Նարեկ Հարթունյանի գործով վկաները հակասական ցուցմունքներ են տվել

    • Իրավունք - Հինգշաբթի, 03 Մայիսի 2012, 19:20

Այսօր Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Նարեգ Հարթունյանի գործով դատական նիստը, որի ընթացքում, ինչպես հայտարարվել էր նախորդ դատական նիստում, պետք է հարցաքննվեին առաջին հինգ վկաները:

Դատական նիստը վարող դատավոր Ալեքսանդր Ազարյանը ներկայացրեց վկաների իրավունքներն ու պարտականությունները:

Այնուհետեւ ցուցմունք տվեց «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ՍՊ ընկերության նախկին գանձապահ Աստղիկ Գրիգորյանը: Նա հաստատեց, որ այն ժամանակահատվածում, երբ եղել են չարաշահումներ ընկերությունում, այն փաստացի ղեկավարել է Սեւակ Արզարունին:

Հաջորդը ցուցմունք տվեց ընկերության նախկին տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանը: Վերջինիս ցուցմունքն այնքան հակասական էր, որ անգամ դատախազ Բագրատ Պետրոսյանն ինքը նշեց այդ մասին: Դատախազը մեջբերեց Արտյոմ Մարտիրոսյանի դիմումից հատվածներ, որը չէր համապատասխանում դատարանում նրա կողմից տրված ցուցմունքին: Հիշեցնենք, որ հենց այս դիմումի ու ցուցմունքի հիման վրա էլ Նարեգ Հարթունյանին կալանավորելու որոշում էր կայացվել:

Բացի հակասական ցուցմունք տալը Ա. Մարտիրոսյանը նաեւ ակնհայտ թշնամանքով էր խոսում Նարեգ Հարթունյանի մասին` վերջինիս անվանելով «ներվային», իսկ նրա գործողությունները` «հիստերիա»: Ակնհայտ էր նաեւ, որ վկան անում էր ամեն ինչ` իրենից ամեն տեսակի կասկածներն ուղղելու դեպի Նարեկը:

«Թեեւ վկան փորձում էր շեղել իրենից սլաքը դեպի Նարեգը, սակայն նա պարզապես չէր կարող չիմանալ այն խախտումների մասին, որոնք ենթադրենք եղել են: Նա անընդհատ շեշտում էր Նարեկի անունը, մինչդեռ նույն խախտումներն արձանագրվել են հենց նրա օրոք:

Ոչ փաստացի, որ էլ իրավաբանորեն Նարեկը չի կառավարել ընկերությունը, իրավաբանական կապ չի ունեցել ընկերության հետ: Նա պարզապես զբաղված է եղել «Նարեկացի» արվեստի միության գործերով եւ չի մասնակցել ընկերության աշխատանքներին կամ էլ չի եղել Հայաստանում: Նարեկի` ընկերության հետ ունեցած միակ կապն այն է, որ նա սեփականատիրոջ` Գարաբեդ Հարությունյանի կրտսեր որդին է»-մեկնաբանելով վկայի ցուցմունքը` ասաց Նարեկ Հարթունյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Նրա խոսքերով ստացվում է, որ Նարեկին մեղադրում են այն գործողությունների համար, որի համար միայն ու միայն կարող են մեղադրվել Սեւակ Արզարունին ու Արտյոմ Մարտիրոսյանը:

Ավելացնենք, որ թեեւ բոլոր փաստաթղթերում առկա է հենց Արտյոմ Մարտիրոսյանի ստորագրությունը, սակայն վերջինս հավաստիացնում է, թե չի իմացել` ինչ է ստորագրում: Նրա խոսքերով նա նույնիսկ իր աշխատավարձի չափը չի իմացել, այսինքն չի իմացել, թե որքան է նշված իր պայմանագրում:

Սակայն այս փաստն անգամ կասկածներ առաջացրեց, քանի որ իր ցուցմունքի սկզբում վկան նշեց, որ ինքը հիփոթեքային վարկ է վերցրել, իսկ դա անել առանց աշխատավարձի մասին տեղեկանքի գրեթե անհնար է: Ընդ որում այդ տեղեկանքը պետք է ստորագրած լիներ հենց ինքը` տնօրեն Արտյոմ Մարտիրոսյանը:

Ընդհանուր առմամբ վկա Արտյոմ Մարտիրոսյանը խուճապի մեջ էր, քանի որ պաշտպանական կողմի մանրամասն հարցադրումներից ընկավ ծուղակը և ստիպված էր «թարմացնել» իր հիշողությունը, թե որտեղ ինչ է գրել և ում վերաբերյալ:

Ակնկալվում էր, որ այսօր կհարցաքննվեր նաեւ այս ամենի գլխավոր հեղինակ Սեւակ Արզարունին, սակայն ամբաստանյալներից Արթուր Գալստյանն իրեն վատ զգաց, եւ դատավորը որոշեց դատական նիստը հետաձգել եւ նշանակել այն մայիսի 7-ին` ժամը 12-ին:

  1. Ռուբեն Հայրապետյանի վկայությունը Հարսնաքարի գործով
    «Հարսնաքար» ռեստորանային համալիրի սեփականատեր Ռուբեն Հայրապետյանն այսօր ներկայացել է դատարան:
    16:36 21/05/2013
  2. «Չեն կարողանում կարել ինքնասպանությունը երեխուս վրա»
    Նախաքննությունը շարունակվում է շուրջ երկու տարի: Զինվորի հայրն ասում է, որ քննիչները փորձում են ձևակերպել ինքնասպանություն և դրանով ամեն ինչ վերջացնել:
    13:49 21/05/2013
  3. Քրեական հեղինակության որդին կրակել է սպայի վրա՞
    Իրավապաշտպան Արթուր Սաքունցը երեկ տեղեկություններ է ստացել Հայաստանի Մարտունու զորամասում երկու օր առաջ տեղի ունեցած միջադեպի մասին
    16:29 20/05/2013
  4. Օմբուդսմենը վիճարկում է ԲՈՒՀ -երի ընդունելության քննությունների միասնական համակարգի սահմանադրականությունը
    Գրեթե չորս տարի է, ինչ ՀՀ կառավարության որոշմամբ ընդունելության քննությունները կազմակերպվում և անցկացվում են բացառապես «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:
    13:49 20/05/2013
  5. Արմավիրի գյուղացիները պահանջում են վարչապետին կամ նախագահին
    Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած 5-6 գյուղերի բնակիչներն այսօր բողոքի ակցիան են անում եւ փակել են Արմավիր-Երեւան ճանապարհը:
    13:33 20/05/2013
  6. «Ծածկադմփոցով հարցերը չեն լուծվում»
    Նմանօրինակ բողոքի ակցիայի անցկացումը, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով, արդեն խոսում է այն մասին, որ ի վերջո մարդիկ այլևս չեն ուզում հանդուրժել այս իրավիճակը:
    15:10 19/05/2013
  7. Լյուքս Ստեփանյանի հարազատները պայքարելու են մինչև վերջ
    2013 թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանում սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատներն ի նշան բողոքի փորձում էին մայիսի 18-ին նրա դին տանել ՀՀ Կառավարության շենքի մոտ
    18:43 18/05/2013
  8. Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ կասկածվողին մեղադրանք է առաջադրվել
    Փաստի առթիվ 15.05.2013թ-ին ՀՀ ՊՆ ՔԾ 6-րդ կայազորային քննչական բաժնում` ՀՀ քր. օր.-ի 104 հոդ.-ի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ
    13:27 18/05/2013
  9. ՊԵԿ-ը անցել է «հարձակման»
    Բազմաթիվ տնտեսվարողներ նշում են, որ կտրուկ ավելացել են այլ տիպի ստուգումներ ևս, որոնք նույնպես կատարվում են իրավական պահանջների խախտմամբ:
    17:01 17/05/2013
  10. Էթիկայի հանձնաժողովը քննարկել է Գագիկ Խաչատրյանի հարցը
    Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկացանք, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված վարույթն ավարտված է:
    13:16 17/05/2013