Freedom House. Հայաստանում իրավապաշտպան կազմակերպությունը հարձակման է ենթարկվել

    • Իրավունք - Շաբաթ, 21 Ապրիլի 2012, 16:53

Freedom House-ը հորդորում է հայկական իշխանություններին շուտափույթ և անկախ կերպով քննել «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» առաջատար իրավապաշտպան կազմակերպության նկատմամբ խմբակային հարձակումը և ոստիկանության կողմից միջամտության բացակայությունը, երբ բռնություններ սկսվեցին:

2012 թ. ապրիլի 16-ին շուրջ 200 քաղաքացիներ հավաքվել էին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի մոտ` բողոքելու ադրբեջանական չորս կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրության դեմ, որոնք պետք է ցուցադրվեին հաջորդ օրը՝ ադրբեջանական ֆիլմերի փառատոնի շրջանակներում: Երբ բողոքի ակցիայի կազմակերպիչների և ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավարի բանակցությունները երկարեցին, ամբոխը դարձավ անհանգիստ և ջարդեց պատուհանները՝ սպառնալով այլ բռնություններ կիրառել, եթե փառատոնի կազմակերպիչները չհրաժարվեին ֆիլմերը ցուցադրելուց: Ամբոխը վերջապես ցրվեց, երբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը հայտարարեց, որ ֆիլմերի փառատոնը չեղյալ է հայտարարվում:

Ֆիլմերի փառատոնը Խաղաղասիրական նախաձեռնությունների Կովկասյան կետրոնի ծրագիրն էր՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցմանը, բայց, ինչպես հայտնվում է, հայ ազգայնական խմբերը և քաղաքական կուսակցությունները միասին են կազմակերպել միջոցառումը դադարեցնելուն ուղղված ակցիան:

Ֆիլմերի ցուցադրությունը նախկինում պլանավորվել էր Գյումրիի Ասպարեզ լրագրողների ակումբում, բայց չեղյալ էր հայտարարվել նպատատիպ հարձակման սպառնալիքների պատճառով:

Freedom House-ը կոչ է անում իշխանություններին` կատարելու իրենց պատրավորությունները, պահպանելու փառատոնը և դրա կազմակերպիչներին և պաշտպանելու բոլոր քաղաքացիների խաղաղ արտահայտման ազատությունը:

Freedom House-ի 2012 թ. աշխարհում ազատության միասին զեկույցում Հայաստանը գնահատվել է որպես «մասնակի ազատ» և «ոչ ազատ»՝ 2011 թ. մամուլի ազատության մասին զեկույցում: 2011 թ. անցումային շրջանի ազգերի մասին զեկույցոււմ Հայաստանը դասակարգվել է որպես կիսակոնսոլիդացված ավտորիտար ռեժիմ: Հայ և ադրբեջանական բնակչության միջև էթնիկ և տարածքային լարվածությունը մնում է բարձր: Կիսաինքնավար Լեռնային Ղարաբաղի շուրջ յոթամյա պատերազմն ավարտվել է 1994 թ. հրադադարով, բայց այն դեռ պետք է լիովին լուծվի:

  1. «Հարսնաքար»-ի մատուցողները ոչ տեսել են, ոչ էլ լսել
    Բոլոր վկաները դատարանում միաբերան կրկնեցին, որ իրենք որևէ տեղեկություն չունեն, կատարվածի մասին էլ իմացել են ավելի ուշ լրատվամիջոցներից:
    22:05 18/06/2013
  2. «Ռուսալ-արմենալ»-ը սպառնացել է ազատել աշխատակիցներին եւ աշխատողներ բերել Աֆրիկայից
    Նրանք դիմում են վարչապետին, որպեսզի նա հանձնարարի լսելու աշխատակիցների բողոքները
    14:29 18/06/2013
  3. Հրայր Թովմասյանի վարսավիրն էր հարցրել
    Պետական կառավարման ոլորտում, ըստ Հրայր Թովմասյանի, առկա են խնդիրներ, որոնք չարորակ ուռուցքի պես կարող են վտանգել մեր պետական համակարգը:
    13:02 18/06/2013
  4. 98-ամյա հունգարացին դատվում է Երկրորդ համաշխարհայինի հանցաքների համար
    Հունգարիայում 98-ամյա Լասլո Չատարը դատվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարած հանցանքների համար:
    12:37 18/06/2013
  5. Բաց նամակ Սահմանադրական դատարանի անդամներին
    Սահմանադրական դատարանը իր կայքում նպատակաուղղված կեղծել է Սահմանադրության ռուսերեն և երեք անգլերեն թարգմանություններ:
    19:24 17/06/2013
  6. Հրանուշ Խառատյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի հայցը մերժվել է
    Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Արսեն Բաբայանի նախագահությամբ, այսօր մերժվել է Հրանուշ Խառատյանի հայցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի:
    17:45 17/06/2013
  7. Copy-paste անող եւ ստատուս տպող կայքերը պղծում են լրատվական դաշտը եւ առաջ ընկնում հաշվիչներում
    «Դրական փոփոխություն չի լինի, մինչև Ազգային ժողովն օրենք չընդունի, և copy-paste անող կայքերը չտուգանվեն»,- «Մեդիալաբին» ասում է Արամ Աբրահամյանը:
    15:56 17/06/2013
  8. Վարդան Սեդրակյանը կապ չունի Պ.Հայրիկյանի մահափորձի հետ՝ հայտարարում են ամբաստանյալները
    Խաչատուր Պողոսյանը հայտարարեց, որ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը որևէ կապ չունի մահափորձի հետ:
    14:15 17/06/2013
  9. Մինչեւ ո՞ւր է ոստիկանության վերահսկողության սահմանը
    Օրերս «Հայկական ժամանակը» տեղեկություն հրապարակեց, որ իր աշխատասենյակում դաժան ծեծի է ենթարկվել Հայբիզնեսբանկի վարչության պետը:
    14:05 17/06/2013
  10. Ուղիղ մեկ տարի առաջ տեղի ունեցավ Հարսնաքարի ողբերգությունը
    Ուղիղ մեկ տարի առաջ այս օրը՝ 2012 թվականի հունիսի 17-ին Հարսնաքար ռեստորանում տեղի ունեցավ ողբերգական միջադեպը:
    12:49 17/06/2013