«Բուլաղրիայում մենք ձերբակալել ենք ցուցարարների, բայց ես կարծում եմ, որ մենք դեռ ժողովրդավարական երկիր ենք: Բայց ձերբակալությունից հետո խոշտանգումներ… սա արդեն սահմանագիծն է»,- կարծում է Բաց Հասարակության Հիմնադրամների Միջազգային ծրագրերի հարցերով փոխտնօրեն Ռայնա Գավրիլովան:
Միջազգային ճգնաժամային խմբի (Եվրոպա) փոխնախագահ Ալեն Դելետրոզն էլ անդրադառնալով միասեռականների իրավունքներին` նշեց, որ գեյերի թեման շատ ակտուալ է Հայաստանում:
«Շատ խորհրդարաններ չեն ուզում որեւէ օրենք ընդունել այս մադկանց համար, որովհետեւ նրանցից շատերը գեյեր չեն: Այստեղ մեծ դեր են խաղում հասարակական կազմակերպությունները, որոնք դիմում են դատարան եւ դատարանը որոշում է ընդունում, որից հետո խորհրդարանը ստիպված է լինում օրենք ընդունել»:
Երեւանում ընթացող մարդու իրավունքներին նվիրված կոնֆերանսի առաջին նիստն ավարտվեց հետեւյալ եզրահանգմամբ. ժողովրդավարությունը մի գործընթաց է, որ պետք է շատ խոր արմատներ ունենա պատմության եւ մշակույթի մեջ: Արդար դատաքննության, հանրահավաքների, խոսքի եւ արտահայտվելու ազատությունը առաջնային է ժողովրդավարության համար:
