Քաղաքացիական առաջին դատավճիռը

    • Իրավունք - Շաբաթ, 17 Մարտի 2012, 17:09

Այսօր Մաշտոցի պուրակում մինչև Քաղաքացիական անկախ ու արդար դատարանի եզրակացության հրապարակումը ակտիվիստները ոստիկաններին հիշեցրել են, որ իրենց հավաքը խաղաղ է և իրենք չեն գնում բռնի գործողությունների, որ իրենք ինքնորոշված ՀՀ քաղաքացիներ են և այստեղ հավաքվել են իրենց իրավունքների համար և խնդրեցին, որ իրենց այլևս բալիկս, որդիս, ախպեր ջան-ով չդիմել, ինչպես նախորդ օրերին են դիմել:

«Եթե չգիտեք մեր անուն-ազգանունները, ապա դիմեք մեզ որպես ՀՀ քաղաքացի՝ ի նշան հավասարազորության», ասել են ակտիվիստները:

Այնուհետև դատավոր Արթուր Գրիգորյանն ընթերցել է Մաշտոցի պուրակի հանրային սեփականության պաշտպանության հետ կապված եզրակացությունը: Արթուր Գրիգորյանն ընթերցել է սահմանադրության և հանրային սեփականության հետ կապված 7 կետից բաղկացած խախտումները, ապա ընթերցել դատարանի եզրակացությունը, ըստ որի՝ Մենք ենք այս քաղաքի տերը, Մեր քաղաքը, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության, Թռչկան քաղաքացիական նախաձեռնության և այլ քաղաքացիական նախաձեռնությունների հայցն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի ենթակա է բավարարման:

Այսպիսով՝ Երևանի Մաշտոցի պուրակը պետք է բարեկարգվի ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 2330 N որոշմամբ հաստատված Երևանի գլխավոր հատակագծի և Երևան քաղաքի համայնքի ավագանու որոշմամբ կենտրոն թաղային համայնքի գոտիավորման համապատասխան: Հետևապես, Արթուր Գրիգորյանի ընթերցմամբ, պարտավորեցնում են Երևանի քաղաքապետարանին ապամոնտաժելու տեղադրված տաղավարները և այգին բարեկարգել դրա նպատակային նշանակությանը համապատասխան:

Արթուր Գրիգորյանը նշել է. «Քանի որ հիմա ծառատունկ իրականացնելու համար շուտ է, դրա համար պարտավորեցնում ենք քաղաքապետարանին, ինչպես նաև մենք սկսում ենք այգում բարեկարգման աշխատանքները՝ ելնելով Երևանի գլխավոր հատակագծի և կենտրոնի գոտիավորման նախագծով սահմանված սխեմաների համապատասխան: Իսկ այդ սխեմաներում այսպիսի կրպակներ նախատեսված չեն»:

7-10 օրվա ընթացքում բարեկարգողները կմոտենան կրպակներին: Երևանի քաղաքապետարանն արդեն իսկ ապամոնտաժած կլինի կրպակները, և մենք կարող ենք այգին համապատասխանեցնել օրենք համարվող Երևանի գլխավոր հատակագծի և Կենտրոնի գոտիավորման նախագծի տեսքին: Սա արժանացավ ներկաների գոհանակությանը և ծափողջույններին:

  1. Freedom House-ը Հայաստանն ընդգրկել է կիսաավտորիտար երկրների շարքում
    Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Անցումային շրջանում գտնվող երկրներ - 2013» զեկույցը:
    12:02 19/06/2013
  2. Հետախուզվող Աշոտ Սուքիասյանը նամակ է գրել Հետքին եւ դատախազությանը
    Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ եւ ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի եւ Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության եւ առանց նրանց համաձայնության:
    11:14 19/06/2013
  3. «Հարսնաքար»-ի մատուցողները ոչ տեսել են, ոչ էլ լսել
    Բոլոր վկաները դատարանում միաբերան կրկնեցին, որ իրենք որևէ տեղեկություն չունեն, կատարվածի մասին էլ իմացել են ավելի ուշ լրատվամիջոցներից:
    22:05 18/06/2013
  4. «Ռուսալ-արմենալ»-ը սպառնացել է ազատել աշխատակիցներին եւ աշխատողներ բերել Աֆրիկայից
    Նրանք դիմում են վարչապետին, որպեսզի նա հանձնարարի լսելու աշխատակիցների բողոքները
    14:29 18/06/2013
  5. Հրայր Թովմասյանի վարսավիրն էր հարցրել
    Պետական կառավարման ոլորտում, ըստ Հրայր Թովմասյանի, առկա են խնդիրներ, որոնք չարորակ ուռուցքի պես կարող են վտանգել մեր պետական համակարգը:
    13:02 18/06/2013
  6. 98-ամյա հունգարացին դատվում է Երկրորդ համաշխարհայինի հանցաքների համար
    Հունգարիայում 98-ամյա Լասլո Չատարը դատվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարած հանցանքների համար:
    12:37 18/06/2013
  7. Բաց նամակ Սահմանադրական դատարանի անդամներին
    Սահմանադրական դատարանը իր կայքում նպատակաուղղված կեղծել է Սահմանադրության ռուսերեն և երեք անգլերեն թարգմանություններ:
    19:24 17/06/2013
  8. Հրանուշ Խառատյանն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի հայցը մերժվել է
    Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Արսեն Բաբայանի նախագահությամբ, այսօր մերժվել է Հրանուշ Խառատյանի հայցն ընդդեմ Ռուբեն Հայրապետյանի:
    17:45 17/06/2013
  9. Copy-paste անող եւ ստատուս տպող կայքերը պղծում են լրատվական դաշտը եւ առաջ ընկնում հաշվիչներում
    «Դրական փոփոխություն չի լինի, մինչև Ազգային ժողովն օրենք չընդունի, և copy-paste անող կայքերը չտուգանվեն»,- «Մեդիալաբին» ասում է Արամ Աբրահամյանը:
    15:56 17/06/2013
  10. Վարդան Սեդրակյանը կապ չունի Պ.Հայրիկյանի մահափորձի հետ՝ հայտարարում են ամբաստանյալները
    Խաչատուր Պողոսյանը հայտարարեց, որ ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը որևէ կապ չունի մահափորձի հետ:
    14:15 17/06/2013