Հիվանդ զինվորը 13 օր հացադուլի մեջ է

    • Իրավունք - Չորեքշաբթի, 18 Ապրիլի 2012, 12:29

Գորիս քրեակատարողական հիմնարկում ապրիլի 5-ից հացադուլ է հայտարարել Հրազդանի զինկոմիսարիատից բանակ զորակոչված շարքային զինծառայող Սուրեն Կիրակոսյանը: Զինծառայողը, ում դեռևս 2009 թ. բանակ են զորակոչել առողջական լուրջ խնդիրներով, որոնք խորացել են զինծառայության ընթացքում, պահանջում է ազատել իրեն կալանքից և նշանակել համալիր բժշկական հետազոտություն:

Արդեն 13-րդ օրը հացադուլի մեջ գտնվող զինծառայողի պահանջը դեռևս չի կատարվել: Զինծառայողը նաև ցանկություն է հայտնել հանդիպել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ, սակայն նրան չեն ընդառաջել:

Զինծառայողի հիվանդությունը հայտնի է եղել դեռևս զորակոչի ընթացքում և առկա է Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Ս. Չալյանի եզրակացությունը` “զորակոչել բուժումից հետո”, սակայն նրան զորակոչել են առանց համապատասխան բուժման: Զինծառայության առաջին օրերից հիվանդությունն իրեն զգացնել է տվել, սակայն նրա բողոքները բուժում ստանալու հետ կապված զորամասում անհետևանք են մնացել:

Զինծառայողը բանակ է զորակոչվել “Ձախ ուսագոտու և կրծքավանդակի առաջնային մակերեսի ձախ կեսի պիգմենտային ի ծնե խալեր” ախտորոշմամբ և գրանցվել որպես պիտանի է ոչ շարային ծառայությանը, սակայն զինգրքույկում, իբր, սխալմամբ գրված է եղել պիտանի է շարային ծառայությանը և զորամասում լիարժեք ծառայություն է անցկացրել, ինչը նպաստել է հիվանդության բարդացմանը: Զինվորական հագուստն ու զենքը նպաստել և վնասել են զինծառայողի ուսի վրա առկա խալի մեծացմանը ու սիմետրիկության խախտմանը, նաև մազ է աճել, ինչը խիստ վտանգավոր է կյանքի համար:

«Ես նախարար Սեյրան Օհանյանին խնդրեցի, որ որդուս տեղափոխեն հոսպիտալ և բուժեն, սակայն հոսպիտալում այդպես էլ հետազոտություն չարվեց և որդիս բուժում չստացավ : Տղայիս տեղափոխել են ուռուցքաբանական կենտրոն, որտեղ վիրահատության առաջարկ են արել, սակայն վիրահատող բժիշկը ասել է, որ քո կյանքը հիսուն հիսուն է և մեկ ամսից միայն պարզ կլինի այս ուռուցքը չարորակ է, թե բարորակ», փոխանցում է Սուրեն Կիրակոսյանի մայրը` Զվարթ Կիրակոսյանը:

Հասկանալով վերահաս վտանգը՝ զինծառայողը հրաժարվել է վիրահատությունից:

Նրան կրկին ներկայացրել են Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողոեվի նիստին, այս անգամ ախտորոշման մեջ ավելացնելով աննշան բառը.«Ձախ ուսի և կրծքավանդակի շրջանում պիգմենտային խալեր`զինվորական համազգեստը և զենքը կրելուն աննշան խանգարող», որի համաձայն նա պետք է շարունակի զինծառայությունը, սակայն սահմանափակումով:

Մայրն ասում է, որ Սուրենը հասկանալով, որ իր կյանքը ռեալ վտանգի տակ է, հոգեբանական ծանր ապրումներ է ունեցել և մեկ ամսվա ընթացքում նիհարել է 35 կգ-ով` 95 կգ-ից դառնալով 60 կգ: Մայրը խնդրել է տղային արձակուրդ հատկացնել, և Էրեբունի հիվանդանոցում հետազոտություն անցկացնելուց հետո պարզվել է, որ տղան նաև այլ հիվանդություններով է տառապում:

“Ստամոքսում 3 հատ էռոզիա ունի, երիկամներում քար, աղիներում ասկարիդներ և երեխաս բուժում չի ստանում»,- պատմում է մայրը: Զինծառայողը արձակուրդից հետո այլևս չի վերադառնում զորամաս:

Նա հինգ ամիս շարունակ գտնվել է տանը և միայն 2012 թ. մայիսի 22-ին են նրան կալանավորել և քրեական գործ հարուցել Քր.օրի 361-ի 4-րդ մասով (զորամասը լքելը):

Դատարանում զինծառայողը հայտարարել է, որ ինքը զինծառայությունից չի հրաժարվում, խնդրում է իրեն բժշկական հետազոտության ենթարկել և բուժել. «Ես ի վիճակի չեմ այս առողջությամբ ծառայել”, հայտարարել է շարքային զինծառայողը:

Փաստորեն, բանակի ղեկավարությունը բուժելու փոխարեն գերադասել է հիվանդ և հոգեբանական ծանր վիճակում գտնվող զինվորին տեղափոխել բանտ: Այսպիսին են այն բարեփոխումները, ինչի մասին առավոտից երեկո հայտարարում են բանակի պատասխանատուները և սա այն դեպքում, երբ հիվանդ զինծառայողներին անուշադրության մատնելու արդյունքում միայն այս տարի մի քանի մահվան դեպքեր են արձանագրվել:

Հ.Գ. Գործի քննությունը վարող քննիչ Արթուր Սարգսյանը մեր հարցին ի պատասխան ասաց. «Ես ձեզ ոչինչ չեմ կարող ասել, ցտեսություն»:

Լուսանկարում Սուրեն Կիրակոսյանի մայրն է, hra.am

  1. Հայտարարություն` ուղղված ՀՀ նախագահին, ՀՀ Ազգային ժողովին եւ ՀՀ արդարադատության նախարարությանը
    Հայաստանում ազատազրկվածները, մասնավորաբար՝ ցմահ դատապարտյալները շարունակում են անտեսված մնալ
    15:29 23/05/2013
  2. Վազգեն Խաչիկյանը դատի ժամանակ ուսումնասիրում էր անգլերեն լեզվի քերականությունը
    Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստում վկաները շարունակեցին ներկայացնել, որ իրենց հարազատները մեկնել են արտերկիր, թոշակ չեն ստացել:
    15:14 23/05/2013
  3. Խնամակալության և հոգաբարձության խորհրդի անպատասխանատու գործունեության արդյունքում խեղվում են բազմաթիվ երեխաների ճակատագրեր. Օմբուդսմեն
    Խնամակալության և հոգաբարձության մարմինը պարտավոր է անցկացնել երեխայի և այն անձի կյանքի հետազոտություն, ով հավակնում է նրա դաստիարակությանը:
    12:03 23/05/2013
  4. Վ. Շահինյան. Լիազորությունները չարաշահող պաշտոնատար անձինք կհայտնվեն ՀՔԾ տեսադաշտում
    «ՓԱՍՏԻՆՖՈ» գործակալության հարցերին է պատասխանում ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը
    18:14 22/05/2013
  5. Քրեական գործ Սամվել Ալեքսանյանի կամ Տարոն Մարգարյանի դեմ
    Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց կառավարությանը, թե Փակ շուկայի ապօրինի շինարարության հարցով ինչո՞ւ քրեական գործ չի հարուցվում:
    17:35 22/05/2013
  6. Ինքնասպանություն երեք կրակոցով
    Մայիսի 24-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (նստավայրը` Ստեփանակերտ) կսկսվի զինծառայող Հայկ Կալեյանի մահվան գործով դատավարությունը:
    16:03 22/05/2013
  7. Զինված ուժերի օգտագործումը բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ հանցագործություն է
    ՀՔԱ Վանաձորի գրասենյակը արձանագրում է, որ
    15:55 22/05/2013
  8. Բարձր աշխատավարձը օրենքը հարգելու երաշխիք չէ
    Հանձնաժողովը մինչ օրս չի իրականացրել իր մեկ այլ ոչ պակաս կարեւոր գործառույթ եւս` չի հրապարակել իր կայացրած գոնե այս երկու որոշումները, ինչպես պահանջում է օրենքը:
    15:23 22/05/2013
  9. ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը զինծառայողի առողջական վիճակի վերաբերյալ
    Շարունակվում է առողջական խնդիրներով ՀՀ տարբեր բնակավայրերից զինծառայողների հետ կապված ահազանգերը ծնողների կողմից:
    14:03 22/05/2013
  10. ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է քրեական գործ հարուցել Պնախարարի եւ այլ պաշտոնյաների դեմ
    ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարությունը
    13:51 22/05/2013