«Մեռնես էլ՝ պիտի քվեարկես»

    • Իրավունք - Ուրբաթ, 04 Մայիսի 2012, 15:08

Այսօր ժամը 15:00-ին նախագահական նստավայրի մոտ բողոքի ակցիա է անցկացնում ապրիլի 5-ից հացադուլ հայտարարած զինծառայող Սուրեն Կիրակոսյանի մայրը, ով երեկ այցելել է որդուն և այսօր ահազանգ է հնչեցնում որդու կյանքը փրկելու համար:

“Որդիս ոտքի չէր կարողանում կանգնել, կաշի ու ոսկոր է դարձել, մի կերպ էր խոսում, հրաժարվել է դեղերից, չի վստահում իրեն անտերության մատնածներին, ասում է մեռնեմ պրծնեմ, վիճակ չուներ երեխաս: Ես մեկ ամսում 35 կգ նիհարելու համար էի բողոքում, բայց Սեյրան Օհանյանը տղայիս կմախք դարձրեց”, բողոքում էր մայրը:

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարը մերժել էր թե մոր, թե տղայի ընդունելության մասին խնդրանքը:

Մոր հորդորները հացադուլից հրաժարվելու մասին տղան մերժել է: Զինծառայողին հացադուլի ընթացքում որևէ մեկը չի այցելել, իսկ նրա պահանջը բուժհետազոտություն նշանակելու մասին չի կատարվել:

Երեկ Կապանի դատարանում նշանակված դատական նիստը չի կայացել: Զինծառայողի մորն ասել են, որ դատը տեղի կունենա ընտրություններից հետո, իսկ հիմա որդին պետք է մասնակցի ընտրություններին: “Մեռած վիճակում տղայիս տանելու են քվեարկության”, ասում է մայրը:

Նշենք, որ ազատազրկման դատապարտվածներն ընտրելու իրավունք չունեն, իսկ մինչև դատապարտվելը ազատազրկման մեջ գտնվող զինծառայողը իրավունք ունի ընտրել համամասնական ցուցակով:

Զինվորական դատախազությունում զինծառայողի մորն ասել են՝ թող հաց ուտի, ով է իրեն խնդրել հացադուլ անել:

  1. Ինքնասպանություն երեք կրակոցով
    Մայիսի 24-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը` Ստեփանակերտ) կսկսվի զինծառայող Հայկ Կալեյանի մահվան գործով դատավարությունը:
    16:03 22/05/2013
  2. Զինված ուժերի օգտագործումը բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ հանցագործություն է
    ՀՔԱ Վանաձորի գրասենյակը արձանագրում է, որ
    15:55 22/05/2013
  3. Բարձր աշխատավարձը օրենքը հարգելու երաշխիք չէ
    Հանձնաժողովը մինչ օրս չի իրականացրել իր մեկ այլ ոչ պակաս կարեւոր գործառույթ եւս` չի հրապարակել իր կայացրած գոնե այս երկու որոշումները, ինչպես պահանջում է օրենքը:
    15:23 22/05/2013
  4. ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ
    Շարունակվում է առողջական խնդիրներով ՀՀ տարբեր բնակավայրերից զինծառայողների հետ կապված ահազանգերը ծնողների կողմից:
    14:03 22/05/2013
  5. ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է քրեական գործ հարուցել Պնախարարի եւ այլ պաշտոնյաների դեմ
    ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը
    13:51 22/05/2013
  6. ՀՀ քաղաքացին դիմել է դատարան` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշումը ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի մասով անվավեր ճանաչելու պահանջով
    Վերոգրյալ որոշումը փոստային ծրարով ինձ ուղարկվել է Հանձնաժողովի կողմից 15.05.2013թ.-ին
    10:15 22/05/2013
  7. Ռուբեն Հայրապետյանի վկայությունը Հարսնաքարի գործով
    «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանն այսօր ներկայացել է դատարան:
    16:36 21/05/2013
  8. «Չեն կարողանում կարել ինքնասպանությունը երեխուս վրա»
    Նախաքննությունը շարունակվում է շուրջ երկու տարի: Զինվորի հայրն ասում է, որ քննիչները փորձում են ձևակերպել ինքնասպանություն և դրանով ամեն ինչ վերջացնել:
    13:49 21/05/2013
  9. Քրեական հեղինակության որդին կրակել է սպայի վրա՞
    Իրավապաշտպան Արթուր Սաքունցը երեկ տեղեկություններ է ստացել Հայաստանի Մարտունու զորամասում երկու օր առաջ տեղի ունեցած միջադեպի մասին
    16:29 20/05/2013
  10. Օմբուդսմենը վիճարկում է ԲՈՒՀ -երի ընդունելության քննությունների միասնական համակարգի սահմանադրականությունը
    Գրեթե չորս տարի է, ինչ ՀՀ կառավարության որոշմամբ ընդունելության քննությունները կազմակերպվում և անցկացվում են բացառապես «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:
    13:49 20/05/2013