Նախարարության կեղտոտ խոհանոցը-2

    • Իրավունք - Հինգշաբթի, 19 Ապրիլի 2012, 13:10

Բնապահպանության նախարարության աշխատակից Աիդա Հովհաննիսյանին աշխատանքի վայրում բաժնի պետի և նրա տեղակալի կողմից ծեծի ենթարկելու հիմքով քրեական գործ հարուցելու մասին բողոքն այս անգամ մերժել է Կենտրոնի դատախազ Ա. Քալաշյանը` հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ: Դատախազն ընդհանրապես անտեսել է ծեծի հետևանքներն արձանագրած դատաբժշկական եզրակացությունը:

“Հարց է առաջանում` ինչպես իմ մարմնի վրա առաջացան մարմնական վնասվածքներ, ով կամ ովքեր են դրանք հասցրել, ինչու է անտեսվել դատաբժշկի թիվ 77 եզրակացությունը”, դատարանին ուղղված իր բողոքում գրել է Աիդա Հովհաննիսյանը:

Եթե հետաքննիչ Ս. Աբովյանը իր մերժման որոշմաn մեջ չի ժխտել կնոջ մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքը` եզրակացնելով, որ “անզգուշությամբ ցավ պատճառելը քրեորեն պատժելի չէ”, ապա դատախազ Քալաշյանը գտել է, որ միջադեպի հետևանքով գտնվելով նյարդայնացած վիճակում, Աիդա Հովհաննիսյանը “դեպքի հանգամանքներն ըմբռնել և վերարտադրել է սուբյեկտիվորեն”:

Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քննության կառնվի Աիդա Հովհաննիսյանի բողոքը նույն շրջանի դատախազ Ա Քալաշյանի կողմից քրեական գործ հարուցելու մերժման որոշման օրինականությունը հաստատելու, դրա հիմքը փոփոխելու և բերված բողոքը մերժելու մասին որոշման դեմ: 54-ամյա կինը պահանջում է պարտավորեցնել Երևան քաղաքի դատախազությանը վերացնել իր իրավունքների խախտումները և հարուցել քրեական գործ իր հաղորդման հիման վրա:

Մերժվել է նաև Աիդա Հովհաննիսյանի դիմումը, որով Կենտրոնի ոստիկանությունից պահանջել էր տրամադրել իր հայտարարության հիման վրա նախապատրաստված նյութերի պատճենները, ուստի դատարանից պահանջել է նաև պարտավորեցնել կատարել այս պահանջը:

Բողոքում կինը մանրամասն նկարագրել է, թե ինչպես են բռնությունների ենթարկել իրեն և հայհոյանքներ տվել իր հասցեին վերադասները: “Ձեռքերս ամբողջությամբ կապտուկների մեջ են եղել, և դեպքից հետո գտնվել եմ բուժման մեջ, անաշխատունակ եմ եղել”, ասում է կինը, ով վճռական է մինչև վերջ պայքարել եւ պատասխանատվության ենթարկել բռնարարքի հեղինակներին:  

Մերժման որոշումներից պարզ երևում է, թե ինչպիսի սերտ համագործակցության մեջ են դատախազությունն ու բնապահպանության նախարարությունը: Դատախազ Քալաշյանը, ով մինչև մերժման որոշում կայացնելը կնոջը խոստացել է օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն, բոլորովին հակառակ որոշումն է կայացրել, բացի այդ, ինչպես երևում է սույն որոշումից, տուժող է ճանաչվել նաև բաժնի պետ Հրաչյա Այվազյանը: Դատախազությանը տրամադրվել են ժողովների և քննարկումների արձանագրություններ` աշխատակիցների ստորագրությամբ և այլն: Մի խոսքով, համախմբվել և բոլոր միջոցներով պայքարում են կնոջ դեմ:

Մասնավորապես, Աիդա Հովհաննիսյանի համար ստեղծել են աշխատանքային անտանելի պայմաններ: Աշխատակիցները նրա հետ չեն շփվում, աշխատանքային առաջադրանքներ չեն տրվում: Աիդա Հովհաննիսյանն ասում է, որ բաժնի պետը, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, աշխատողներին արգելում է իր հետ շփվել, այն դեպքում, երբ մինչ միջադեպը միշտ էլ աշխատակիցների կողմից արժանացել է առանձնակի վերաբերմունքի:

Բնապահպանության նախարարության պետական տեսչության ընդերքի երկրաբանական և մարկշերդերական վերահսկողության բաժնի աշխատակիցները (այս բաժնում է աշխատում Աիդա Հովհաննիսյանը) նախարարի գիտությամբ մի ժողով են կազմակերպել , որտեղ քննարկել են lragir.am կայքում հրապարակված “Նախարարության կեղտոտ խոհանոցը” հոդվածի շուրջ “խնդրո առարկա հարցի վերաբերյալ դատավարության որոշումը` հետագա ընթացք տալու համար”:

Վերը նշված ժողովի արձանագրությունը հանձնարարական անվանմամբ ուղարկել են Աիդա Հովհաննիսյանին, որով պարտադրել են կնոջը գրավոր բացատրություններ տալ “ բաժնի պետի և տեղակալի կողմից չկատարված գործողությունների մասին տպագրված զրպարտիչ և հրահրիչ հոդվածի ” վերաբերյալ` պահանջելով “տպագրել զրպարտիչ հոդվածի վերաբերյալ հերքումներ”:

Սույն փաստաթղթով, որը ստորագրել է նախարարության աշխատակազմի ղեկավար Է. Փիրումյանը, անդրադարձել են նաև Աիդա Հովհաննիսյանի” պահվածքին, որը ստեղծել է անառողջ, ոչ աշխատանքային մթնոլորտ” և բաժնի պետից պահանջել են կարգի հրավիրել նրան:

Ի պատասխան հանձնարարականի, Աիդա Հովհասննիսյանը գրել է «lragir.am կայքում հրապարակված նյութը բաժնի պետ Հրաչյա Այվազյանի և տեղակալ Աշոտ Խաչատրյանի կողմից կատարած արարքի դառը և ճշմարիտ իրողությունն է”:

Լուսանկարում  ձախից Հրաչյա Այվազյանն է

  1. Սփյուռքահայ գործարարի շենքից տուն գնած քաղաքացու բնակարանի թալանի գործով վկաները դատարան չեն ներկայանում
    Վկաները ըստ երևույթին հնարավոր բոլոր տարբերակներով խուսափում են դատարանում վկայություն տալուց:
    15:19 19/06/2013
  2. Freedom House-ը Հայաստանն ընդգրկել է կիսաավտորիտար երկրների շարքում
    Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Անցումային շրջանում գտնվող երկրներ - 2013» զեկույցը:
    12:02 19/06/2013
  3. Հետախուզվող Աշոտ Սուքիասյանը նամակ է գրել Հետքին եւ դատախազությանը
    Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ եւ ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի եւ Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության եւ առանց նրանց համաձայնության:
    11:14 19/06/2013
  4. «Հարսնաքար»-ի մատուցողները ոչ տեսել են, ոչ էլ լսել
    Բոլոր վկաները դատարանում միաբերան կրկնեցին, որ իրենք որևէ տեղեկություն չունեն, կատարվածի մասին էլ իմացել են ավելի ուշ լրատվամիջոցներից:
    22:05 18/06/2013
  5. «Ռուսալ-արմենալ»-ը սպառնացել է ազատել աշխատակիցներին եւ աշխատողներ բերել Աֆրիկայից
    Նրանք դիմում են վարչապետին, որպեսզի նա հանձնարարի լսելու աշխատակիցների բողոքները
    14:29 18/06/2013
  6. Հրայր Թովմասյանի վարսավիրն էր հարցրել
    Պետական կառավարման ոլորտում, ըստ Հրայր Թովմասյանի, առկա են խնդիրներ, որոնք չարորակ ուռուցքի պես կարող են վտանգել մեր պետական համակարգը:
    13:02 18/06/2013
  7. 98-ամյա հունգարացին դատվում է Երկրորդ համաշխարհայինի հանցաքների համար
    Հունգարիայում 98-ամյա Լասլո Չատարը դատվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարած հանցանքների համար:
    12:37 18/06/2013
  8. Բաց նամակ Սահմանադրական դատարանի անդամներին
    Սահմանադրական դատարանը իր կայքում նպատակաուղղված կեղծել է Սահմանադրության ռուսերեն և երեք անգլերեն թարգմանություններ:
    19:24 17/06/2013
  9. Հրանուշ Խառատյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի հայցը մերժվել է
    Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Արսեն Բաբայանի նախագահությամբ, այսօր մերժվել է Հրանուշ Խառատյանի հայցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի:
    17:45 17/06/2013
  10. Copy-paste անող եւ ստատուս տպող կայքերը պղծում են լրատվական դաշտը եւ առաջ ընկնում հաշվիչներում
    «Դրական փոփոխություն չի լինի, մինչև Ազգային ժողովն օրենք չընդունի, և copy-paste անող կայքերը չտուգանվեն»,- «Մեդիալաբին» ասում է Արամ Աբրահամյանը:
    15:56 17/06/2013