Հայաստանում ապրիլի 18-ի դրությամբ վերանայվել կամ վերանայման գործընթացի մեջ են գտնվում ընտրական գործընթացի խախտման 14 դեպք:
Սակայն ոստիկանությունն այդպես էլ չի գտել այն միջադեպի հանցակազմը, երբ հանրապետական թեկնածու Նահապետ Գեւորգյանի մարդիկ ծեծի են ենթարկել իրենց մրցակցին և ստիպել հանել թեկնածությունը: Սա ճչացող դեպք էր և ընտրական օրենսդրության ակնհայտ խախտում: Բայց ոստիկանությունը ծեծի ենթարկված թեկնածուին նույնիսկ տուժած չի ճանաչել և ոչ մեկին պատասխանատվության չի ենթարկել: Եվ ամենակարևորը` չի ճանաչվել թեկնածությունը հանելու հարկադրման փաստը:
Ոստիկանությունը միանգամից և առանց հետաքննության հայտարարեց, որ Գյումրիի քաղաքապետի փեսացուի սպանությունը քաղաքական բնույթ չունի: Այս տարբերակը նույնիսկ չի քննարկվել, չնայած Գյումրիի քաղաքապետը սրա մասին հայտարարել է հրապարակայնորեն:
Ոստիկանությունը պատշաճ ձևով չի արձագանքել նաև Նիկոլ Փաշինյանի` թիվ 7 ընտրատածքում նախընտրական քարոզարշավի խոչընդոտման փաստին: Մի փաստով հարուցվել է քրեական գործ, Մալաթիայի ոստիկանության բաժնի քննչական վարչոււթյունում անցկացվում է նախնական հետաքննությունը, սակայն, դժվար թե հայտարարվի, որ քարզարշավին խոչընդոտել են ՀՀԿ թեկնածու Սամվել Ալեքսանյանի մարդիկ:
Բայց դե, ոստիկանությունը ժամանակ չունի զբաղվել այդպիսի հարցերով, նրանք քաղաքացիներից պաշտպանում են Մաշտոցի պուրակում անօրինական կառուցված կրպակները: Տասնյակ ոստիկաններ շարունակ հերթապահում են այգում, որպեսզի ոչ ոք անօրինական կրպակներից պտուտակ չհանի: Իսկ հիմա ոստիկաններն անցնում են ապամոտնաժող բրիգադների անդամների տներով, փորձելով ինչ-որ բան պարզել:
Բայց ոստիկանությունը, որը պաշտպանում է շինությունները քաղաքացիներից, չի պաշտպանում Նիկոլ Փաշինյանին կանանցից, ովքեր «չեն ցանկանում նրան լսել»:
Այս բոլոր միտումները խոսում են այն մասին, որ ոստիկանությունը չի կատարում իրավակարգի և օրենքի պաշտպանության իր սահմանադրական պարտականությունները և կանգնած է իշխող խմբերի եւ օլիգարխների պաշտպանության դիրքերում: Դա նշանակում է, որ վճռական պահին, ընտրությունների ժամանակ կամ հետո, եթե քաղաքացիները փորձեն պաշտպանել իրենց ուզուրպացված իրավունքները, ոստիկանությունը նորից դուրս կգա ժողովրդի դեմ, պաշտպանելով օլիգարխներին և իշխող խմբերին:
Երևի հենց դրա համար է Սերժ Սարգսյանը Վովա Գասպարյանին ոստիկանապետ նշանակել: Այդ նպատակով, ոստիկանությունն ավելի ու ավելի է ռազմականացվում, ստանալով մարտական որակներ:
