Նարեկ Հարթունյանի գործով ցուցմունք կտա Սեւակ Արզարունին

    • Իրավունք - Երկուշաբթի, 23 Ապրիլի 2012, 21:12

Այսօր Շենգավիթի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Նարեկ Հարթունյանի քրեական գործի դատական նիստը: Դատական նիստի ընթացքում մեղադրող դատախազ Բագրատ Պետրոսյանը հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, ապա դատավորը հարցրեց պաշտպանության կողմին` արդյոք ընդունում են առաջադրվող մեղադրանքը, թե ոչ: Նարեկ Հարթունյանը, Անի Մնացականյանն ու Արթոււր Գալստյանն ասացին, որ իրենց մեղավոր չեն ճանաչում:

Գործը քննող դատավոր Ալեքսանդր Ազարյանը դատավարության կողմերի հետ միասին քննարկեց ապացույցների հետազոտման կարգը, որոշեց նիստը հետաձգել, նշանակել այն մայիսի 3-ին` ժամը 10.30-ին:

Այդ օրը ցուցմունք կտան առաջին հինգ վկաները, այդ թվում նաեւ Սեւակ Արզարունին: Հիշեցնենք, որ այս ողջ գործընթացքում վերջինս որոշիչ դեր ունի: Այն բանից հետո, երբ Հարթունյանները բացահայտեցին, որ Սեւակ Արզարունուն վստահված, Գարաբեդ Հարթունյանին պատկանող «Ջի Էյջ Սթորիջ էնթերփրայզս» ՍՊ ընկերությունում հսկայական յուրացումներ են տեղի ունենում, եւ դիմեցին դատարան գումարները հետ ստանալու պահանջով, Սեւակ Արզարունու կնոջ եղբայրը` Գարիկ Բաբայանը, որին աշխատանքի էր ընդունել Սեւակ Արզարունին, իբրեւ «մտահոգ քաղաքացի» դիմում էր գրել ոստիկանություն` հայտնելով ընկերությունում տեղի ունեցող այսպես ասած «չարաշահումների» մասին:

Հենց այս սուտ դիմումի, կեղծ ապացույցների հիման վրա էլ հարուցվեց Նարեկ Հարթունյանի եւ ընկերության եւս երկու աշխատակցի դեմ քրեական գործը, կալանավորեցին նրանց, ապա ազատ արձակեցին:

  1. Սփյուռքահայ գործարարի շենքից տուն գնած քաղաքացու բնակարանի թալանի գործով վկաները դատարան չեն ներկայանում
    Վկաները ըստ երևույթին հնարավոր բոլոր տարբերակներով խուսափում են դատարանում վկայություն տալուց:
    15:19 19/06/2013
  2. Freedom House-ը Հայաստանն ընդգրկել է կիսաավտորիտար երկրների շարքում
    Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Անցումային շրջանում գտնվող երկրներ - 2013» զեկույցը:
    12:02 19/06/2013
  3. Հետախուզվող Աշոտ Սուքիասյանը նամակ է գրել Հետքին եւ դատախազությանը
    Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ եւ ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի եւ Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության եւ առանց նրանց համաձայնության:
    11:14 19/06/2013
  4. «Հարսնաքար»-ի մատուցողները ոչ տեսել են, ոչ էլ լսել
    Բոլոր վկաները դատարանում միաբերան կրկնեցին, որ իրենք որևէ տեղեկություն չունեն, կատարվածի մասին էլ իմացել են ավելի ուշ լրատվամիջոցներից:
    22:05 18/06/2013
  5. «Ռուսալ-արմենալ»-ը սպառնացել է ազատել աշխատակիցներին եւ աշխատողներ բերել Աֆրիկայից
    Նրանք դիմում են վարչապետին, որպեսզի նա հանձնարարի լսելու աշխատակիցների բողոքները
    14:29 18/06/2013
  6. Հրայր Թովմասյանի վարսավիրն էր հարցրել
    Պետական կառավարման ոլորտում, ըստ Հրայր Թովմասյանի, առկա են խնդիրներ, որոնք չարորակ ուռուցքի պես կարող են վտանգել մեր պետական համակարգը:
    13:02 18/06/2013
  7. 98-ամյա հունգարացին դատվում է Երկրորդ համաշխարհայինի հանցաքների համար
    Հունգարիայում 98-ամյա Լասլո Չատարը դատվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարած հանցանքների համար:
    12:37 18/06/2013
  8. Բաց նամակ Սահմանադրական դատարանի անդամներին
    Սահմանադրական դատարանը իր կայքում նպատակաուղղված կեղծել է Սահմանադրության ռուսերեն և երեք անգլերեն թարգմանություններ:
    19:24 17/06/2013
  9. Հրանուշ Խառատյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի հայցը մերժվել է
    Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Արսեն Բաբայանի նախագահությամբ, այսօր մերժվել է Հրանուշ Խառատյանի հայցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի:
    17:45 17/06/2013
  10. Copy-paste անող եւ ստատուս տպող կայքերը պղծում են լրատվական դաշտը եւ առաջ ընկնում հաշվիչներում
    «Դրական փոփոխություն չի լինի, մինչև Ազգային ժողովն օրենք չընդունի, և copy-paste անող կայքերը չտուգանվեն»,- «Մեդիալաբին» ասում է Արամ Աբրահամյանը:
    15:56 17/06/2013