Այս պահին Սարյանի պուրակի մոտ հավաքվել են մոտ մեկ տասնյակ երիտասարդներ, ովքեր պատրաստվում են բողոքի ակցիա անել: Երիտասարդները բողոքում են այն բանի համար, որ Հանրապետության հրապարակում այսօրվա ռազմական շքերթին անցնելու է նաեւ ռուսական զորախումբ՝ ՌԴ պետական դրոշով:
Քիչ առաջ ոստիկանները խլել են նրանց պաստառները եւ երկու հոգու, այդ թվում Գյումրիի Ասպարեզ ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանին, բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին: Ոստիկանական մեքենա նստելուց առաջ նրանք բացականչում էին անկախ Հայաստան, ոչ ռուսական դրոշներին զորահանդեսում:
