«Շեֆն ա կանչել»

    • Իրավունք - Ուրբաթ, 07 Հոկտեմբերի 2011, 16:24

«Այսօր դատական համակարգում ներքին անկախության խնդիր կա դատախազությունից: Վերջին տարիների փորձը` կալանավորումների մեծ քանակը եւ արդարացման դատավճիռների սակավությունն ապացուցում է, որ դատախազությունը դոմինանտ դեր ունի քրեական արդարադատության համակարգում: Դատախազների ներկայացրած կալանման միջնորդությունների մեծամասնությունը բավարարվում է դատարանների կողմից, մինչդեռ նրանք ձեռնպահ են մնում արդարադատության դատավճիռներ կայացնելիս, քանի որ էդպես հավանաբար ավելի հանգիստ է դատավորների համար»,- կարծում է Հրայր Ղուկասյանը` Բաց Հասարակություն Հիմնադրամների Հայաստանի տնօրենների խորհրդի նախագահը:

Իրավաբան Արտակ Զեյնալյանն էլ նշեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 26 վճիռ է կայացրել Հայաստանի մասնակցությամբ, որոնց կեսի դեպքում արձանագրվել է, որ Հայաստանում խախտվել է արդար դատաքննության իրավունքը: Փորձագետի խոսքով` ՀՀ կառավարությունը կատարում է Եվրոպական դատարանի վճիռների միայն նյութական եւ բարոյական փոխհատուցման պահանջի մասը, մինչդեռ օրենսդրական դաշտում եւս բարեփոխումների անհրաժեշտություն կա: «Հայաստանի օրենսդրությունը չի համապատասխանում միջազգային չափանիշներին: Երբ պաշտպանում էինք մարդկանց ոտնահարված իրավունքները, մենք 2 անգամ Սահամադրական դատարանում վիճարկել ենք օրենքի նորմերը, եւ դատարանը դրանք ՀՀ Սահմանադրությանը հակասող է ճանաչել»,- ասաց մարդու իրավունքի հարցերով իրավաբանը:

Ռուսաստանում եւս դատական համակարգի անկախության մակարդակը մտահոգիչ է: Երեւանում ընթացող «Ի՞նչ ապագա ունի ժողովրդավարությունը եւ քաղաքացիական հասարակությունը» եռօրյա միջազգային համաժողովի ընթացքում Նատալիա Տաուբինան ներկայացրեց Ռուսաստանի Դաշնության դատական համակարգի խնդիրները:

«Դատարանները միշտ էլ ստացել են հրահանգներ վերեւից: Ներկայումս մեկ այլ միտում է նկատվում, երբ դատարանները փորձում են խորհրդակցել այլ դատավորների հետ որեւէ որոշում կայացնելիս առաջ: Քաղաքացիների շատ քիչ տոկոսն է վստահում դատարանների արդարադատությանը»,- նշեց Ռուսաստանի «Հանրային վճիռ» հիմնադրամի տնօրենը:

Հրայն Ղուկասյանն էլ որպես դատական համակարգի վրա ազդեցություն գործելու գործիք ներկայացրեց ռազմավարական դատավարությունների փորձը, երբ առանձնակի կարեւորություն ներկայացնող դատական գործը քաղաքացիական հասարակության կողմից վերցվում է ինքնատիպ վերահսկողության տակ:

«Ռազմավարական դատավարությունների նպատակն է ստանալ այնպիսի դատական ակտ, որը կհանդիսանա նախադեպ սկզբունքային փոփոխություն անելու համար օրենսդրության կամ գործող պրակտիկայի այս կամ այն ոլորտում»,- ասաց Բաց Հասարակություն Հիմնադրամների Հայաստանի տնօրենների խորհրդի նախագահը:

«Իսկ դատավորն անկախ է այնքան ժամանակ, քանի դեռ ինքը ցանկանում է անկախ լինել: Եթե նա սկսեց մտածել, որ անկախ չէ, չի կարող անկախ լինել: Հոգեբանությունը պետք է փոխվի, հակառակ դեպքում ոչ մի օրենսդրական փոփոխություն չի փոխվի»,- նշեց Հրայր Ղուկասյանը` պատմելով մի օրինակ, երբ դատավորը դատարանի նախագահի մոտ գնալիս աիր օգնականին ասել է. «Գնամ, շեֆն ա կանչել»:

  1. Քրեական հեղինակության որդին կրակել է սպայի վրա՞
    Իրավապաշտպան Արթուր Սաքունցը երեկ տեղեկություններ է ստացել Հայաստանի Մարտունու զորամասում երկու օր առաջ տեղի ունեցած միջադեպի մասին
    16:29 20/05/2013
  2. Օմբուդսմենը վիճարկում է ԲՈՒՀ -երի ընդունելության քննությունների միասնական համակարգի սահմանադրականությունը
    Գրեթե չորս տարի է, ինչ ՀՀ կառավարության որոշմամբ ընդունելության քննությունները կազմակերպվում և անցկացվում են բացառապես «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:
    13:49 20/05/2013
  3. Արմավիրի գյուղացիները պահանջում են վարչապետին կամ նախագահին
    Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած 5-6 գյուղերի բնակիչներն այսօր բողոքի ակցիան են անում եւ փակել են Արմավիր-Երեւան ճանապարհը:
    13:33 20/05/2013
  4. «Ծածկադմփոցով հարցերը չեն լուծվում»
    Նմանօրինակ բողոքի ակցիայի անցկացումը, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով, արդեն խոսում է այն մասին, որ ի վերջո մարդիկ այլևս չեն ուզում հանդուրժել այս իրավիճակը:
    15:10 19/05/2013
  5. Լյուքս Ստեփանյանի հարազատները պայքարելու են մինչև վերջ
    2013 թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանում սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատներն ի նշան բողոքի փորձում էին մայիսի 18-ին նրա դին տանել ՀՀ Կառավարության շենքի մոտ
    18:43 18/05/2013
  6. Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ կասկածվողին մեղադրանք է առաջադրվել
    Փաստի առթիվ 15.05.2013թ-ին ՀՀ ՊՆ ՔԾ 6-րդ կայազորային քննչական բաժնում` ՀՀ քր. օր.-ի 104 հոդ.-ի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ
    13:27 18/05/2013
  7. ՊԵԿ-ը անցել է «հարձակման»
    Բազմաթիվ տնտեսվարողներ նշում են, որ կտրուկ ավելացել են այլ տիպի ստուգումներ ևս, որոնք նույնպես կատարվում են իրավական պահանջների խախտմամբ:
    17:01 17/05/2013
  8. Էթիկայի հանձնաժողովը քննարկել է Գագիկ Խաչատրյանի հարցը
    Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկացանք, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված վարույթն ավարտված է:
    13:16 17/05/2013
  9. ՊԵԿ-ը ստուգումներ է կատարում՝ չներկայացնելով հիմնավորված որոշումը
    Օմբուդսմենը ստացել է ահազանգեր, որ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները հաճախակի այցելում են տնտեսվարող սուբյեկտներին և հաստատված պլանից դուրս ստուգումներ իրականացնում
    10:52 17/05/2013
  10. Զինվորական հանցագործությունների «բացահայտման» որջը
    Նախարարը պարտավոր է գնալ Վանաձորի զինվորական ոստիկանություն` նախ տեսնելու զինվորի վիճակը
    10:19 17/05/2013