«Ուրեմն ինչի՞ համար մոնիտորինգ անցկացնենք, ո՞ւմ համար, երբ դաշտը դատարկ է»

    • Իրավունք - Ուրբաթ, 07 Հոկտեմբերի 2011, 14:41

«Ի՞նչ ապագա ունի ժողովրդավարությունը և քաղաքացիական հասարակությունը» համաժողովի երկրորդ օրը քննարկվել է Քաղաքացիական հասարակության ներգրավվածությունը թափանցիկ և ժողովրդավար ընտրություններ ապահովելու գործընթացում թեման, որի ընթացքում Երևանի մամուլի ակումբի փորձագետ Արևհատ Գրիգորյանը իր ելույթում նշել է, որ Երևանի մամուլի ակումբը իր գործունեության ընթացքում զբավել և զբաղվում է ընտրությունների մոնիտորինգով, ընդ որում` բոլոր ԶԼՄ-ների` թե տպագիր, թե հեռուստատեսություն և թե այլընտրաքային: Բացի այդ, կատարվում է նաև որակական հետազոտություն, այսինքն` քննվում է ընտրություններին առնչվող օրենսդրությունը և այլն: Նրա խոսքով, կան խնդիրներ, որոնք ընդհանուր են թե մամուլի, թե հեռուստատեսության պարագայում. «Մեր դիտարկումներով` ընտրական քարոզարշավը պաշտոնական քաոզարշավից շատ ավելի վաղ է սկսվում մեր երկրում», ասել է փորձագետը` ավելացնելով, որ հիմնականում խնդիրն այն է, որ իշխանության ներկայացուցիչներն են կարողանում օգտվել դրանից, բացի այդ, նա նշել է, որ ԶԼՄ-ներում ինքնակարգավորման մեխանիզմներ այսօր չկան:

Միջազգային հանրությունը հանուն արդար ընտրությունների /ISFED/ ներկայացուցիչ Թամար Կիվալիդձեն /Վրաստան/, անդրադառնալով Վրաստանում ընտրություններին, ասել է, որ որոշ օրենսդրական խնդիրներ ունեն. «Մենք այսօր Վրաստանում նոր ընտրական օրենսգիրք ունենք, որը մշակվել է իշխանության և քաղաքական կուսակցությունների կողմից, թեև քաղաքացիական հասարակությունը ներգրավված չի եղել մշակմանը», ասել է Թամար Կիվալիձեն:

Նա ասել է, որ ստեղծված է եղել խումբ, որտեղ ներկայացված են եղել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, բայց փաստերը, դիտարկումները, որոնք արել են այդ ներկայացուցիչները, արդյունք չեն տվել, փոփոխություններ օրեսգրքում չեն արվել: Նրա խոսքերով, ստացվեց՝ մենք անտեղի ենք մասնակցել այս գործընթացին: Նա նաև կարևոր խնդիր է համարել վարչական ռեսուրսների օգտագործումը, որը նախընտրական շրջանում ակտիվ գործում է և խախտումներ են արձանագրվում հատկապես ադմինիստրատիվ գործունեության հետ կապված:

Ղազախստանում «Երիտասարդություն ԿԶ» հիմնադրամի Վասիլի Կլիմակովը, իր խոսքում նշել է, որ թեև նախկին Սովետական Միության պետությունները աստիճանաբար անցնում են ժողովրդավարության ճանապարհով, բայց կոնկրետ Ղազախստանում ընտրությունները կորցրել են իրենց բովանդակությունը, քանի որ, նրա խոսքերով` գործ ունեն քաղաքական նշանակման ընտրությունների հետ, ինչն այլևս որևէ քայլ անելու հնարավորություն չի տալիս. «Ուրեմն ինչի՞ համար մոնիտորինգ անցկացնենք, ո՞ւմ համար, երբ դաշտը դատարկ է», ավելացրել է նա:

  1. Քրեական հեղինակության որդին կրակել է սպայի վրա՞
    Իրավապաշտպան Արթուր Սաքունցը երեկ տեղեկություններ է ստացել Հայաստանի Մարտունու զորամասում երկու օր առաջ տեղի ունեցած միջադեպի մասին
    16:29 20/05/2013
  2. Օմբուդսմենը վիճարկում է ԲՈՒՀ -երի ընդունելության քննությունների միասնական համակարգի սահմանադրականությունը
    Գրեթե չորս տարի է, ինչ ՀՀ կառավարության որոշմամբ ընդունելության քննությունները կազմակերպվում և անցկացվում են բացառապես «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից:
    13:49 20/05/2013
  3. Արմավիրի գյուղացիները պահանջում են վարչապետին կամ նախագահին
    Արմավիրի մարզում կարկտահարությունից տուժած 5-6 գյուղերի բնակիչներն այսօր բողոքի ակցիան են անում եւ փակել են Արմավիր-Երեւան ճանապարհը:
    13:33 20/05/2013
  4. «Ծածկադմփոցով հարցերը չեն լուծվում»
    Նմանօրինակ բողոքի ակցիայի անցկացումը, իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով, արդեն խոսում է այն մասին, որ ի վերջո մարդիկ այլևս չեն ուզում հանդուրժել այս իրավիճակը:
    15:10 19/05/2013
  5. Լյուքս Ստեփանյանի հարազատները պայքարելու են մինչև վերջ
    2013 թ. մայիսի 15-ին Նոյեմբերյանում սպանված ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանի հարազատներն ի նշան բողոքի փորձում էին մայիսի 18-ին նրա դին տանել ՀՀ Կառավարության շենքի մոտ
    18:43 18/05/2013
  6. Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ կասկածվողին մեղադրանք է առաջադրվել
    Փաստի առթիվ 15.05.2013թ-ին ՀՀ ՊՆ ՔԾ 6-րդ կայազորային քննչական բաժնում` ՀՀ քր. օր.-ի 104 հոդ.-ի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ
    13:27 18/05/2013
  7. ՊԵԿ-ը անցել է «հարձակման»
    Բազմաթիվ տնտեսվարողներ նշում են, որ կտրուկ ավելացել են այլ տիպի ստուգումներ ևս, որոնք նույնպես կատարվում են իրավական պահանջների խախտմամբ:
    17:01 17/05/2013
  8. Էթիկայի հանձնաժողովը քննարկել է Գագիկ Խաչատրյանի հարցը
    Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկացանք, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հարուցված վարույթն ավարտված է:
    13:16 17/05/2013
  9. ՊԵԿ-ը ստուգումներ է կատարում՝ չներկայացնելով հիմնավորված որոշումը
    Օմբուդսմենը ստացել է ահազանգեր, որ Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները հաճախակի այցելում են տնտեսվարող սուբյեկտներին և հաստատված պլանից դուրս ստուգումներ իրականացնում
    10:52 17/05/2013
  10. Զինվորական հանցագործությունների «բացահայտման» որջը
    Նախարարը պարտավոր է գնալ Վանաձորի զինվորական ոստիկանություն` նախ տեսնելու զինվորի վիճակը
    10:19 17/05/2013