Ի գիտություն ՀՀ ոստիկանության

    • Իրավունք - Երկուշաբթի, 23 Ապրիլի 2012, 11:47

Ապօրինի հրաման կատարող ոստիկանները չեն կարող խոչընդոտել ՀՀ քաղաքացիների՝ երկրում օրինականությունը վերականգնելու գործողություններին։ Մենք` Երևան քաղաքի Մաշտոցի պողոտային հարող այգում կառուցված ինքնակամ շինությունների ապոմոնտաժումը նախաձեռնած բրիգադների անդամներս, կրկին հրապարակավ հայտարարում ենք, որ անտեսելու ենք առանց օրինական հիմքերի այդ շինությունների պաշտպանության նպատակով տեղադրված երկաթյա արգելապատնեշները, չենք ենթարկվելու ոստիկանության անօրինական հրամաններին և ապամոնտաժելու ենք ինքնակամ շինությունները։

Մեզ համար ակնհայտ է, որ Մաշտոցի այգում մինչ օրս ոստիկանության կատարած բոլոր գործողությունները` ներառյալ 2012 թվականի ապրիլի 15-ին այգում տեղի ունեցած դեպքի կապակցությամբ հարուցված և իրականացվող վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթը, չեն համապատասխանում այդ իրավապահ մարմնի` օրենքով սահմանված լիազորություններին։

Ստիպված ենք հիշեցնելու ոստիկանությանը, որ Հայաստանի գործող օրենսդրության համաձայն վարչական պատասխանատվության ենթակա չէ այն անձը, որը թեև վարչական իրավախախտումների համար վարչական պատասխանատվություն սահմանող նորմատիվ ակտերով նախատեսված գործողություն է կատարել, սակայն գործել է`

1. այնպիսի մի վտանգ վերացնելու համար, որը սպառնացել է պետական կամ հասարակական կարգին, հանրային սեփականությանը, քաղաքացիների իրավունքներին ու ազատություններին, կառավարման սահմանված կարգին, երբ այդ վտանգը տվյալ հանգամանքներում չէր կարելի վերացնել այլ միջոցներով և եթե հասցված վնասը կանխված վնասի համեմատությամբ ավելի նվազ կարևորություն ունի,

2. ի պաշտպանություն հակաիրավական ոտնձգությունից պետական կամ հասարակական կարգի, հանրային սեփականության, քաղաքացիների իրավունքների ու ազատությունների, կառավարման սահմանված կարգի ոտնձգություն կատարողին վնաս պատճառելու ճանապարհով, ընդ որում` թույլ չտալով անհրաժեշտ պաշտպանության սահմանների անցում:

Կրկին հայտնում ենք, որ մեզանից յուրաքանչյուրը, ով նախապես գրավոր տեղեկացրել է ոստիկանությանը իր քաղաքացիական անհնազանդության մասին և ցուցաբերել է այդ անհնազանդությունը փաստացի կատարված գործողություններով, խորին համոզմունք ունի, որ, չենթարկվելով պետության ներկայացուցիչների անօրինական հրամաններին, կատարում է իր քաղաքացիական պարտքը և, անտեսելով պետության կողմից պատժիչ և/կամ ռեպրեսիվ գործողությունների կիրառման հնարավորությունը, պատրաստ է առանց բռնության իրականացնել իր առջև դրված նպատակը։

Ուստի ոստիկանությանը տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 15-ին Մաշտոցի այգում տեղի ունեցած իրադարձություններին մասնակցել է քառասունից ավել քաղաքացի, որոնք բոլորը` հեռացնելով տեղադրված երկաթյա արգելապատնեշները, իրենց և հանրության իրավունքների իրացման նպատակով մտել են ոստիկանների կողմից անօրինական հիմքերով պահպանվող տարածք և փորձել ապոմոնտաժել այնտեղ գտնվող ինքնակամ շինությունը: Այդ փաստից ելնելով համոզմունք ենք հայտնում, որ ոստիկանության կողմից իր ենթադրյալ լիազորությունների շրջանակում ապամոնտաժող բրիգադների չորս անդամների նկատմամբ հարուցված և իրականացվող վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթը ոչ միայն անօրինական է, այլև ձևական բնույթ ունի։ Եթե ոստիկանությունը ի զորու չէ իր վարույթում ընդգրկելու տվյալ դեպքին մասնակցած բոլոր ապամոնտաժողներին, ապա մենք պատրաստ ենք այդ գործում առկա ձևականությունը վերացնելու նպատակով ոստիկանությանը ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն։

Միևնույն ժամանակ տեղյակ ենք պահում, որ պետության որևէ պատժիչ և/կամ ռեպրեսիվ գործողության կիրառումը որևէ կերպ չի կարող մեր հայտարարած նպատակներին հասնելու համար անհրաժեշտ գործողություններից հրաժարվելու հիմք դառնալ։

Մաշտոցի պուրակում ինքնակամ շինությունների ապամոնտաժման նախաձեռնող խումբ

  1. Քրեական հեղինակության որդին կրակել է սպայի վրա՞
    Իրավապաշտպան Արթուր Սաքունցը երեկ տեղեկություններ է ստացել Հայաստանի Մարտունու զորամասում երկու օր առաջ տեղի ունեցած միջադեպի մասին
    16:29 20/05/2013
  2. Օմբուդսմենը վիճարկում է ԲՈՒՀ -երի ընդունելության քննությունների միասնական համակարգի սահմանադրականությունը
    Գրեթե չորս տարի է, ինչ ՀՀ կառավարության որոշմամբ ընդունելության քննությունները կազմակերպվում և անցկացվում են բացառապես «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:
    13:49 20/05/2013
  3. Արմավիրի գյուղացիները պահանջում են վարչապետին կամ նախագահին
    Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած 5-6 գյուղերի բնակիչներն այսօր բողոքի ակցիան են անում եւ փակել են Արմավիր-Երեւան ճանապարհը:
    13:33 20/05/2013
  4. «Ծածկադմփոցով հարցերը չեն լուծվում»
    Նմանօրինակ բողոքի ակցիայի անցկացումը, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով, արդեն խոսում է այն մասին, որ ի վերջո մարդիկ այլևս չեն ուզում հանդուրժել այս իրավիճակը:
    15:10 19/05/2013
  5. Լյուքս Ստեփանյանի հարազատները պայքարելու են մինչև վերջ
    2013 թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանում սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատներն ի նշան բողոքի փորձում էին մայիսի 18-ին նրա դին տանել ՀՀ Կառավարության շենքի մոտ
    18:43 18/05/2013
  6. Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ կասկածվողին մեղադրանք է առաջադրվել
    Փաստի առթիվ 15.05.2013թ-ին ՀՀ ՊՆ ՔԾ 6-րդ կայազորային քննչական բաժնում` ՀՀ քր. օր.-ի 104 հոդ.-ի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ
    13:27 18/05/2013
  7. ՊԵԿ-ը անցել է «հարձակման»
    Բազմաթիվ տնտեսվարողներ նշում են, որ կտրուկ ավելացել են այլ տիպի ստուգումներ ևս, որոնք նույնպես կատարվում են իրավական պահանջների խախտմամբ:
    17:01 17/05/2013
  8. Էթիկայի հանձնաժողովը քննարկել է Գագիկ Խաչատրյանի հարցը
    Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկացանք, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված վարույթն ավարտված է:
    13:16 17/05/2013
  9. ՊԵԿ-ը ստուգումներ է կատարում՝ չներկայացնելով հիմնավորված որոշումը
    Օմբուդսմենը ստացել է ահազանգեր, որ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները հաճախակի այցելում են տնտեսվարող սուբյեկտներին և հաստատված պլանից դուրս ստուգումներ իրականացնում
    10:52 17/05/2013
  10. Զինվորական հանցագործությունների «բացահայտման» որջը
    Նախարարը պարտավոր է գնալ Վանաձորի զինվորական ոստիկանություն` նախ տեսնելու զինվորի վիճակը
    10:19 17/05/2013