թե ինչ է արձանագրվել, չի կարող բացատրել: Ակնհայտ է, որ քննիչ Ռ.Մկրտչյանը համակարգչային «copy paste»-ի միջոցով ուղղորդել է Սեւակ Արզարունուն, որն էլ հոժարակամ ստորագրել է այդ ցուցմունքի տակ:

Ս. Արզարունուց հետո ցուցմունք տվեց ընկերության նախկին պահեստապետ Լենդրուշը, ով, ի դեպ, հաստատեց, որ ընկերությունում եղել է ՀԴՄ, իրականցվել է մանրածախ առեւտուր. ընկերության աշխատակիցները երբեմն որոշ ապրանքներ էին գնում հենց ընկերության պահեստից: Նա իր ցուցմունքում նշեց նաև, որ անվտանգության աշխատակիցների կողմից հսկվող անցագրային կետի հակառակ կողմից` պահեստի դարպասների մոտից, ապրանքներ էր բացթողնվում նաև շրջաններից բեռնատարներով ժամանող անձանց:

Դատավորը նիստը հետաձգեց` հաջորդ դատական նիստը նշականելով մայիսի 11-ին` ժամը 12.00-ին:

  1. Քրեական հեղինակության որդին կրակել է սպայի վրա՞
    Իրավապաշտպան Արթուր Սաքունցը երեկ տեղեկություններ է ստացել Հայաստանի Մարտունու զորամասում երկու օր առաջ տեղի ունեցած միջադեպի մասին
    16:29 20/05/2013
  2. Օմբուդսմենը վիճարկում է ԲՈՒՀ -երի ընդունելության քննությունների միասնական համակարգի սահմանադրականությունը
    Գրեթե չորս տարի է, ինչ ՀՀ կառավարության որոշմամբ ընդունելության քննությունները կազմակերպվում և անցկացվում են բացառապես «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:
    13:49 20/05/2013
  3. Արմավիրի գյուղացիները պահանջում են վարչապետին կամ նախագահին
    Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած 5-6 գյուղերի բնակիչներն այսօր բողոքի ակցիան են անում եւ փակել են Արմավիր-Երեւան ճանապարհը:
    13:33 20/05/2013
  4. «Ծածկադմփոցով հարցերը չեն լուծվում»
    Նմանօրինակ բողոքի ակցիայի անցկացումը, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով, արդեն խոսում է այն մասին, որ ի վերջո մարդիկ այլևս չեն ուզում հանդուրժել այս իրավիճակը:
    15:10 19/05/2013
  5. Լյուքս Ստեփանյանի հարազատները պայքարելու են մինչև վերջ
    2013 թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանում սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատներն ի նշան բողոքի փորձում էին մայիսի 18-ին նրա դին տանել ՀՀ Կառավարության շենքի մոտ
    18:43 18/05/2013
  6. Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ կասկածվողին մեղադրանք է առաջադրվել
    Փաստի առթիվ 15.05.2013թ-ին ՀՀ ՊՆ ՔԾ 6-րդ կայազորային քննչական բաժնում` ՀՀ քր. օր.-ի 104 հոդ.-ի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ
    13:27 18/05/2013
  7. ՊԵԿ-ը անցել է «հարձակման»
    Բազմաթիվ տնտեսվարողներ նշում են, որ կտրուկ ավելացել են այլ տիպի ստուգումներ ևս, որոնք նույնպես կատարվում են իրավական պահանջների խախտմամբ:
    17:01 17/05/2013
  8. Էթիկայի հանձնաժողովը քննարկել է Գագիկ Խաչատրյանի հարցը
    Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկացանք, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված վարույթն ավարտված է:
    13:16 17/05/2013
  9. ՊԵԿ-ը ստուգումներ է կատարում՝ չներկայացնելով հիմնավորված որոշումը
    Օմբուդսմենը ստացել է ահազանգեր, որ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները հաճախակի այցելում են տնտեսվարող սուբյեկտներին և հաստատված պլանից դուրս ստուգումներ իրականացնում
    10:52 17/05/2013
  10. Զինվորական հանցագործությունների «բացահայտման» որջը
    Նախարարը պարտավոր է գնալ Վանաձորի զինվորական ոստիկանություն` նախ տեսնելու զինվորի վիճակը
    10:19 17/05/2013